Գլխավոր տեղեկություն
Համար
N 769-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.847
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 769-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 23.2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 07 ենթախմբի «06. Պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների և գնահատման աշխատանքների գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 21
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 16-ի N 769-Ն որոշման

2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ`
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ

NN
ը/կ 

Աշխատանքի անվանումը 

Աշխատանքների
քանակը
(միավոր)

 Մեկ միավորի
արժեքը
(հազ.դրամ)

Աշխատանքների
արժեքը
(հազ.դրամ)   

1.

Պետական գույքի գույքագրման աշխատանքներ 

40

141.28

5651.2

2.

Պետական գույքի գնահատման, լուծարման ելակետային տվյալների փաթեթի կազմման օժանդակման ծառայություններ 

30

24.37

731.1

3.

Պետական գույքի հաշվառման աշխատանքներ 

2905

8.13

23617.7

  Ընդամենը 

2975.0

 

30000.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան