Գլխավոր տեղեկություն
Համար
N 550-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.01/33(405) Հոդ.608
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2005 թվականի N 550-Ն

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԳՅՈԴԱԿԼՈՒԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սյունիքի մարզի Վերին Գյոդակլուի գյուղական համայնքի ղեկավար Ռազմիկ Կոստանդյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Սյունիքի մարզի Վերին Գյոդակլուի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Սյունիքի մարզի Վերին Գյոդակլուի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 54420 դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Սյունիքի մարզի Վերին Գյոդակլուի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

  Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 13
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 5-ի N 550-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԳՅՈԴԱԿԼՈՒԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը 
(դրամ)


1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ
այդ թվում՝

30000

  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
30000

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության  վճարներ

15000

3.

Կապի ծառայության վճարներ

1000

4.

Տրանսպորտի ծառայության վճարներ

5000

5.

Գրասենյակային ծախսեր

3000

 
 

             ընդամենը

54000

     
 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(80 ընտրող + 80 x 0,05) x 5 դրամ

420

 
 

 Ընդամենը

54420


 Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար




Մ. Թոփուզյան