Գլխավոր տեղեկություն
Համար
N 405-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.27/24(396) Հոդ.488
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 ապրիլի 2005 թվականի N 405-Ն

ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «06. Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 11
Երևան

 


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 7-ի N 405-Ն որոշման


Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2005 թվականի ծրագրի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)

ծրագրով նախատեսված աշխատանքների`

 

նկարագիրը և փուլերը

վերջնական արդյունքը

1-ին կիսամյակ

ինն ամիս

տարի

Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակում

1. 2004 թվականի ընթացքում կատարված աշխատանքի վերլուծություն, առաջացած խնդիրների դասակարգում` ըստ առաջնայնության, և դրանց լուծման համար գործողությունների ծրագրի կազմում

գործողությունների ծրագիր

 

2. Աղտոտման անշարժ աղբյուրների տեխնոլոգիական նորմավորում կիրառող երկրների ցանկի կազմում, այդ երկրներում առկա կիրառման մեխանիզմների ուսումնասիրում

ուսումնասիրված նյութն ամփոփող տեղեկանք

3. Թույլատրելի նորմերից բարձր աղտոտվածություն առաջացնող աղտոտման անշարժ աղբյուրների բացահայտում, գույքագրում և դասակարգում` ըստ արտադրական յուրահատկությունների (կատեգորիաների), համեմատում
նմանատիպ արտադրական յուրահատկություններ ունեցող այլ երկրների աղբյուրների հետ և ամփոփում

4. Աղտոտման աղբյուրների տարբեր կատեգորիաների ստանդարտների տվյալների բազայի ստեղծում 

ստանդարտների տվյալների բազա

5. Նորմավորման ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրների բացահայտում, բացահայտված խնդիրների դասակարգում` ըստ առաջնայնության

տեխնոլոգիական նորմավորման համար անհրաժեշտ նորմատիվամեթոդական փաստաթղթերի տեխնիկական առաջադրանքի կազմում

6. Տեխնոլոգիական նորմավորման համար անհրաժեշտ նորմատիվամեթոդական փաստաթղթերի տեխնիկական առաջադրանքի կազմում

Աշխատանքների ծավալը

x

(«Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ)

x

x

x

Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ)

x

900.0

x

x

x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ)

x

900.0

405.0

675.0

900.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան