Գլխավոր տեղեկություն
Համար
N 853-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2005-17.06.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/47.1 Հոդ.912.29
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2005 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 853-Ն


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Սերսի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Սերսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 2507.81 հեկտար հողամասերից 2485.54 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 2462.8 հեկտար, բնակավայրերի հողերի` 12.82 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 3.78 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.002 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 1.16 հեկտար, ջրային հողերի 4.97 հեկտար անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Սերսի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Սերսի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 2485.54 հեկտար հողերից 24.46 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Սերսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 22.27 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Սերսի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Սերսի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Սերսի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 27
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 853-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 853-Ն որոշման

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


 

Սերս համայնքը գտնվում է մարզի հարավ-արևելյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Եղեգնաձորից 47 կմ է:

 Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Մարտիրոս համայնքին: Արևելքից «Բ»-«Գ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Բարձրունի համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Նոր Ազնաբերդ համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Խնձորուտ համայնքին:

 

ՍԵՐՍ-ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Խնձորուտ, Մարտիրոս, Սերս համայնքների, թամբի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի արևելք հասնում 2116.0 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք ու հասնում բլրի գագաթի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի արևելք հատելով ճանապարհը հասնում ջրհավաքի թիվ 3 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը անցնում է դեպի հյուսիս` ջրհավաքի թիվ 4 սահմանակետը, որից հետո ջրհավաքով բարձրանում բլրի գագաթի թիվ 5 սահմանակետը: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ թիվ 6, ապա թեքվում դեպի հարավ-արևելք հասնում ջրհավաքի թիվ 7, 8 սահմանակետերին, այնուհետև հասնում ջրհավաքի թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը գետակով անցնելով թիվ 10-14 սահմանակետերով դեպի հարավ-արևելք հասնում է թիվ 15 սահմանակետին, հատում ճանապարհը հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում դեպի հյուսիս վտակով անցնելով թիվ 17 սահմանակետով հասնում թիվ 18 սահմանակետին, թեքվում դեպի արևելք նույն գետակով անցնելով թիվ 19-21 սահմանակետերով, հասնում թիվ 22 կետին, որից հետո սահմանագիծը անցնում դեպի հարավ-արևելք ջրբաժանի թիվ 23 սահմանակետին, անցնելով վարելահողի եզրով, թիվ 23 սահմանակետից սահմանագիծը անցնելով վարելահողի եզրով, ջրբաժանով ուղղվում է դեպի հարավ-արևելք ու հասնում 2164.2 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը անցնում է վարելահողի եզրով ու հասնում ջրբաժանի թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք անցնելով վարելահողի եզրով, 26-28 սահմանակետերով հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հյուսիս-արևելք անցնելով թիվ 30, 31 սահմանակետերով հասնում է դաշտային ճանապարհի եզրի թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից դաշտային ճանապարհի եզրով անցնում է դեպի հարավ հասնում ջրհավաքի թիվ 33 սահմանակետին, որից հետո ջրհավաքով թեքվելով դեպի արևելք անցնելով թիվ 34-37 սահմանակետերով, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք ու հասնում Մարտիրոս, վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Սերս համայնքի ջրբաժանի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 10671.62 մ է:

ՍԵՐՍ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Սերս, Մարտիրոս և մարզի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևմուտք հասնում 2526.0 մ նիշ ունեցող բլրի թիվ 1 սահմանակետին, այնուհետև անցնելով թիվ 2-4 սահմանակետերով հասնում Սերս, Բարձրունի և մարզի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին: «Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը` 2477.84 մ է:

 

ՍԵՐՍ-ԲԱՐՁՐՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Բարձրունի, Նոր Ազնաբերդ և Սերս համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի արևելք թիվ 1 սահմանակետով հասնում է թիվ 2 սահմանակետերին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հյուսիս-արևելք հասնում ջրբաժանի թիվ 3 սահմանակետին, այնուհետև շարունակվում նույն ջրբաժանով հասնում թիվ 4 սահմանակետին, որից հետո վարելահողի և դամբարանադաշտի եզրով հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը անցնելով դամբարանադաշտի եզրով դեպի հյուսիս-արևելք, հատելով Սերս գնացող ճանապարհը հասնում թիվ 6, ապա վարելահողի եզրի թիվ 7 սահմանակետին, որից հետո շարունակվում նույն ուղղությամբ` անցնելով թիվ 8 սահմանակետով հասնում ջրբաժանի թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք հասնում վարելահողի եզրի թիվ 10 սահմանակետին, որից հետո սահմանագիծը անցնում է ջրբաժանով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 11-12 սահմանակետերը, հասնում Բարձրունի, Սերս մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը` 5436.66 մ է:

 

ՍԵՐՍ-ՆՈՐ ԱԶՆԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Խնձորուտ, Սերս և Նոր Ազնաբերդ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի արևելք թիվ 1 սահմանակետով և հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետերին, ապա թեքվում դեպի հյուսիս-արևելք ու հասնում 1878.2 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 3 սահմանակետին, որից հետո սահմանագիծը նույն ուղղությամբ անցնելով հասնում է ջրբաժանի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ անցնելով թիվ 5 սահմանակետով, հասնում է, ապա ճանապարհի եզրի թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը Արփա գետի վտակով անցնում է դեպի հարավ ու հասնում ջրախառնուրդի 1666.2 մ նիշի, թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից ջրհավաքով սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 21 սահմանակետով հասնում է, թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում դեպի արևելք, անցնելով թիվ 23 սահմանակետերով հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք հասնում բլրի թիվ 25 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ հասնում, 2243.4 մ նիշ ունեցող եռանկյունաչափական կետի մոտ գտնվող թիվ 26 սահմանակետին: Որից հետո թեքվում ջրբաժանով ու հասնում Սերս, Բարձրունի, Նոր Ազնաբերդ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի երկարությունը` 6011.04 մ է:

 

ՍԵՐՍ-ԽՆՁՈՐՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

Խնձորուտ, Մարտիրոս և Սերս համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևմուտք հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևելք ու հասնում ճանապարհի եզրի թիվ 2 սահմանակետին, ապա ճանապարհով անցնելով թիվ 3, 4 սահմանակետերով դեպի հարավ-արևմուտք ու հասնում Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի երկարությունը` 1996.69 մ է:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 853-Ն որոշման

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 853-Ն որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 853-Ն որոշման

Էջ  1,  2,  3

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 853-Ն որոշման

Էջ  1,  2,  3

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 853-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 853-Ն որոշման

 

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 853-Ն որոշման

 

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.05.2010, N 681-Ն 17.06.2010, N 853-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան