Գլխավոր տեղեկություն
Համար
N 721-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96) Հոդ.823
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2005 թվականի N 721-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանելու մասին»  N 2159-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետով սահմանված` ոստիկանության կոչումների շնորհման կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 11
Երևան

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 721-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության կոչումների շնորհման կարգը:

2. Ոստիկանության կոչումները (այսուհետ՝ կոչում) ծառայողին շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան, սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում՝ բացառությամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հերթական կոչում շնորհելու համար խոչընդոտների առկայության կամ ծառայողին խրախուսման կարգով կոչում շնորհելու դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) ծառայության անցնող քաղաքացիներին շնորհվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան կոչում՝ անկախ ոստիկանության կոնկրետ պաշտոնի համար սահմանված կոչումից:

4. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացուն պաշտոնի նշանակման հրամանով միաժամանակ շնորհվում է կոչում:

Ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով սովորող քաղաքացուն կոչում շնորհվում է որպես սովորող հրամանագրվելու մասին հրամանով:

Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կոչում շնորհվում է գործուղման մասին հրամանով:

5. «Ոստիկանության կրտսեր սերժանտ» կոչում շնորհվում է ոստիկանությունում ծառայության ընդունվող և ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում նշանակվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի «շարքային» կամ «եֆրեյտոր» կոչում ունեցող քաղաքացուն:

«Ոստիկանության կրտսեր սերժանտ» կոչում շնորհվում է նաև ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով սովորող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եթե վերջիններս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում չունեն ավելի բարձր զինվորական կոչում:

Ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով սովորողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորողներին շնորհվում են հերթական կոչումներ՝ կրտսեր խմբի «Ոստիկանության ավագ սերժանտ» կոչումը ներառյալ:

6. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում, ինչպես նաև պահեստազորի սպայական կոչում չունեցող քաղաքացիներին ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելիս` շնորհվում է «Ոստիկանության լեյտենանտ» կոչում:

7. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված և ոստիկանությունում ծառայության վերականգնված ծառայողին շնորհվում է  նախկինում ունեցած կոչումը, եթե ազատումից մինչև վերականգնումը չի լրացել հերթական կոչման համար սահմանված ժամկետը: Հերթական կոչման համար սահմանված ժամկետը լրանալու դեպքում, պաշտոնի նշանակվելու հետ միաժամանակ նրան շնորհվում է հերթական կոչում, եթե շնորհվող կոչումը համապատասխանում է նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչմանը:

8. Ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը, վերադասության կարգով,  ուղղակի ղեկավարին ներկայացնում է ծառայողին հերթական կամ խրախուսման կարգով կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը` համաձայն ձևի:

9. Ներկայացման թերթի «Բնութագիր» մասում նշվում են ոստիկանության ծառայողի գործնական հատկանիշները, ծառայողական պարտականությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը, մասնագիտական գիտելիքների մակարդակը, ֆիզիկական պատրաստականությունը և անձնական հատկանիշները: Խրախուսման կարգով կոչման ներկայացվող ոստիկանության ծառայողի համար նշվում են նաև տեղեկություններ կատարված կոնկրետ աշխատանքների մասին:

10. Ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը, կոչումներով ծառայության սահմանված ժամկետը լրանալու օրվանից առնվազն 20 օր առաջ, ուղարկվում է համապատասխան կադրային ծառայություն, որտեղ ներկայացման թերթում նշված տվյալները համեմատվում են ծառայողի անձնական գործում առկա տվյալների հետ և համապատասխան ծառայությունների միջոցով ստուգվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խոչընդոտների առկայությունը:

Խոչընդոտների հայտնաբերման դեպքում համապատասխան կադրային ծառայությունը 10-օրյա ժամկետում ներկայացման թերթը` գրության հետ միասին վերադարձնում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: Ստորաբաժանման ղեկավարը ծառայողին ստորագրությամբ ծանոթացնում է նրան հերթական կոչում շնորհելու ժամկետը հետաձգելու մասին գրությանը:

 Կոչում շնորհելու համար խոչընդոտները վերանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացման թերթը կրկին ուղարկվում է համապատասխան կադրային ծառայություն:

 11. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն կարգի 10-րդ կետի առաջին պարբերությունում նշված ժամկետում ոստիկանության կադրային ծառայությանը գրավոր տեղեկացնում է միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հերթական կոչում շնորհելու ժամկետի հետաձգման պատճառների մասին, իսկ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերաբերյալ՝ կրտսեր խմբի կոչումներ շնորհելու իրավասություն ունեցող ղեկավարին:

Ոստիկանության ծառայողն ստորագրությամբ ծանոթանում է  հերթական կոչում շնորհելու ժամկետը հետաձգելու մասին գրությանը:

12. Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու հանգամանքն անհրաժեշտության դեպքում ստուգվում է նաև Հայաստանի Հանրապետության դատախազության միջոցով:

13. Ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, ինքնուրույն վարչությունների, ինքնուրույն բաժինների պետերին ու դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողներին հերթական կամ խրախուսման կարգով կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը ոստիկանության կադրային ծառայության կողմից ներկայացվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի` տվյալ ծառայության ոլորտն սպասարկող տեղակալին՝  համաձայնեցման համար:

14. Համապատասխան կադրային ծառայության կողմից նախապատրաստվում է կոչում շնորհելու մասին հրամանի նախագիծ և ներկայացվում ծառայողին կոչում շնորհելու իրավասություն ունեցող ղեկավարի ստորագրմանը:

Հրամանի վերնագրում նշվում է` «Ոստիկանության ծառայողին հերթական (խրախուսման կարգով) կոչում շնորհելու մասին»:

15. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները  և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողին խրախուսման կարգով կարող է շնորհվել`

 ա) վաղաժամկետ կոչում՝ ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետի կեսից ավելին լրանալուց հետո,

 բ) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները կատարելու դեպքերում խրախուսման կարգով  վաղաժամկետ կոչում շնորհվում է անկախ ունեցած կոչումով ծառայության ժամկետից:

16. «Կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի ժամկետը լրանալուց 20 օր առաջ, սույն կարգի պահանջներին համապատասխան, ոստիկանության ծառայողը ներկայացվում է հերթական կոչման շնորման, եթե այդ ժամանակահատվածում «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խոչընդոտներ չեն առաջացել:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Ձև

Կոչումը շնորհված է
ՀՀ ոստիկանության պետի
Պաշտոնով նախատեսված
ոստիկանության կոչումը

_____ _____________ 200 թ.


_____________________

N _________ Ա հրամանով

_____________________

 

Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց Մ Ա Ն  Թ Ե Ր Թ

(ոստիկանության կոչում շնորհելու մասին)

 

_______________________________________ ոստիկանության կոչում շնորհելու

Ում ___________________________________ անձնագրի համարը ______

1. Պաշտոնը _________________________________________________

_________________________________________________________

(զբաղեցրած պաշտոնը և նշանակման ժամանակը)

2. Ծննդյան տարեթիվը _________________________ 3. Ազգությունը _______

4. Կրթությունը _______________________________________________

_________________________________________________________

(երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել)

_________________________________________________________

(երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել)

_________________________________________________________

5. Ծառայությունը զինված ուժերում __________________________________

_________________________________________________________

(նշել ընդմիջումները)

 

6. Ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում (զորքերում), ոստիկանությունում, պետական այլ մարմիններում, որտեղ նախատեսված է դասային աստիճան կամ հատուկ կոչում

_________________________________________________________

_________________________________________________________

7. Նախորդ զինվորական (հատուկ) կոչում կամ դասային աստիճան շնորհելու մասին հրամանը

_________________________________________________________

(հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը)

 

Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

 

Պետ (հրամանատար)`

_______________ _______________
(պաշտոնը, ոստիկանության կոչումը) (ստորագրությունը, ազգանունը)
  

______ ____________ 200 թ.

 

ՈՒ Ղ Ղ Ա Կ Ի  Պ Ե Տ Ե Ր Ի  Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր Ը

 

_______________

_______________

 (պաշտոնը, ոստիկանության կոչումը)

(ստորագրությունը, ազգանունը)

 

_________ ____________ 200 թ.

________________________________________________________

 

_______________

_______________

 (պաշտոնը, ոստիկանության կոչումը)

(ստորագրությունը, ազգանունը)

______ ____________ 200 թ.

________________________________________________________

 

Կ Ա Դ Ր Ա Յ Ի Ն  Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն  Ղ Ե Կ Ա Վ Ա Ր Ի  Կ Ա Ր Ծ Ի Ք Ը

 

_______________

_______________

 (պաշտոնը, ոստիկանության կոչումը)

(ստորագրությունը, ազգանունը)

______ ____________ 200 թ.

________________________________________________________

_______________

_______________

 (պաշտոնը, ոստիկանության կոչումը)

(ստորագրությունը, ազգանունը)

______ ____________ 200 թ.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան