Գլխավոր տեղեկություն
Համար
N 786-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2005-24.12.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.22/47(419) Հոդ.905.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 հունիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 786-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովաշենի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1304.24 հեկտար հողամասերից 1291.69 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության՝ 1273.31 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 3.9 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 6.05 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.001 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 2.01 հեկտար, ջրային հողերի՝ 6.42 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Զովաշենի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝

ա) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովաշենի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1291.69 հեկտար հողերից 21.15 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 12.55 հեկտարը համարվում է պետական սեփականություն՝ համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովաշենի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ համաձայն NN 8 և 9 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովաշենի գյուղական համայնքի ղեկավարին՝ հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Զովաշենի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով՝ սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 23
Երևան



Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 786-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 786-Ն որոշման


ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


 

Զովաշեն գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավ արևելյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Հրազդանից` 54 կմ:

Զովաշեն համայնքը «Ա-Բ» հատվածով սահմանակից է Հատիս համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Գ-Դ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին /Բալահովիտ համայնքի նախկին II հատված/, «Դ-Ե» հատվածով` Զառ համայնքին, «Ե-Ա» հատվածով` Ակունք համայնքին:


ԶՈՎԱՇԵՆ-ՀԱՏԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա-Բ»

 

Զովաշեն, Հատիս, Ակունք համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով իջնում դեպի բնական աղբյուրները, անցնելով 460.7 մ, հասնում թիվ 1 սահմանակետը թեքվում հյուսիս-արևելք հասնում ձորի եզրին գտնվող թիվ 2 կետը անցնելով 200.0 մ, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, հատում բարձր լարման գիծը անցնում թիվ 3 կետով 563.7 մ, հասնում թիվ 4 սահմանակետը, թեքվում հյուսիս-արևելք, ապա արևելք անցնում թիվ 5-7 կետերով 729.9 մ, հասնում Հատիս-Զովաշեն տանող միջհամայնքային ճանապարհի ձախ եզրին գտնվող թիվ 8 սահմանակետը, թեքվում հյուսիս-արևելք, անցնում թիվ 9 կետով 1368.7 մ հասնում թիվ 10 կետը, թեքվում հյուսիս անցնում 240.1 մ, հասնում թիվ 11 կետը, թեքվում հյուսիս-արևելք անցնում 446.4 մ հասնում թիվ 12 կետը: Այս կետից շրջվում է դեպի հարավ-արևելք անցնում թիվ 13-15 կետերով 846.7 մ, հասնում թիվ 16 սահմանակետը, թեքվում արևելք անցնում 354.5 մ, հասնում թիվ 17 կետը, թեքվում հյուսիս-արևմուտք անցնում 197.0 մ հասնում թիվ 18 կետը, թեքվում հյուսիս-արևելք անցնում թիվ 19 կետով 929.3 մ, հասնում թիվ 20 կետը, շրջվում դեպի հարավ, անցնում թիվ 21-22 կետերով 349.6 մ, հասնում թիվ 23 կետը, թեքվում հյուսիս-արևելք անցնում` 3139.4 մ, հասնում թիվ 24 կետը, թեքվում հարավ-արևելք անցնում` 593.0 մ, հասնում թիվ 25 կետը, թեքվում հյուսիս անցնում` 1277.9 մ, հասնում «Բ» հանգուցային կետը, որը հանդիսանում է Զովաշեն, Հատիս գյուղական համայնքների տարածքների բաժանման կետ:

«Ա-Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11236.1 մ է:


ԶՈՎԱՇԵՆ-ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ-Գ»

 

Զովաշեն, Հատիս գյուղական համայնքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 521.9 մ հասնում թիվ 1 սահմանակետը, թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 272.0 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 կետը, թեքվում հարավ, հատում դաշտային ճանապարհը, անցնում` 290.2 մ, հասնում թիվ 3 կետը, թեքվում հարավ-արևմուտք, անցնում 221.4 մ, հասնում թիվ 4 կետը, թեքվում հարավ-արևելք, անցնում 1498.0 մ, հասնում «Գ» հանգուցային սահմանակետը, որը հանդիսանում է Զովաշեն համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Բալահովիտ համայնքի նախկին II հատված/ հողերի տարածքների բաժանման կետ:

«Բ-Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2803.5 մ է:


ԶՈՎԱՇԵՆ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ /ԲԱԼԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ/ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ-Դ»

 

Զովաշեն, Զառ գյուղական համայնքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Բալահովիտ համայնքի նախկին II հատված/ հողերի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, սահմանագիծը ձորով անցնում է հյուսիս-արևելյան ուղղությամբ անցնում թիվ 1-3 կետերով 1516.7 մ, հասնում է թիվ 14 սահմանակետը: Այստեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում թիվ 16-17 կետերով 324.1 մ հասնում թիվ 15 սահմանակետը: այնուհետև ձորով թեքվում է հարավ-արևելք, անցնում 308.1 մ, հասնում թիվ 18 սահմանակետը, կրկին թեքվում հյուսիս-արևելք նույն ձորով հատելով դաշտային ճանապարհը, անցնում է թիվ 19-47 կետերով 3904.2 մ, հասնում թիվ 48 սահմանակետը, որտեղից թեքվում է հարավ-արևելք, ձորով անցնում թիվ 50-55 կետերով 1284.9 մ, հասնում «Գ» հանգուցային կետը, որը հանդիսանում Զովաշեն համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի և Բալահովիտ համայնքի II հատվածի տարածքների բաժանման կետ:

«Գ-Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7338.0 մ է:


ԶՈՎԱՇԵՆ-ԶԱՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ-Ե»

 

Զովաշեն, Զառ համայնքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Բալահովիտ համայնքի նախկին II հատված/ հողերի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք հատում դաշտային ճանապարհը անցնում թիվ 1-3 կետերով 1582.1 մ, հասնում Զառ-Զովաշեն տանող միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող 4 կետը, թեքվում արևմուտք, անցնում 70.0 մ, հասնում թիվ 5 սահմանակետը, թեքվում հարավ-արևմուտք, անցնում դաշտային ճանապարհով հասնում ձորի եզրին գտնվող «Ե» հանգուցային սահմանակետին, որը հանդիսանում է Զովաշեն, Զառ և Ակունք համայնքների տարածքների բաժանման կետ:

«Դ-Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2730.8 մ է:


 

ԶՈՎԱՇԵՆ-ԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե-Ա»

 

Զովաշեն, ակունք, հատիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք անցնում 286.2 մ հասնում թիվ 1 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք անցնում թիվ 3-4 կետերով 23280 մ, հասնում ձորի եզրին գտնվող «Ե» հանգուցային սահմանակետը, որը հանդիսանում է Զովաշեն, Զառ և Ակունք համայնքների տարածքների բաժանման կետ:

«Ե-Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2614.4 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 786-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 786-Ն որոշման


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 786-Ն որոշման
էջ 1,  2,  3,  4


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 786-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 786-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 786-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 786-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան