Գլխավոր տեղեկություն
Համար
N 734-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2005-13.10.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96) Հոդ.829
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 734-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Վայքի կինոցանցի «Արփի» կինոթատրոնի գույքը (հասցեն` քաղ. Վայք, Ալավերդյան փող.) մասնավորեցնել մրցույթով:

1.2. Սահմանել`

ա) Վայքի կինոցանցի «Արփի» կինոթատրոնի գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 9506 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 2377 հազ. դրամ:

1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ)  եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`
իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

«Արփի» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 3 տարի ժամկետով:

1.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝ 

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

1.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.6. Մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

2.1. «Պրոգրես» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին (այսուհետ՝ գնորդ):

2.2. Սահմանել`

ա) «Պրոգրես» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 823 հազ. դրամ.

բ) մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 658 հազ. դրամ.

գ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 329 հազ. դրամ:

2.3. «Պրոգրես» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1294 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 28  հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 768 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 276 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 222 հազ. դրամ:

2.4. «Պրոգրես» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) 2 տարվա ընթացքում կատարել 3 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 11844 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության  արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

3.1. «Մայրուղի» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին (այսուհետ՝ գնորդ):

3.2. Վարձակալված 3000 քառ. մետր հողատարածքը (քաղ. Երևան, Դավթաշեն թաղ., 3/1, Դավթաշենի կամրջի գլխամասի տրանսպորտային հանգույցի հարևանությամբ) մասնավորեցնել վարձակալ «Մայրուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:

3.3. Սահմանել`

ա) «Մայրուղի» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 4012 հազ. դրամ.

բ) մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 3234 հազ. դրամ.

գ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1617 հազ. դրամ.

դ) մասնավորեցվող հողատարածքի կադաստրային արժեքը` 49428 հազ. դրամ:

3.4. «Մայրուղի» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են  101991 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8337 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 46819 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 40587 հազ. դրամ,

պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 1453 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 4795 հազ. դրամ:

3.5. «Մայրուղի» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) սույն որոշման 3.3-րդ կետի «գ» ենթակետում սահմանված վճարման կատարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 56731 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.7. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողատարածքի վաճառքի գինն ամբողջությամբ վճարել Երևան քաղաքի պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքերի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան գանձապետական հաշվին:

3.8. Երևանի քաղաքապետին` «Մայրուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից վարձակալված` 3000 քառ. մետր հողատարածքի (քաղ. Երևան, Դավթաշեն թաղ., 3/1, Դավթաշենի կամրջի գլխամասի տրանսպորտային հանգույցի հարևանությամբ) կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել այդ հողատարածքի առուվաճառքի պայմանագիր:

4.1. «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել Երևանի Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքի 1347.3 քառ. մետր տարածքը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

4.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքի 1347.3 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Յունիինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

4.3.  Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 6219 հազ. դրամ,

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 36943 հազ. դրամ:

4.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 886632 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սահմանված գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր.

բ) առուվաճառքի պայմանագրում նշել, որ գնորդը պարտավոր է նույն հասցեում կառուցվող համալիրից Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, սեփականության իրավունքով, անհատույց օտարել 800 քառ. մետր տարածք` «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակով:

5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինության` Երևանի Խանջյան 11 հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերից 454.9 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին (այսուհետ` գնորդ):

5.2.  Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 2094 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 2094 հազ. դրամ:

5.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 72533 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 1
Երևան

     

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.09.2011, N 1376-Ն 13.10.2011, N 734-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան