Գլխավոր տեղեկություն
Համար
N 731-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96) Հոդ.827
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2005 թվականի N 731-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածում մրցակցության ուժեղացման և գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրերը հաստատելու մասին»  N 1380-Ն որոշմամբ հաստատված գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկային հավաքագրումներում ինքնագնահատման համակարգի ներդրման ռազմավարական միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

               2005 թ. հունիսի 16
              Երևան

  

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 731-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարող մարմինը

Իրականացման
ժամանակահատվածը

1

2

3

4

1.

Պատրաստել ինֆորմացիոն թերթիկներ, որոնք կներառեն տեղեկատվություն հարկային տեսչությունների կոդերի, հարկերը և այլ պարտադիր վճարները պետական ու համայնքային բյուջեներ հասցնելու ձևերի, ինտերնետային օգտակար կայքերի հասցեների, ինչպես նաև հարկատուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թ.
սեպտեմբեր

2.

Պատրաստել էլեկտրոնային մեդիա-նյութ` ներառելով ՀՀ հարկային օրենսդրության բոլոր նորմատիվային ակտերը` նախատեսված հարկ վճարողների որոշակի խմբերի (պարզեցված հարկ վճարողներ, եկամտահարկի հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներ, ոչ ռեզիդենտներ) համար

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թ.
սեպտեմբեր

3.

Նախապատրաստել ձև ու սկսել աստիճանաբար կիրառել հարկ վճարողներին իրենց անձնական հաշվի քարտերից քաղվածքներ ուղարկելու գործընթացը` նախատեսելով օրենսդրական փոփոխության կատարում ու 2006 թվականի ՀՀ պետական բյուջեում համապատասխան ծախսային հոդված`
ա) օրենսդրական փոփոխության կատարում` նախատեսելով, որ հարկ վճարողների անձնական հաշվի քարտերից քաղվածքները հարկ վճարողներին տարեկան մեկ անգամ կտրամադրվեն անվճար` յուրաքանչյուր տարվա ընթացքում երկրորդ և հետագա դեպքերի համար նախատեսելով որոշակի վճար նմանատիպ քաղվածքներ տրամադրելու համար,
բ) խոշոր հարկ վճարողներին իրենց անձնական հաշվին քարտերից քաղվածքներ ուղարկելու գործընթացի իրականացում,
գ) հարկ վճարողներին իրենց անձնական հաշվի քարտերից քաղվածքներ ուղարկելու գործընթացի համատարած կիրառում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

օրենսդրական փոփոխության կատարման համար`
2006 թ. առաջին եռամսյակ
քաղվածքների տրամադրման ժամկետ`
2006 թ. երկրորդ կիսամյակից սկսած

4.

Նախապատրաստել ձև ու սկսել կիրառել հարկատուին իր կողմից չներկայացված հաշվետվությունների, այլ տեղեկությունների մասին հիշեցնող եռամսյակային ծանուցում-նամակներ ուղարկելու մոտեցումը (համապատասխան դեպքերում` ամսական)

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ. հունվարի 31-ի դրությամբ` մինչև փետրվարի 20-ը

5.

ՀՀ կառավարության որոշման նախագծի նախապատրաստում և ընդունում` փոստի միջոցով հարկային հաշվետվություններն ու տեղեկատվություն պարունակող պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացնելու կարգի վերաբերյալ

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թ.
սեպտեմբեր

6.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հուշագրի ստորագրում, փոստի միջոցով փոխանցվող` աճող թղթակցության ծավալների կարգավորման մասին

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
մարտ

7.

Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. հարկային տեսչությունների սպասարկման բաժիններում համակարգչային տերմինալների կահավորում էլեկտրոնային կրիչներով տեղեկատվություն տարածելու` ներառյալ «ՕՆ ԼԱՅՆ» ծառայություններ մատուցելու համար:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցության հուշագրի ստորագրում` հիմնադրամի մարզային տարածքային առանձնացված ստորաբաժանումների միջոցով հարկային օրենսդրության տարածման նպատակով

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
մարտ

8.

Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. հեռախոսով ոչ խորհրդատվական բնույթի տեղեկատվության տրամադրում` հատուկ հայտարարված հեռախոսահամարով

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

սկսած 2005 թվականի հոկտեմբերի 1-ից

9.

Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հարկային ու մաքսային հարցերով ձեռնարկների հետևողական շարքի լույսընծայում և անվճար տրամադրում` դոնոր կազմակերպությունների օժանդակության ծրագրերի շրջանակում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

սկսած 2006 թ. մարտից, հաջորդը` 2007 թ.
համար` մինչև
2006 թ. դեկտեմբերի 1-ը

10.

Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. քաղաքացիների և անհատ ձեռնարկատերերի կողմից 2005 թվականի արդյունքներով տարեկան եկամտահարկի ինքնագնահատման գծով հատուկ սեմինարների անցկացում ՀՀ բոլոր մարզերում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
հունվարի 15-ից մինչև փետրվարի 25-ը

11.

Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնում. հարկ վճարողների կողմից ինքնագնահատմամբ հարկերի վճարման վերաբերյալ թեմատիկ հեռուստահաղորդումների միասնական շարքի կազմակերպում, պարբերաբար, տարվա ընթացքում, մասնավորապես, հունվարի 10-ից մինչև ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
հունվարի 10-ից մինչև ապրիլի 15-ը

12.

Պատրաստել ինֆորմացիոն թերթիկ` հարկ վճարողների գիտության համար, որը կներառի տեղեկատվություն հարկային մարմնում հարկ վճարողներին վերաբերող կուտակվող տեղեկությունների ցանկի վերաբերյալ` ներառյալ երրորդ անձանցից ստացվողը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
հունվար

13.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովի նիստերի քննարկումների արդյունքում կայացված որոշումները հարկ վճարողներին տրամադրելիս` դրանցում ներառել այդպիսի որոշման կայացման հիմնավորումները

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

սկսած 2005 թ.
հունիսի 1-ից

14.

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից պրոֆեսիոնալ միությունների հետ համագործակցության հուշագրի ստորագրում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
փետրվար

15.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակում` հարկերից խուսափելու դեմ միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ դրույթները ՀՀ հարկային օրենսդրության մեջ ներառելու համար

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թ.
օգոստոս

16.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակում` ուղղորդող հարկային պարզաբանումների ինստիտուտի ներդրման մասին

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
հուլիս

17.

Ուղղորդող հարկային պարզաբանումների ինստիտուտի գործարկում` աստիճանաբար. 2006 թվականից` ֆիզիկական անձանց եկամտահարկի գծով հարկման հարցերով, ապա կիրառումից 6 ամիս հետո կատարողականի գնահատման հիման վրա կորոշվեն հետագա տարածման շրջանակները

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

սկսած 2006 թ. դեկտեմբերից

18.

Փաստաթղթերի դատարկ բլանկների էլեկտրոնային տարբերակների տեղադրում հարկային մարմնի ինտերնետային կայքում, հարկային տեսչությունների համակարգչային տերմինալներում, այնպիսի եղանակով, որ հնարավոր լինի խմբագրել և տպագրել

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
մարտ

19.

Նորմատիվորեն, ապա և տեխնիկապես լուծել ու ճանաչել «ննջող հարկ վճարող» ինստիտուտը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
հունիս

20.

Միասնական տեխնիկական պահանջներ սահմանելով` ստանդարտացնել հարկային հաշվետվությունների լրացման կարգը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թ.
հոկտեմբեր

21.

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնություն` գույքահարկի և հողի հարկի դեպքում ֆիզիզկական անձանց կողմից ինքնահայտարարագրման սկզբունքը չկիրառելու, այլ դրա փոխարեն միայն համապատասխան իրավասու մարմինների կողմից գնահատում կիրառելու վերաբերյալ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

2006 թ.
ապրիլ

22.

Հարկերի բուն վճարման պրոցեդուրային թերությունների բացահայտման և «հարմարավետ վճարում» ծրագրերի գործարկման նպատակով համապատասխան հարցման անցկացում` հարկատուների և բանկերի շրջանում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2005 թ.
հոկտեմբեր

23.

Ճշտված հարկային հաշվետվությունների շուրջ հետագա մոտեցումների որոշման նպատակով ուսումնասիրության անցկացում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
մարտ

24.

Ներդնել էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվություններ և այլ տեղեկատվություն ներկայացնելու պիլոտային ծրագիր` 2005 թվականի հոկտեմբերից սկսած ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեսչությունում, 2006 թվականի հունվարի 1-ից` խոշոր հարկ վճարողների և ակցիզային հարկ վճարողների հարկային տեսչություններում, իսկ 2007 թվականի հունվարի 1-ից` ծրագրի համատարած կիրառում բոլոր հարկային տեսչություններում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

սկսած 2005 թ. հոկտեմբերի 1-ից

25.

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնություն հարկային օրենսդրության մեջ փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ մտնելու ժամկետը պաշտոնական հրապարակումից հետո առնվազն 3 ամիս սահմանելու վերաբերյալ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
դեկտեմբեր

26.

Իրականացնել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգչային համակարգի` ինքնագնահատման և հարկային կարգապահության բարեփոխման ծրագրային դրույթների իրագործման համար անհրաժեշտ պահանջների ուսումնասիրություն` ներառյալ հարկային աշխատողների վերապատրաստման պահանջարկը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
հունիսի 30

27.

Ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության չափանիշների սահմանում, դրա հիման վրա ստուգման ծրագրի մշակում և ներդրում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

պիլոտային ծրագրի ներդրում` 2006 թ. հունիս
համատարած կիրառում 2007 թ. հունվարի 1-ից

28.

Օրենսդրական նախաձեռնություն` ծրագրային դրույթների սկզբունքներին համապատասխան հարկային հաշվետվությունների մշակման ու «կամերալ ստուգման (հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա հարկային մարմնում անցկացվող)» նոր մոդելի ներդրման վերաբերյալ

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

2006 թ.
սեպտեմբերի 30

29.

Հարկային հաշվետվությունների մշակման ու «կամերալ ստուգման (հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա հարկային մարմնում անցկացվող)» նոր մոդելի ներդրում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

պիլոտային` 2006 թ.
լայն շրջանակով`
2007 թ.

30.

Ինքնագնահատման և հարկային կարգապահության բարեփոխումների միջոցառումների կատարման մասին եռամսյակային հաշվետվություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Համաշխարհային բանկ

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

յուրաքանչյուր եռամսյակից հետո` 20 օրվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան