Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ԳՐԱՖԻԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգը մշակված է համաձայն ՀՀ կառավարության 1996 թ. փետրվարի 27-ի թիվ 63 որոշման և սահմանում է հովհարային գրաֆիկներից դուրս սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանները:
2. Սույն կարգի նպատակն է երաշխավորված շուրջօրյա էլեկտրաէներգիա մատակարարել վճարունակ սպառողներին, անկախ սեփականության ձևից, գերատեսչական պատկանելությունից, էլեկտրաէներգիայի օգտագործման նպատակներից` տեխնիկական հնարավորությունների առկայության պայմաններում:
Հովհարային գրաֆիկների սահմանափակումներից դուրս երաշխավորված էլեկտրամատակարարումով կարող է ապահովվել յուրաքանչյուր վճարունակ սպառող, գործող բոլոր էլեկտրացանցերից, անկախ հաշվեկշռային պատկանելությունից:
3. Երաշխավորված էլեկտրամատակարարումը իրականացնելու համար սպառողը կամ սպառողների խումբը դիմում է համապատասխան տարածքը սպասարկող էլեկտրացանցային պետական ձեռնարկությանը համաձայն էլեկտրաէներգիայից օգտվելու կանոնների տեխնիկական պայմաններ ստանալու և շուրջօրյա էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու համար, ներկայացնելով համապատասխան կենսապահովման օբյեկտի համաձայնությունը:
4. Դիմելուց հետո 10 օրվա ընթացքում սպառողը, շուրջօրյա էլեկտրամատակարարման տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, էլեկտրացանցային պետական ձեռնարկությունից ստանում է տեխնիկական պայմանները:
Շինմոնտաժային աշխատանքները կատարվում են սպառողի հաշվին իր կողմից կամ նրա համաձայնությամբ` էլեկտրացանցային պետական ձեռնարկության կողմից:
5. Եթե էլեկտրացանցային պետական ձեռնարկությունը մերժում է սպառողի դիմումը էլեկտրաէներգիայի մատակարարման մասին, ապա սպառողը իրավունք ունի այն գանգատարկելու էներգետիկայի նախարարությանը:
6. Տեխնիկական պայմաններ ստանալուց և շինմոնտաժային աշխատանքները կատարելուց հետո սպառողի և էլեկտրացանցային պետական ձեռնարկության միջև կնքվում է էլեկտրաէներգիայի շուրջօրյա մատակարարման պայմանագիր, որը պետք է բխի էլեկտրաէներգիայի օգտագործման կանոններից և սույն կարգից:
Մի խումբ սպառողների դիմելու դեպքում պայմանագիրը ստորագրվում է սպառողներից յուրաքանչյուրի կողմից:
7. Բյուջետային կազմակերպության համաձայնությունը ստացած սպառողների հետ էլցանցի պետական ձեռնարկությունները պայմանագիրը կնքում են առանձին, անմիջապես սպառողների (ենթասպառողների) հետ` նախատեսելով առանձին էլհաշվիչների տեղադրում և օգտագործած էներգիայի դիմաց վճարումներ, առանց բյուջետային կազմակերպության մասնակցության:
8. Վերոհիշյալ աշխատանքները կատարելուց հետո միացման թույլտվությունը տրվում է «Էներգապետհսկողության» կողմից` տեխնիկական զննման արդյունքներից ելնելով, 5-օրյա ժամկետում:
9. Իր մեղքով էլեկտրաէներգիայի շուրջօրյա մատակարարումը դադարեցնելու դեպքում էլեկտրացանցային պետական ձեռնարկությունը պարտավոր է սպառողին հատուցել շինմոնտաժային աշխատանքների համար նրա կատարած ծախսերը:
|
Գրանցված է |
|