Գլխավոր տեղեկություն
Համար
N 495-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.18/28(400) Հոդ.558
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 495-Ն

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿՈՇԻ, ՍԱՐԱԼԱՆՋԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՎԵՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2005 թվականի մայիսին կայանալիք` Արագածոտնի մարզի Կոշի, Սարալանջի, Արարատի մարզի Մրգավետի, Արմավիրի մարզի Դալարիկի գյուղական համայնքների, Կոտայքի մարզի Հրազդանի և Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 2666125 դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի Կոշի, Սարալանջի, Արարատի մարզի Մրգավետի, Արմավիրի մարզի Դալարիկի, Կոտայքի մարզի Հրազդանի և Լոռու մարզի Ալավերդու տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. ապրիլի 27
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 21-ի N 495-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿՈՇԻ, ՍԱՐԱԼԱՆՋԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՎԵՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ
ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)


1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ
այդ թվում`

30000

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

30000

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 

15000

3. Տրանսպորտի ծառայության վճարներ 

5000

4. Կապի ծառայության վճարներ 

1000

5. Գրասենյակային ծախսեր 

3000


ընդամենը

54000

43 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(43 x 54000) 

2322000

 Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(65548 ընտրող + 65548 x 0.05) x 5 դրամ 

344125


Ընդամենը

2666125

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան