Գլխավոր տեղեկություն
Համար
N 427-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.04/26(398) Հոդ.508
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 ապրիլի 2005 թվականի N 427-Ն

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «07. Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրով նախատեսված պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


 Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 15
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 7-ի N 427-Ն որոշման

2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ `

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2005 թվականի պետական պատվերի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)

պետական պատվերով նախատեսված աշխատանքների`

բաղադրիչները

նկարագիրը և փուլերը

1. Ձկան (սիգ, կարաս) արդյունագործական պաշարների որոշում

1. Սիգի արդյունագործական պաշարների որոշում
2. Սիգի գիրացող վտառի գնահատում (ըստ ամիսների)
3. Սիգի ձվադրող վտառի գնահատում (բեղունություն): Սիգի գծային և քաշային աճն ըստ տարիքային խմբերի (ամսական)
4. Որսաչափի գնահատում
5. Կարասի ձվադրավայրերի, ժամկետների որոշում
6. Կարասի գծային, քաշային աճն ըստ տարիքային խմբերի և ժամանակահատվածի
7. Կարասի և խեցգետնի ազդեցությունն ընդհանուր էկոհամակարգի վրա և դրանց փոխհարաբերությունը բնիկ և սիգ ձկների հետ
8. Սևանա լճում ձկան պաշարների արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի բնութագրերը` ամսական կտրվածքով

 

Ներկայացնելու ձևը

ամփոփ հաշվետվություն

1-ին
կիսամյակ

ինն
ամիս

տարի

Աշխատանքների ծավալը

1

Միավորի արժեքը (հազ. դրամ)

2400.0

Ընդամենը` արժեքը (հազ. դրամ)

2400.0

1080.0

1800.0

2400.0

2. Խեցգետնի արդյունագործական պաշարների որոշում

1. Խեցգետնի արդյունագործական պաշարների որոշում
2. Խեցգետնի բաշխվածությունն ըստ խորության, տարածքի
3. Խեցգետնի բեղունությունը
4. Խեցգետնի սննդառությունը (ըստ ամիսների)

 

Ներկայացնելու ձևը

ամփոփ հաշվետվություն

1-ին
կիսամյակ

ինն
ամիս

տարի

Աշխատանքների ծավալը

1

Միավորի արժեքը (հազ. դրամ)

1150.0

Ընդամենը` արժեքը (հազ. դրամ)

1150.0

517.5

862.5

1150.0

 Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան