«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2005 թվականի N 731-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածում մրցակցության ուժեղացման և գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրերը հաստատելու մասին» N 1380-Ն որոշմամբ հաստատված գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հարկային հավաքագրումներում ինքնագնահատման համակարգի ներդրման ռազմավարական միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունիսի 16 |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Կատարող մարմինը |
Իրականացման |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Պատրաստել ինֆորմացիոն թերթիկներ, որոնք կներառեն տեղեկատվություն հարկային տեսչությունների կոդերի, հարկերը և այլ պարտադիր վճարները պետական ու համայնքային բյուջեներ հասցնելու ձևերի, ինտերնետային օգտակար կայքերի հասցեների, ինչպես նաև հարկատուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թ. |
2. |
Պատրաստել էլեկտրոնային մեդիա-նյութ` ներառելով ՀՀ հարկային օրենսդրության բոլոր նորմատիվային ակտերը` նախատեսված հարկ վճարողների որոշակի խմբերի (պարզեցված հարկ վճարողներ, եկամտահարկի հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներ, ոչ ռեզիդենտներ) համար |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թ. |
3. |
Նախապատրաստել ձև ու սկսել աստիճանաբար կիրառել հարկ վճարողներին իրենց անձնական հաշվի քարտերից քաղվածքներ ուղարկելու գործընթացը` նախատեսելով օրենսդրական փոփոխության կատարում ու 2006 թվականի ՀՀ պետական բյուջեում համապատասխան ծախսային հոդված` |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
օրենսդրական փոփոխության կատարման համար` |
4. |
Նախապատրաստել ձև ու սկսել կիրառել հարկատուին իր կողմից չներկայացված հաշվետվությունների, այլ տեղեկությունների մասին հիշեցնող եռամսյակային ծանուցում-նամակներ ուղարկելու մոտեցումը (համապատասխան դեպքերում` ամսական) |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. հունվարի 31-ի դրությամբ` մինչև փետրվարի 20-ը |
5. |
ՀՀ կառավարության որոշման նախագծի նախապատրաստում և ընդունում` փոստի միջոցով հարկային հաշվետվություններն ու տեղեկատվություն պարունակող պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացնելու կարգի վերաբերյալ |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թ. |
6. |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հուշագրի ստորագրում, փոստի միջոցով փոխանցվող` աճող թղթակցության ծավալների կարգավորման մասին |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
7. |
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. հարկային տեսչությունների սպասարկման բաժիններում համակարգչային տերմինալների կահավորում էլեկտրոնային կրիչներով տեղեկատվություն տարածելու` ներառյալ «ՕՆ ԼԱՅՆ» ծառայություններ մատուցելու համար: |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
8. |
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. հեռախոսով ոչ խորհրդատվական բնույթի տեղեկատվության տրամադրում` հատուկ հայտարարված հեռախոսահամարով |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
սկսած 2005 թվականի հոկտեմբերի 1-ից |
9. |
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հարկային ու մաքսային հարցերով ձեռնարկների հետևողական շարքի լույսընծայում և անվճար տրամադրում` դոնոր կազմակերպությունների օժանդակության ծրագրերի շրջանակում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
սկսած 2006 թ. մարտից, հաջորդը` 2007 թ. |
10. |
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. քաղաքացիների և անհատ ձեռնարկատերերի կողմից 2005 թվականի արդյունքներով տարեկան եկամտահարկի ինքնագնահատման գծով հատուկ սեմինարների անցկացում ՀՀ բոլոր մարզերում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
11. |
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. հարկ վճարողների կողմից ինքնագնահատմամբ հարկերի վճարման վերաբերյալ թեմատիկ հեռուստահաղորդումների միասնական շարքի կազմակերպում, պարբերաբար, տարվա ընթացքում, մասնավորապես, հունվարի 10-ից մինչև ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
12. |
Պատրաստել ինֆորմացիոն թերթիկ` հարկ վճարողների գիտության համար, որը կներառի տեղեկատվություն հարկային մարմնում հարկ վճարողներին վերաբերող կուտակվող տեղեկությունների ցանկի վերաբերյալ` ներառյալ երրորդ անձանցից ստացվողը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
13. |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովի նիստերի քննարկումների արդյունքում կայացված որոշումները հարկ վճարողներին տրամադրելիս` դրանցում ներառել այդպիսի որոշման կայացման հիմնավորումները |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
սկսած 2005 թ. |
14. |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից պրոֆեսիոնալ միությունների հետ համագործակցության հուշագրի ստորագրում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
15. |
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակում` հարկերից խուսափելու դեմ միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ դրույթները ՀՀ հարկային օրենսդրության մեջ ներառելու համար |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
16. |
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակում` ուղղորդող հարկային պարզաբանումների ինստիտուտի ներդրման մասին |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թ. |
17. |
Ուղղորդող հարկային պարզաբանումների ինստիտուտի գործարկում` աստիճանաբար. 2006 թվականից` ֆիզիկական անձանց եկամտահարկի գծով հարկման հարցերով, ապա կիրառումից 6 ամիս հետո կատարողականի գնահատման հիման վրա կորոշվեն հետագա տարածման շրջանակները |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
սկսած 2006 թ. դեկտեմբերից |
18. |
Փաստաթղթերի դատարկ բլանկների էլեկտրոնային տարբերակների տեղադրում հարկային մարմնի ինտերնետային կայքում, հարկային տեսչությունների համակարգչային տերմինալներում, այնպիսի եղանակով, որ հնարավոր լինի խմբագրել և տպագրել |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
19. |
Նորմատիվորեն, ապա և տեխնիկապես լուծել ու ճանաչել «ննջող հարկ վճարող» ինստիտուտը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
20. |
Միասնական տեխնիկական պահանջներ սահմանելով` ստանդարտացնել հարկային հաշվետվությունների լրացման կարգը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թ. |
21. |
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնություն` գույքահարկի և հողի հարկի դեպքում ֆիզիզկական անձանց կողմից ինքնահայտարարագրման սկզբունքը չկիրառելու, այլ դրա փոխարեն միայն համապատասխան իրավասու մարմինների կողմից գնահատում կիրառելու վերաբերյալ |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թ. |
22. |
Հարկերի բուն վճարման պրոցեդուրային թերությունների բացահայտման և «հարմարավետ վճարում» ծրագրերի գործարկման նպատակով համապատասխան հարցման անցկացում` հարկատուների և բանկերի շրջանում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թ. |
23. |
Ճշտված հարկային հաշվետվությունների շուրջ հետագա մոտեցումների որոշման նպատակով ուսումնասիրության անցկացում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
24. |
Ներդնել էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվություններ և այլ տեղեկատվություն ներկայացնելու պիլոտային ծրագիր` 2005 թվականի հոկտեմբերից սկսած ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեսչությունում, 2006 թվականի հունվարի 1-ից` խոշոր հարկ վճարողների և ակցիզային հարկ վճարողների հարկային տեսչություններում, իսկ 2007 թվականի հունվարի 1-ից` ծրագրի համատարած կիրառում բոլոր հարկային տեսչություններում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
սկսած 2005 թ. հոկտեմբերի 1-ից |
25. |
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնություն հարկային օրենսդրության մեջ փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ մտնելու ժամկետը պաշտոնական հրապարակումից հետո առնվազն 3 ամիս սահմանելու վերաբերյալ |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թ. |
26. |
Իրականացնել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգչային համակարգի` ինքնագնահատման և հարկային կարգապահության բարեփոխման ծրագրային դրույթների իրագործման համար անհրաժեշտ պահանջների ուսումնասիրություն` ներառյալ հարկային աշխատողների վերապատրաստման պահանջարկը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
27. |
Ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության չափանիշների սահմանում, դրա հիման վրա ստուգման ծրագրի մշակում և ներդրում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
պիլոտային ծրագրի ներդրում` 2006 թ. հունիս |
28. |
Օրենսդրական նախաձեռնություն` ծրագրային դրույթների սկզբունքներին համապատասխան հարկային հաշվետվությունների մշակման ու «կամերալ ստուգման (հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա հարկային մարմնում անցկացվող)» նոր մոդելի ներդրման վերաբերյալ |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
29. |
Հարկային հաշվետվությունների մշակման ու «կամերալ ստուգման (հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա հարկային մարմնում անցկացվող)» նոր մոդելի ներդրում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
պիլոտային` 2006 թ. |
30. |
Ինքնագնահատման և հարկային կարգապահության բարեփոխումների միջոցառումների կատարման մասին եռամսյակային հաշվետվություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Համաշխարհային բանկ |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
յուրաքանչյուր եռամսյակից հետո` 20 օրվա ընթացքում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|