«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2005 թվականի N 535-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 21 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի N 19 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առատաշեն-Արագած-Լեռնամերձ ավտոճանապարհի` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սամաղարի գյուղական համայնքի գյուղամիջյան ճանապարհահատվածի հիմնանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սամաղարի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել մինչև 41320.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված սուբվենցիայի գումարի` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սամաղարի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը:
5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 3-րդ կետում նշված սուբվենցիայի գումարը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սամաղարի գյուղական համայնքին տրամադրել` նշված համայնքի ղեկավարի հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման պայմանների մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 5.11-րդ կետի պահանջներին համապատասխան:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
(հազ.դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||
խումբը |
ենթա-խումբը | ||||
1-ին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
- |
- |
- | ||
այդ թվում` |
|||||
12 |
ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ |
(16528,4) |
(37188,8) |
(41320,9) | |
այդ թվում` |
|||||
07 |
Ճանապարհային տնտեսություն այդ թվում` |
(16528,4) |
(37188,8) |
(41320,9) | |
07. Տեղական (մարզային) նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում |
(16528,4) |
(37188,8) |
(41320,9) | ||
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
(16528,4) |
(37188,8) |
(41320,9) | ||
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
(16528,4) |
(37188,8) |
(41320,9) | ||
14 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
16528,4 |
37188,8 |
41320,9 | |
այդ թվում՝ |
|||||
06 |
Այլ ծրագրեր այդ թվում` |
16528,4 |
37188,8 |
41320,9 | |
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
16528,4 |
37188,8 |
41320,9 | ||
ՀՀ կառավարություն |
16528,4 |
37188,8 |
41320,9 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 21 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 19 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ.դրամ) |
Մարզի անվանումը |
1-ին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի |
Ընդամենը |
(16528,4) |
(37188,8) |
(41320,9) |
այդ թվում` |
|||
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
(16528,4) |
(37188,8) |
(41320,9) |
Տ-3-11 Պետ.խճուղի-Մերձավան-Արևաշատ |
(2280,0) |
(5130,0) |
(5700,0) |
Առատաշեն-Արագած-Լեռնամերձ |
(2584,0) |
(5814,0) |
(6460,0) |
Արգավանդ-Արազափ-Վարդաշեն |
(3200,0) |
(7200,0) |
(8000,0) |
Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան-Արգավանդ |
(1840,0) |
(4140,0) |
(4600,0) |
Հոկտեմբեր-Բամբակաշատ-Ջրաշեն- Նոր Արտագես-Նալբանդյան-Գետաշեն-Շենավան-Նոր Կեսարիա |
(3200,0) |
(7200,0) |
(8000,0) |
Արմավիր-Արգավանդ-Երասխահուն |
(3424,4) |
(7704,8) |
(8560,9) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|