«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2005 թվականի N 505-Ա
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) մաքսային ծառայողի համազգեստի ձևը` ըստ մաքսային ծառայության հատուկ կոչումների` համաձայն N 1 հավելվածի.
բ) մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների» պաշտոնատար անձանց համազգեստի ձևը սահմանելու մասին» N 802-Ա որոշումը:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. ապրիլի 26 |
Հավելված N 1 |
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ` ԸՍՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ (ՁԵՎ N 1)
Մաքսային ծառայության գեներալ-մայորի համազգեստը (ըստ տեսականու)
Գլխարկ` մուգ կապույտ, կապույտ գլխարկաբոլորքով և երիզաքուղով, գլխարկաբոլորքի վրա Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն գլխարկանշանը` 2 կողմից դափնեպսակի տեսքով ոսկեգույն ասեղնագործվածքով, գլխարկակատարի վրա` Հայաստանի Հանրապետության զինանշանը,
Ականջակալներով գլխարկ` կարակուլից, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով գլխարկանշանով,
Ձմեռային վերարկու` բրդյա, մուգ կապույտ, կարակուլից օձիքով, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Գարնանային-աշնանային կիսավերարկու` մուգ կապույտ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Ամառային թիկնոց` ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Սեզոնային վերարկու` մուգ կապույտ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Կիտել` բրդյա, մուգ կապույտ, օձիքը` ասեղնագործված դափնու տերևի տեսքով, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Բաճկոն` բրդյա, մուգ կապույտ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Տաբատ` բրդյա, մուգ կապույտ, երիզաքուղով և գունաժապավենով,
Ամառային տաբատ` մուգ կապույտ, երիզաքուղով, գունաժապավենով,
Երկարաթև վերնաշապիկ` սպիտակ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Կարճաթև վերնաշապիկ` սպիտակ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Փողկապ` կապույտ,
Տաբատի գոտի` սև կաշվից,
Կաշնե,
Կիսաճտքավոր կոշիկ,
Կոշիկ:
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչԵՎ մաքսային ծառայության գնդապետի համազգեստը (ըստ տեսականու)
Գլխարկ` մուգ կապույտ, կապույտ գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով գլխարկանշանը,
Ականջակալներով գլխարկ` մորթուց, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով գլխարկանշանով,
Գլխարկ` «Պիլոտկա» տեսակի, մուգ կապույտ, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով գլխարկանշանով,
Կիսավերարկու` մուգ կապույտ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով, հանովի ձմեռային ներդիրով և հանովի մորթե օձիքով,
Կիտել` բրդյա, մուգ կապույտ, ուսերին և օձիքին` 2 կողմից մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Բաճկոն` բրդյա, մուգ կապույտ, ուսերին և օձիքին` 2 կողմից մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Տաբատ` բրդյա, մուգ կապույտ,
Ամառային տաբատ` մուգ կապույտ,
Երկարաթև վերնաշապիկ` սպիտակ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Երկարաթև վերնաշապիկ` կապույտ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Կարճաթև վերնաշապիկ` սպիտակ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Կարճաթև վերնաշապիկ` կապույտ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Փողկապ` մուգ կապույտ,
Տաբատի գոտի` սև կաշվից,
Կիսաճտքավոր կոշիկ,
Կոշիկ:
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչԵՎ մաքսային ծառայության գնդապետի` կանանց համար նախատեսված համազգեստը (ըստ տեսականու)
Գլխարկ` «Պիլոտկա» տեսակի, մուգ կապույտ, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով գլխարկանշանով,
Ականջակալներով գլխարկ` մորթուց, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով գլխարկանշանով,
Կիսավերարկու` մուգ կապույտ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով, հանովի ձմեռային ներդիրով և հանովի մորթե օձիքով,
Կիտել` բրդյա, մուգ կապույտ, ուսերին և օձիքին` 2 կողմից մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Կիսաշրջազգեստ` բրդյա, մուգ կապույտ,
Կիսաշրջազգեստ ամառային` մուգ կապույտ,
Երկարաթև վերնաշապիկ` սպիտակ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Երկարաթև վերնաշապիկ` կապույտ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Կարճաթև վերնաշապիկ` սպիտակ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Կարճաթև վերնաշապիկ` կապույտ, ուսերին` մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով,
Փողկապ` մուգ կապույտ,
Գոտի` սև կաշվից,
Կիսաճտքավոր կոշիկ,
Կոշիկ:
|
Մ. Թոփուզյան |
|
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ (ՁԵՎ N 2)
Մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններն են`
ա) ուսադիրները,
բ) օձիքին փակցվող լամբակները,
գ) մաքսային ծառայության տարբերանշանի պատկերը, որը փակցվում է արտահագուստի (վերարկու, կիսավերարկու, կիտել, բաճկոն, վերնաշապիկ) վրա` ձախ թևին, ուսադիրի ներքին եզրից 3 սմ հեռավորությամբ:
Մաքսային ծառայության գեներալ-մայորի ուսադիրները
Մաքսային ծառայության գեներալ-մայորի ուսադիրների մակերեսը հյուսքեն է` ոսկեգույն հատուկ գործվածքով, կապույտ եզրակարերով, ուղղանկյուն, վերին մասում բազմանկյուն կտրվածքով: Ուսադիրի վերին մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ոսկեգույն կոճակ: ՈՒսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց տեղադրվում է (կամ ասեղնագործվում) ոսկեզօծ թելերով, հյուսքաձև` 50 մմ լայնությամբ գործվածքի մեկ շերտ:
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչԵՎ մաքսային ծառայության գնդապետի ուսադիրները
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև մաքսային ծառայության գնդապետի ուսադիրներն ուղղանկյուն են, վերին մասում` բազմանկյուն կտրվածքով, մուգ կապույտ հատուկ գործվածքով, ոսկեգույն մակաշերտերով:
Մաքսային ծառայության մայորի, փոխգնդապետի և գնդապետի ուսադիրները 2 մակաշերտով են, իսկ կրտսեր լեյտենանտինը, լեյտենանտինը, ավագ լեյտենանտինը և կապիտանինը` մեկ մակաշերտով: Ուսադիրների վերին մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն կոճակ:
Մայորի, փոխգնդապետի և գնդապետի ուսադիրների վրա` տեղադրվում են 20 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի շերտեր, որոնք տեղադրվում են ուսադիրի վերին մասում ամրացված կոճակի և ստորին եզրի միջնամասում` միմյանցից 5 մմ հեռավորությամբ` ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց`
մաքսային ծառայության գնդապետի համար` 3 շերտ,
մաքսային ծառայության փոխգնդապետի համար` 2 շերտ,
մաքսային ծառայության մայորի համար` մեկ շերտ:
Կրտսեր լեյտենանտի, լեյտենանտի, ավագ լեյտենանտի և կապիտանի ուսադիրների վրա տեղադրվում են 10 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի շերտեր, որոնք տեղադրվում են ուսադիրի վերին մասում ամրացված կոճակի և ստորին եզրի միջնամասում` միմյանցից 5 մմ հեռավորությամբ` ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց`
մաքսային ծառայության կապիտանի համար` 4 շերտ,
մաքսային ծառայության ավագ լեյտենանտի համար` 3 շերտ,
մաքսային ծառայության լեյտենանտի համար` 2 շերտ,
մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտի համար` մեկ շերտ:
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչԵՎ մաքսային ծառայության գնդապետի լամբակները
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետի լամբակներն ուղղանկյուն են, վերին մասում` թեք կտրվածքով, մուգ կապույտ, հատուկ գործվածքով, ոսկեգույն երկայնական եզրագծերով և մակաշերտերով: Լամբակի վերին մասում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն կոճակ:
Մաքսային ծառայության մայորի, փոխգնդապետի և գնդապետի լամբակները 2 մակաշերտով են, իսկ կրտսեր լեյտենանտի, լեյտենանտի, ավագ լեյտենանտի և կապիտանի լամբակները` մեկ մակաշերտով:
Մաքսային ծառայության մայորի, փոխգնդապետի և գնդապետի լամբակների վրա տեղադրվում են 18 մմ տրամագծով ոսկեգույն հնգաթև աստղեր:
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտի, լեյտենանտի, ավագ լեյտենանտի և կապիտանի լամբակների վրա տեղադրվում են 12 մմ տրամագծով ոսկեգույն հնգաթև աստղեր:
Աստղերը տեղադրված են լամբակի վերին մասում ամրացված կոճակի և ստորին եզրի միջնամասում` միմյանցից 3 մմ հեռավորությամբ` լամբակի երկայնական առանցքային գծի վրա`
մաքսային ծառայության գնդապետի և մաքսային ծառայության ավագ լեյտենանտի համար` 3 աստղ,
մաքսային ծառայության փոխգնդապետի և մաքսային ծառայության լեյտենանտի համար` 2 աստղ,
մաքսային ծառայության մայորի և մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտի համար` մեկ աստղ,
մաքսային ծառայության կապիտանի համար` 4 աստղ:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.06.2013, N 585-Ա | 12.06.2013, N 505-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|