«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2005 թվականի N 990-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի
N 1783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» N 1783-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշման N 4 հավելվածում`
ա) երրորդ պարբերությունը «բառերից ներքև» բառերից հետո լրացնել «տպագրված է «Քարտի համարը`» բառերը, որից հետո» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.
«Կրոնական խնդիրներ ունեցող քաղաքացիներին իրենց դիմումների հիման վրա հատկացվում են առանց գծիկավոր պայմանանշանի ու առանց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշի սոցիալական քարտեր»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|