«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2005 թվականի N 796-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԾԱՂԿԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկասարի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկասարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 339.24 հեկտար հողամասերից 331.90 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության՝ 320.08 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 9.89 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 0.51 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 0.69 հեկտար, ջրային հողերի՝ 0.73 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Ծաղկասարի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝
ա) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկասարի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 331.90 հեկտար հողերից 10.69 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկասարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 7.34 հեկտարը համարվում է պետական սեփականություն՝ համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկասարի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ համաձայն N 8 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկասարի գյուղական համայնքի ղեկավարին՝ հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Ծաղկասարի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով՝ սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
Ծաղկասար համայնքը գտնվում է մարզի հարավ-արևմտյան մասում, հեռավորությունը մարզկենտրոն քաղաք Աշտարակից 66 կմ է: Համայնքը` հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքին, հյուսիս-արևելքից` «Բ»-«Գ» հատվածով Զովասար համայնքին, հարավից` «Գ»-«Ա» հատվածով Մաստարա համայնքին:
ԾԱՂԿԱՍԱՐ-ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Ծաղկասար, Մաստարա և Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծն անցնելով թիվ 1-5 կետերով 3271.0 մ արևելք, հատելով դաշտային ճանապարհներ, ձորակներ և ջրբաժաններ, հասնում է թիվ 6 կետին, որը գտնվում է ձորի եզրին, ապա ձորով 501.3 մ իջնում է հարավ-արևելք անցնում թիվ 7-8 կետերով հասնում «Բ» հանգուցային կետին: «Ա»-«Բ» սահմանագծերի ընդհանուր երկարությունը 3872.3 մ է:
ԾԱՂԿԱՍԱՐ-ԶՈՎԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Զովասար, Ծաղկասար և Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծն անցնելով ձորի ձախակողմյան ժայռերի եզրով դեպի հարավ-արևելք 212.2 մ, հասնում է թիվ 1 կետին, այնուհետև անցնելով նույն ուղղությամբ 417.8 մ, հասնում է 2219.4 մ նիշով «Փոքր Բոգուդլու» եռանկյունաչափական կետին, որը միևնույն ժամանակ հանդիսանում է «Գ» հանգուցային կետ: «Բ»-«Գ» սահմանագծերի ընդհանուր երկարությունը 630.0 մ է:
ԾԱՂԿԱՍԱՐ-ՄԱՍՏԱՐԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»
«Ա» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է բնական առվով թիվ 1-6 կետերով 2685.1 մ դեպի արևմուտք, ապա հարավ-արևելք, հասնում թիվ 7 կետին, այստեղից շրջվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 8-9 կետերով 1039.9 մ, հասնում թիվ 10 կետին, որից շարունակվում է նույն ուղղությամբ լանջով անցնում թիվ 11-14 կետերով 1423.0 մ, հասնում «Փոքր Բոգուդլու» եռանկյունաչափական կետին, որը միևնույն ժամանակ հանդիսանում է Մաստարա, Ծաղկասար և Զովասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետը: «Գ»-«Ա» սահմանագծերի ընդհանուր երկարությունը 5148.1 մ է: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |