«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 896-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման 9-րդ կետին համապատասխան և բյուջետային գործընթացի միասնականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կապի միջոցների տեսակների, քանակի և ծառայության համար կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի նորմաները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար փոստային կապի ծառայության ձեռքբերման ծախսերի տարեկան սահմանաչափ սահմանել ամսական նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար քաղաքային ռադիոցանցի, ինչպես նաև ծառայության կենտրոնական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համար հատուկ հեռախոսակապի (սուպեր), ռադիոկապի և ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների կոմունալ ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաներին համապատասխան:
5. Քրեակատարողական հիմնարկների համար, ներառյալ դրանց աշխատակազմերը, սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր` մեկ դատապարտյալին կամ կալանավորվածին պահելու համար՝
ա) խմելու ջուր, ջրահեռացում՝ 180 լիտր.
բ) էլեկտրաէներգիա (առանց ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի)՝ 5 կվտ/ժ.
գ) էլեկտրաէներգիա՝ ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 8 կվտ/ժ.
դ) բնական գազ` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար՝ մեկ խոր. մետր:
6. Սույն որոշմամբ հաստատված նորմաները տարածվում են 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան | |
2005 թ. հուլիսի 2 |
||
Հավելված |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
Հաստիքի անվանումը կամ ստորաբաժանման տեսակը |
Քաղաքային հեռախոսա-գծերի քանակը |
Տեղական ելից հեռախոսային խոսակցությունների, այդ թվում՝ ֆաքսիմիլային հաղորդագրությունների ամսական սահմանաչափը |
Ելից հեռախոսային խոսակցությունների, այդ թվում՝ ֆաքսիմիլային հաղորդագրությունների ամսական սահմանաչափը դրամով՝ արտահայտված ամսական նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով | |
միջքաղաքային և |
միջազգային | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
Քրեակատարողական վարչության պետ |
1 |
2250 |
15 |
10 |
Քրեակատարողական վարչության պետի տեղակալ |
1 |
1750 |
10 |
միայն մի տեղակալին` 10 |
Աշխատակազմի ղեկավար |
1 |
2000 |
10 |
- |
Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար |
1 |
2000 |
10 |
- |
Քրեակատարողական վարչության բաժնի պետ |
1 |
1000 |
5 |
- |
Քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ |
1 |
900 |
2 |
- |
Քրեակատարողական վարչության կապի գծով գլխավոր մասնագետ |
1 |
900 |
2 |
- |
Քրեակատարողական վարչություն (վերը նշված հեռախոսագծերից ու սահմանաչափերից բացի) |
1 |
360 |
2 |
|
Քրեակատարողական ծառայության տարածքային մարմնի ղեկավար |
1 |
2250 |
5 |
- |
Քրեակատարողական հիմնարկի պետ |
1 |
2250 |
8 |
- |
Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ |
1 |
1000 |
5 |
- |
Քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի ղեկավար |
1 |
1000 |
5 |
- |
Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ |
1 |
600 |
2 |
- |
Քրեակատարողական հիմնարկ (վերը նշված հեռախոսագծերից ու սահմանաչափերից բացի) |
1 |
360 |
2 |
- |
Քրեակատարողական ծառայողի այլ հաստիք, որը չի նշված վերևում |
- |
60 |
- |
- |
1. Դրամներով արտահայտված սահմանաչափերը չեն ներառում ավելացված արժեքի հարկը:
2. Հեռախոսակապի ծառայությունների համար նախատեսված սահմանաչափերում ներառված են նաև IP ծառայությունները:
3. Տեղական ելից հեռախոսային խոսակցությունների նորմաները կիրառվում են այն տարածքներում, ուր ծառայությունը թվային կայանների միջոցով է մատուցվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |