Գլխավոր տեղեկություն
Համար
N 85-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.23/14(386) Հոդ.232
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2005

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 փետրվարի 2005 թ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2005 թվականի N 85-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

որոշմամբ հաստատված ծրագրի՝

ա) 4.1-ին բաժնում «մոտ 8.0 հազ. քառ. կմ» և «մոտ 7.8 հազ. քառ. կմ» բառերը փոխարինել «6207 քառ. կմ» բառերով,

«-7.8 հազ. քառ. կմ տարածքը 1։10000 մասշտաբով կազմում է մոտ 325 թերթ (պլանշետ)» բառերը փոխարինել «6207 քառ. կմ տարածքի 1։10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թիվը կազմում է 258 թերթ (պլանշետ)» բառերով, իսկ «325» թիվը փոխարինել «258» թվով.

բ) ուժը կորցրած ճանաչել 4.1-ին բաժնի նախավերջին պարբերությունը.

գ) 4.3-րդ բաժնում «մոտ 4.4 հազ. քառ. կմ տարածքում, իրականացնել տիեզերական հանութագրման աշխատանքներ 1։250000 մասշտաբի» բառերը փոխարինել «713 քառ. կմ տարածքում, իրականացնել տիեզերական հանութագրման աշխատանքներ 1։25000 մասշտաբի» բառերով, իսկ «մոտ 6.2 հազ. քառ. կմ» բառերը՝ «10406 քառ. կմ» բառերով.

դ) 4.4-րդ բաժնի առաջին և երկրորդ պարբերություններում «1.2 հազ. քառ. կմ» բառերը փոխարինել «332 քառ. կմ» բառերով.

ե) 4.4-րդ բաժինը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Շվեյցարական դրամաշնորհի միջոցներով իրականացված օդալուսանկարահանման ընթացքում բաց թողնված շուրջ 1800 քառ. կմ տարածքների քարտեզագրումը պետք է իրականացվի «Ամասիա» և «Թումանյան» օբյեկտներում (տես` սխեմա 1) նախկինում կատարված 1։10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման եղանակով».

զ) ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.5-րդ բաժնով.

«4.5. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի և դրանց հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքների 1։2000 մասշտաբի տեղագրական թվային հատակագծերի ստեղծումը 1։500 և 1։2000 մասշտաբի կադաստրային քարտեզների կիրառմամբ։

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի և դրանց հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքների տեղագրական բազային հատակագծերն անհրաժեշտ է ստեղծել 1։2000 մասշտաբով, որոնց համար հիմք կհանդիսանան 1998-2004 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1։500 և 1։2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները` ավելացնելով դրանց վրա ընթացիկ փոփոխությունները, տեղանքի ռելիեֆը և տեղագրական անհրաժեշտ այլ տարրեր։

1։2000 մասշտաբի տեղագրական հատակագծերը նախատեսվում են`

ա) քաղաքների, քաղաքատիպ ավանների և գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման, կառուցապատման նախագծերի կազմման, նախագծվող բնակելի և արտադրական տարածքների տեղաբաշխման համար և այլն.

բ) բնակավայրերում ավտոճանապարհների, երկաթուղիների, ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցուղիների, մագիստրալային կոմունիկացիոն ցանցի և ենթակառուցվածքների նախագծման, կատարողական գծագրերի կազմման համար և այլն.

գ) քաղաքաշինական տարբեր խնդիրների լուծման և պլանավորման, ընդհանուր հատակագծերի և ճարտարագիտական միջոցառումների մշակման, նախագծերը բնության մեջ տեղափոխելու համար և այլն։

Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի 1։2000 մասշտաբի տեղագրական հատակագծերն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ միջոցառումները`

1։2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի ստեղծման ընթացքում օգտագործել նախկինում ստեղծված 1։500 և 1։2000 մասշտաբի կադաստրային քարտեզները,

սկզբում թվային 1։500 և 1։2000 մասշտաբի կադաստրային քարտեզներից ստեղծվում է 1։2000 մասշտաբի տեղագրական հատակագծի հիմքը, որի վրա անցկացվում են տեղագրության համար անհրաժեշտ բոլոր տարրերը,

ստեղծված 1։2000 մասշտաբի տեղագրական պլանային հիմքով տեղանքում կատարվում է իրադրության փոփոխությունների թարմացում և ռելիեֆի բնորոշ կետերի անհրաժեշտ քանակությամբ ստեղծման (հավաքագրման) աշխատանքներ, որից հետո իրականացվում է հատակագծի կամերալ մշակում,

մշակված հատակագծերը սկանավորման միջոցով մուտքագրվում են համակարգիչ, որից հետո կատարվում են թվայնացման (վեկտորացման) աշխատանքները։

Նման մոտեցմամբ 1։2000 մասշտաբի տեղագրական հատակագծերի ստեղծման դեպքում ծախսվում է նոր հատակագծերի ստեղծման համար անհրաժեշտ դաշտային աշխատանքների գումարի մոտ 50 տոկոսը։

Նշված աշխատանքների ծավալների հաշվարկման և աշխատանքների իրականացման ժամանակացույցը տրված է NN 3 և 4 աղյուսակներում»։

է) ծրագրի` 2005-2006 թվականների համար նախատեսված աշխատանքների հաշվարկը և ժամանակացույցը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 3 և 4 աղյուսակների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից;


Հայաստանի Հանրապետության
վարչապետ  

  Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 5
Երևան

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ

Աղյուսակ 3

NN ը/կ

 

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալները

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը (հազ.դրամ)

1.

1:7000 մասշտաբի օդալուսանկարներից 1:2000 մասշտաբի օրթոֆոտո-հատակագծերի պատրաստում

կմ2 

140

238116

33336.2

2.

Օդալուսանկարահանման 1:10000 մասշտաբի նյութերի դաշտային վերծանում

կմ2 

4996

7327

36605.7

3.

Օդալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

թերթ

216

108000

23328.0

4.

Տիեզերալուսանկարահանման նյութերի դաշտային վերծանում և պլանա-բարձունքային հիմքի ապահովում,

այդ թվում`

        

ա) պլանաբարձունքային հիմքի ապահովում

կմ2 

7219

6631

47869.2

բ) դաշտային վերծանում

կմ2 

10269

7327

75241.0

5.

Տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

թերթ

418

108000

45144.0

6.

1:10000 տեղագրական քարտեզների թվայնացում

թերթ

206

100000

20600.0

7.

1:25000 մինչև 1:1000000 մասշտաբի տեղագրական թվային քարտեզների ստացում ընդհանրացման եղանակով

թերթ

526

111149

58464.4

8.

Դաշտային հանութագրում` թարմացման եղանակով

կմ2 

1040

30000

31200.0

9.

Գրասենյակային մշակում

թերթ

30

39000

1170.0

10.

Քարտեզների հրատարակում օրինակ)

թերթ

1870

7875.0

14726.3

11.

ՀՀ խոշոր քաղաքների 1:500 և 1:2000 մասշտաբի կադաստրային քարտեզագրման տվյալների հիման վրա 1:2000 մասշտաբի տեղագրական հիմքի կազմում, մշակում և թվայնացում

կմ2 

154.2

108308

16701.1

12.

ՀՀ խոշոր քաղաքների 1:2000 մասշտաբի կադաստրային հիմքի վրա  ռելիեֆի տեղադրում և դաշտային թարմացում

կմ2 

154.2

424611

65475.0

 

             Ընդամենը

     

469860.9

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ 

Աղյուսակ 4

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Գումարը(հազ. դրամ)

2005 թ.

2006 թ.

1.

1:7000 մասշտաբի օդալուսանկարներից 1:2000 մասշտաբի օրթոֆոտոհատակագծերի պատրաստում

33336.2

33336.2

 

2.

Օդալուսանկարահանման 1:10000  մասշտաբի նյութերի դաշտային վերծանում

36605.7

20498.8

16106.9

3.

Օդալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

23328.0

14040.0

9288.0

4.

Տիեզերալուսանկարահանման նյութերի դաշտային վերծանում և պլանաբարձունքային հիմքի ապահովում, այդ թվում

 

 

   

ա) պլանաբարձունքային հիմքի ապահովում

47869.2

47869.2

 

բ) դաշտային վերծանում

75241.0

43962.0

31279.0

5.

Տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում

45144.0

27000.0

18144.0

6.

1:10000 տեղագրական քարտեզների թվայնացում

20600.0

20600.0

 

7.

1:25000 մինչև 1:1000000 մասշտաբի տեղագրական թվային քարտեզների ստացում` ընդհանրացման եղանակով

58464.4

38902.2

19562.2

8.

Դաշտային հանութագրում թարմացման եղանակով

31200.0

31200.0

 

9.

Գրասենյակային մշակում

1170.0

1170.0

 

10.

Քարտեզների հրատարակում (5 օրինակ)

14726.3

10237.5

4488.8

11.

ՀՀ խոշոր քաղաքների 1:500 և 1:2000 մասշտաբի կադաստրային քարտեզագրման տվյալների հիման վրա 1:2000 մասշտաբի տեղագրական հիմքի կազմում, մշակում և թվայնացում

16701.1

10830.8

5870.3

12.

ՀՀ խոշոր քաղաքների 1:2000 մասշտաբի կադաստրային հիմքի վրա  ռելիեֆի տեղադրում և դաշտային թարմացում

65475.0

50953.3

14521.7

  

                   Ընդամենը

469860.9

350600.0

119260.9

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան