Գլխավոր տեղեկություն
Համար
N 300
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.05.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.05.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 1996 թ. N 300

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում առաջիկա մինչև 20 տարիների բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտությունների կառուցվածքը և պետական պատվերում ընդգրկված մասնագիտությունների ցանկը հիմնովին վերանայելու և ճշգրտելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով.

 

Վ. Գնունի - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Վ. Բարխուդարյան - ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղար
Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Լուսիկյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Մ. Շիշմանյան - ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության քարտուղարության սոցիալական քաղաքականության վարչության պետի տեղակալ
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության գիտության և կրթության վարչության պետ
Ժ. Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում առաջիկա մինչև 20 տարիների բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտությունների կառուցվածքի և պետական պատվերում ընդգրկված մասնագիտությունների ցանկի մասին առաջարկություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան