Գլխավոր տեղեկություն
Համար
N 942-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.27/31(97) Հոդ.917
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2005 թվականի N 942-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի «Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 96 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1530-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով`

«3.1. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը փորձաքննության են ներկայացվում կառուցապատողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից, ինչպես նաև նշված նյութերի կազմման աշխատանքների պատասխանատու կապալառուի կողմից (այսուհետ` պատվիրատու), եթե այդպիսի պայման նախատեսված է պայմանագրով».

բ) 4-րդ կետից հանել «կամ նրա կողմից լիազորված անձի» բառերը.

գ) 7-րդ կետից հանել «և չեն կարող գերազանցել 15 օրը» բառերը.

դ) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը.

ե) 12-րդ կետից հանել «5-օրյա ժամկետում» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 9
Երևան