Գլխավոր տեղեկություն
Համար
N 634-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2005-09.02.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.17/55.1 Հոդ.713
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.04.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 634-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հրդեհային տեսչություն ստեղծելու, այդ տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 383-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում «արտակարգ իրավիճակների վարչության պետական հրդեհային տեսչություն ստեղծելու» բառերից առաջ «կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով.

բ) որոշման 1-ին կետում «կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետական հրդեհային տեսչության» բառերով.

գ) որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և 1-ին կետում, որոշմամբ հաստատված կառուցվածքի վերնագրում «կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով.

դ) կանոնադրության 2-րդ կետում «վարչության պետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի» բառերով:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 67-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 1
Երևան


    

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 634-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունը (այսուհետ` վարչություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության (այսուհետ` նախարարություն) կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Վարչության լիազորությունները սահմանվում են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» և «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

4. Վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և վարչության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Վարչությունը կազմված է վարչության պետից, վարչության պետի տեղակալներից, տարածքային ստորաբաժանումներից, վարչության աշխատակազմից և վարչության պետի օգնականներից, մամուլի քարտուղարից, խորհրդականներից, ռեֆերենտներից: Վարչության համակարգում ընդգրկվում են նաև վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

6. Վարչության նպատակները և խնդիրներն են`

ա) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում քաղաքականության մշակումը և իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառների իրավական կարգավորման նպատակով իրավական ակտերի նախագծերի մշակումը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հակահրդեհային ծառայության մատուցումը և Հայաստանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության իրականացումը.

դ) պետական փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.

ե) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման և վերահսկման ապահովումը.

զ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման և որոշումների մշակման աշխատանքների իրականացումը.

է) իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.

ը) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը.

թ) փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) սոցիալական ապահովության և իրավական պաշտպանության իրականացումը:

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

7. Վարչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) իր իրավասության սահմաններում օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակում ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին (այսուհետ` նախարար) ներկայացնելը.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից մշակվող ու իրականացվող արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման պետական ծրագրերի համակարգման կազմակերպում.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

դ) արտակարգ իրավիճակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների ներգրավման ապահովումը` ըստ փոխգործողությունների պլանների.

ե) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակում և այդ նպատակով հատկացված նյութական ու ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման կազմակերպում.

զ) հրդեհների պետական միասնական հաշվառման կազմակերպում և համակարգում.

է) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավելը.

ը) կազմակերպությունները պահպանող հակահրդեհային ստորաբաժանումների ստեղծում` կազմակերպությունների ներկայացմամբ, դրանց համալրման նորմատիվների հաստատում.

թ) իր իրավասության սահմաններում` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում.

ժ) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակմանը մասնակցություն.

ժա) փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգում.

ժբ) պետական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների նախապատրաստում՝ քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.

ժգ) փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների անձնակազմի ատեստավորում.

ժդ) բնակչության ուսուցման կազմակերպումը` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով.

ժե) իր բնագավառում գիտատեխնիկական և նախագծային աշխատանքների կազմակերպում.

ժզ) արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման և օգտագործման կարգի վերաբերյալ առաջարկություններ մշակելը և դրանք նախարարին ներկայացնելը.

ժէ) արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) հավաստի տեղեկատվության ստացում, վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրում, հավաքագրված տվյալների և տեղեկատվությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

ժը) օբյեկտների, այդ թվում` շենքերի, շինությունների նախագծման և շինարարության ընթացքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման վերահսկում.

ժթ) քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը մասնակցություն.

ի) քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն.

իա) բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպում.

իբ) պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը մասնակցություն՝ քաղաքացիական պաշտպանության մասով.

իգ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետ վարչության մարտական և զորահավաքային պատրաստականության խնդիրների համաձայնեցում.

իդ) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը մասնակցություն.

իե) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակում.

իզ) իր իրավասությունների սահմաններում կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը և հաստատմանը մասնակցություն.

իէ) իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման աշխատանքներում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանմանն ուղղված գործունեության կազմակերպում.

իը) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառում միջազգային համագործակցության իրականացում.

իթ) կառավարման մարմիններին ու բնակչությանն իրազեկման և տեղեկատվության կազմակերպում՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով.

լ) իրեն հանձնված պետական գույքի տիրապետում և օգտագործում.

լա) քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների և բողոքների) քննարկման կազմակերպում՝ հասնելով բարձրացված հարցերի օրինական լուծմանը և քաղաքացիների նամակներում հաղորդվող` վարչության ստորաբաժանումների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

8. Վարչությունը կառավարում է վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նախարարի ներկայացմամբ: Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` վարչության պետի ներկայացմամբ: Վարչության պետն իր գործունեությունն իրականացնում է միանձնյա ղեկավարման սկզբունքով և պատասխանատու է վարչությանն առաջադրված խնդիրների իրականացման համար:

Վարչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

9. Վարչության պետն իրականացնում է վարչությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

10. Վարչության պետը հաշվետու է նախարարին:

11. Վարչության պետը`

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է վարչության գործունեությունը, պատասխանատու է վարչությանն առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախարարի միջոցով.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ վարչության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ վարչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) վարչության համակարգում զինծառայության կազմակերպման գործում օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմնի ղեկավարի իրավասություններից` մինչև զինվորական ծառայությունից փրկարարական ծառայության անցնելը.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում վարչության քաղաքացիական կամ այլ ծառայությունների ծառայողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

է) վարչության համակարգի ծառայողներին ներկայացնում է պետական պարգևների.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է վարչության աշխատակազմի կառուցվածքային և այլ ստորաբաժանումների իրավասության սահմանները.

թ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, վարչության աշխատակազմի ղեկավարի, վարչության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժա) լսում և նախարարին է ներկայացնում վարչության գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է գործունեության ստուգման արդյունքները, հաստատում վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժբ) հսկողություն է իրականացնում վարչության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժգ) նախարարին է ներկայացնում վարչության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժդ) նախարարին է ներկայացնում վարչության աշխատողների թիվը.

ժե) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժզ) մինչև փրկարարական ծառայության մասին օրենքի ընդունումը` օրենքով սահմանված կարգով կազմավորում և վերակազմավորում է վարչության կազմի մեջ մտնող ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համալրում է վարչության անձնակազմը, իրականացնում նյութատեխնիկական, ֆինանսական, կադրային և այլ ապահովում.

ժէ) արձակում է հրամաններ, հաստատում է կանոնադրություններ, հրահանգներ, կանոնակարգեր և այլ նորմատիվ փաստաթղթեր և ստուգում է դրանց կատարումը.

ժը) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

ժթ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

12. Վարչության պետի բացակայության դեպքում, նրա ներկայացմամբ և նախարարի հրամանով, վարչության պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալներից մեկը:

13. Վարչության պետի տեղակալը`

ա) համակարգում է վարչության համակարգի աշխատանքները` վարչությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) վարչության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իր լիազորության սահմաններում համակարգում է վարչության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) վարչության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` վարչության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է վարչության պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում վարչության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար վարչության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում վարչության պետի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում վարչության պետին.

ժ) վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

ժա) վարչության պետի հանձնարարությամբ` իրականացնում է այլ գործառույթներ:

14. Վարչության պետն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

15. Վարչության աշխատակազմի նպատակը և խնդիրը վարչությանը (այդ թվում` նրա կազմում գործող գործակալություններին ու տեսչություններին) օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին վարչության մասնակցության ապահովումն է:

16. Վարչության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

17. Վարչության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

18. Վարչության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

19. Վարչության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

20. Վարչության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

21. Վարչության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Վարչության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

22. Վարչության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Վարչության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև վարչության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

23. Վարչության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

24. Վարչության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

25. Վարչության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պուշկինի 25:

V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

26. Վարչության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից վարչության աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և վարչության աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վարչության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու վարչության աշխատակազմի գույքը:

28. Վարչության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

VI. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

29. Վարչության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են վարչության գործունեությունն ապահովող կառուցվածքային (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված (գործակալություններ, տեսչություններ) ստորաբաժանումները:

30. Վարչության աշխատակազմի խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են վարչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

31. Վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքն ու կանոնադրությունները հաստատում է վարչության պետը:

32. Վարչության պետը նախարարին է ներկայացնում վարչության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելու նպատակով:

33. Վարչության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն օրենքով, իսկ առանձին դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, ստուգումներ և վերահսկողություն իրականացնող, օրենքով սահմանված դեպքերում նաև պատասխանատվության միջոցներ կիրառող մարմիններ են:

34. Վարչության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև վարչության առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

35. Վարչության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Վարչության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և վարչության ու իր հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

VII. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

37. Վարչության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նախարարը և վարչության պետը` օրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Վարչության աշխատակազմը ղեկավարում է վարչության աշխատակազմի ղեկավարը:

38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է վարչության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է վարչության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է վարչության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է վարչության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, վարչության պետի հրամաններով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է վարչության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչության պետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Վարչության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասի հատուցման պարտականությունները չկատարելու համար:

41. Վարչության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, վարչության պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

42. Վարչության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը` վարչության պետի հրամանով:

43. Վարչության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է վարչության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) վարչության պետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, պետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ վարչության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է վարչության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է վարչությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է վարչության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) վարչության պետի սահմանած կարգով նրա ստորագրությանն է ներկայացնում վարչության պետի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է վարչությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորություններ:

44. Վարչության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, վարչության աշխատակազմի ֆինասնական բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

45. Վարչության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

46. Վարչության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

IX. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

47. Վարչության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 634-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Վարչություններ

Օպերատիվ կառավարման վարչություն

Բնակչության և տարածքների պաշտպանության վարչություն

Փրկարարական ուժերի վարչություն

Նյութատեխնիկական ապահովման վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Կադրերի և կազմակերպչական վարչություն

Իրավական ապահովման վարչություն

Բաժիններ

Միջազգային համագործակցության բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ներքին վերահսկողության բաժին

Սոցիալական ապահովության հարցերի բաժին

Բժշկական ապահովման բաժին

Առաջին բաժին

Քարտուղարություն


II. Առանձնացված ստորաբաժանումներ


Պետական հրդեհային տեսչություն


III. Տարածքային ստորաբաժանումներ


Երևան քաղաքի փրկարարական վարչություն

Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն

Արարատի մարզային փրկարարական վարչություն

Արմավիրի մարզային փրկարարական վարչություն

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն

Լոռու մարզային փրկարարական վարչություն

Կոտայքի մարզային փրկարարական վարչություն

Շիրակի մարզային փրկարարական վարչություն

Սյունիքի մարզային փրկարարական վարչություն

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություն

Տավուշի մարզային փրկարարական վարչություն


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան