Գլխավոր տեղեկություն
Համար
17-5/49
Տիպ
Կարգ
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.1996-16.04.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.1996
Ստորագրման ամսաթիվ
29.07.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2016

Հաստատված է 
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից

 Հաստատված է 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից


29.07.1996 թ.
17-5/49

05.08.1996 թ.
10, Պ5-44

 

 

Կ Ա Ր Գ

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԴՐՎԱԾ (ԴԵՊՈՆԵՆՏԱԿԱՆ) ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ, ԴՐԱՆՑ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ

 

Սույն կարգը սահմանվում է ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին Կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշմամբ հաստատված կանոնադրության 68-րդ կետի և գործողության մեջ է դրվում ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցելու պահից:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, բյուջետային հիմնարկների, կազմակերպությունների ժամկետանց կրեդիտորական ավանդադրված (դեպոնենտական) պարտքերի անհուսալի ճանաչման և անհուսալի ճանաչված պարտքերի դուրս գրման կարգը:

1.2. Կրեդիտորական պարտքը` ձեռնարկությունների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից ժամանակավորապես ներգրավված և համապատասխան իրավաբանական կամ ոչ իրավաբանական անձանց (կրեդիտորներին) վերադարձման ենթակա միջոցներն են:

1.3. Պարտքը համարվում է ժամկետանց, եթե այն պայմանագրով նշված ժամկետում չի մարվել և կողմերի համաձայնությամբ, պայմանագրային կարգով, մինչև մարման ժամկետի լրանալը չի երկարաձգվել:

Այն դեպքում, երբ կողմերը պայմանագրային կարգով չեն սահմանել պարտքի մարման ժամկետը, պարտքի մարման ժամկետ է համարվում գործառնության (գործարքի, փաստի) կատարման պահին հաջորդող 60-րդ օրը:

1.4. Կրեդիտորական պարտքը ժամկետանց դառնալու 365-րդ օրը համարվում է անհուսալի:

1.5. Սույն կարգը տարածվում է այն կրեդիտորական և ավանդադրված (դեպոնենտական) պարտքերի վրա, որոնք 1996 թ. հուլիսի 1-ից հետո դառնում են անհուսալի, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

Սույն կարգը տարածվում է նաև ՀՀ կառավարության 1994 թ. նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև միասնական դրամական համակարգի ժամանակ առաջացած պարտքերի մասին» թիվ 521 որոշմամբ ժամանակավորապես պետական բյուջե գանձումը կասեցված կրեդիտորական պարտքերի վրա:

1.6. Սույն կարգում սահմանված ժամկետները առնչություն չունեն հայցային վաղեմության ժամկետների հետ:

 

2. ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՎԱԾ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՈՒՄԸ

 

2.1. Սույն կարգի 1.4. կետի համաձայն անհուսալի ճանաչված կրեդիտորական պարտքը ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից ենթակա է ձևակերպման ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորման (ֆոնդերի) ավելացմամբ, անհուսալի դառնալու օրվանից մինչև նույն եռամսյակի վերջին օրը:

2.2. Ձեռնարկություններում և կազմակերպություններում անհուսալի կրեդիտորական պարտքերի ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկներում ` ֆինանսավորման ավելացմամբ ձևակերպումը չի համարվում պարտքի անվավեր ճանաչում: Ձևակերպման պահից սկսած այն առնվազն 5 տարի հաշվառվում է ձեռնարկության, կազմակերպության, բյուջետային հիմնարկի արտահաշվեկշռում, հնարավորության դեպքում պարտատիրոջը վերադարձնելու նպատակով:

2.3. 5 Տարիների ընթացքում պարտքը պարտատիրոջը չվերադարձնելու դեպքում պարտապանը այն կարող է դուրս գրել արտահաշվեկշռային հաշվառումից:

2.4. Անհուսալի կրեդիտորական պարտքը պարտատիրոջը վերադարձնելու դեպքում, վերադարձված գումարի չափով ձեռնարկություններում, կազմակերպություններում պակասեցվում է հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորումը (ֆոնդերը):

 

 3. ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՎԱԾ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ

 

3.1. Անհուսալի կրեդիտորական պարտքերը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

3.1.1. անհուսալի կրեդիտորական պարտքի գումարի չափով

ա) ձեռնարկություններում և կազմակերպություններում

դեբետ 60,64,71,76 և այլն

կրեդիտ 80

բ) բյուջետային հիմնարկներում`

դեբետ 15,16,17,18,19 (համապատասխան ենթաշահիվներով)

կրեդիտ 14,23,24 (համապատասխան ենթահաշիվներով)

3.1.2. դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքի գումարի չափով արտահաշվեկշռում ձևակերպվում է

ա) ձեռնարկություններում և կազմակերպություններում

դեբետ 011

բ) բյուջետային հիմնարկներում`

դեբետ 14

3.1.3. դուրս գրված կրեդիտորական պարտքը պարտատիրոջը վերադարձվելու դեպքում ձևակերպվում է

ա) ձեռնարկություններում և կազմակերպություններում

դեբետ 80

կրեդիտ 50,51,52 և այլն

բ) բյուջետային հիմնարկներում

դեբետ 14,23,24 (համապատասխան ենթահաշիվներով)

կրեդիտ 09,10,11,12,13 (համապատասխան ենթահաշիվներով)

3.1.4. 5 տարին լրանալուց հետո արտահաշվեկշռից դուրս է գրվում կրեդիտորական պարտքը

ա) ձեռնարկություններում և կազմակերպություններում

կրեդիտ 011

բ) բյուջետային հիմնարկներում`

կրեդիտ 14

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
21.08.1996 թ.
պետական գրանցման թիվ 20960046

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.03.2016, N 150-Ն 16.04.2016, 17-5/49
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան