«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2005 թվականի N 675-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1194 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 1-ին կետով հաստատված կարգի`
25-րդ կետում` հանել «դրանց մասին տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը, իսկ «միջոցներ ձեռնարկելու համար» բառերը փոխարինել «ձեռնարկում է միջոցներ» բառերով,
26-րդ կետում` հանել «Ընկերություններից տարեկան (միջանկյալ) հաշվետվություններն ընդունելիս սույն կարգի 16-րդ կետի պահանջի կատարման, ինչպես նաև» բառերը, «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերով և հանել «ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|