«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2005 թվականի N 536-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի N 23 աղյուսակում կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ծախսային ծրագրի անվանումը |
Ծախսային ծրագիրը կատարող ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը |
Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող դրամաշնորհի գումարը (հազ. դրամ) |
Դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտի անվանումը | |
խումբը |
ենթա-խումբը | ||||
10 |
02 |
03. Գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման գծով պետական պատվեր |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
74500,0 |
«Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերություն |
Հայաստանի Հանրապետության ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |