Գլխավոր տեղեկություն
Համար
N 633-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2005-09.02.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.17/55.1 Հոդ.712
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.01.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 633-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ և 4.3-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 4 հավելվածի.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության պետական ծառայություն» գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 5 հավելվածի։

զ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության պետական ծառայություն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 6 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման վերնագրում «կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով.

բ) որոշման 1-ին կետում «կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետ` ջրային տնտեսության պետական կոմիտե)» բառերով.

գ) որոշման 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետից, որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության վերնագրից, 1-ին, 9-րդ և 25-րդ կետերից, որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված կառուցվածքի վերնագրից, որոշման 2-րդ կետի «գ» ենթակետով հաստատված N 3 հավելվածի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

դ) կանոնադրության՝

1-ին կետում «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական» բառերով,

2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» ենթակետով.

«ժդ) իր իրավասությունների սահմաններում օժանդակում է ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային համագործակցության իրականացմանը»,

9-րդ կետի 1-ին նախադասությունը «վարչապետը» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ներկայացմամբ» բառերով,

9-րդ կետի 2-րդ նախադասությունում «վարչապետը` խորհրդակցելով նախագահի հետ» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարը` նախագահի ներկայացմամբ» բառերով,

11-րդ կետում «և Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին» բառերով,

12-րդ կետի «գ» ենթակետը «համապատասխան» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով» բառերով,

12-րդ կետի «ժ» ենթակետը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով» բառերով,

12-րդ կետի «ժբ» և «ժգ» ենթակետերը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով» բառերով,

32-րդ կետը «կառավարությունը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը» բառերով,

36-րդ կետը «հիմնադրի» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի,» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական ռեզերվների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1409-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում, որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության վերնագրում, կանոնադրության 2-րդ կետում և 8-րդ կետի «ա» ենթակետում, որոշման 1-ին կետով հաստատված կառուցվածքի վերնագրում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման» բառերով.

բ) կանոնադրության 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական ռեզերվների գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության պետական ռեզերվների գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետի «ժա» և 8-րդ կետի «ժգ» ենթակետերը.

բ) որոշմամբ հաստատված կառուցվածքի «առանձնացված ստորաբաժանումներ» բաժնից հանել «պետական ռեզերվի գործակալություն» բառերը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի  22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 5-րդ կետում, 1.3-րդ կետով հաստատված կանոնադրության վերնագրում և 2-րդ կետում «մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 4-րդ կետում «կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությանը» բառերով:

8. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1898-Ն որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 83-Ն որոշումը:

9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 1
Երևան


     

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 633-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականության հիմնադրույթների մշակումը և դրանց իրագործման ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանմանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը դրանց` սահմանված կարգով ներկայացման կազմակերպումը.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի կիրառման և այդ մարմինների իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրագործման ապահովումը.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների (պատվիրակված և պարտադիր լիազորությունների սահմաններում) գործունեության սահմանված կարգով վերահսկման համակարգումը.

ե) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարումը և անվտանգ օգտագործման ապահովումը.

զ) իր իրավասության սահմաններում ջրի ազգային ծրագրի իրականացման ապահովումը.

է) ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը.

ը) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացման համակարգումը.

թ) պետական փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման ու իրականացման համակարգումը.

ժ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման աշխատանքների իրականացումը.

ժա) իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.

ժբ) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության իրականացումը.

ժգ) միգրացիոն գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակումն ու դրա իրականացման աշխատանքների համակարգումը.

ժդ) 1988-1992 թվականների Ադրբեջանից բռնագաղթված փախստականների և տեղահանված այլ անձանց հասարակության մեջ ինտեգրման քաղաքականության մշակումն ու իրականացումը.

ժե) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի տրամադրման հարցերով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազոր մարմնին վերապահված իրավասությունների իրականացումը, այդ բնագավառի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակումը.

ժզ) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև արտերկրներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության պետական կարգավորմանն ուղղված քաղաքականության մշակումը և դրա իրականացման կազմակերպումը.

ժէ) միգրացիայի բնագավառում միջազգային, օտարերկրյա կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության իրականացումը.

ժը) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներգաղթը խրախուսող պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

ժթ) անլեգալ միգրացիայի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համապատասխան ծրագրերի մշակումն ու իրականացումը.

ի) պետական մոբիլիզացիոն ռեզերվների ձևավորումը և կառավարումը.

իա) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության, համալրման, հաշվառման և օգտագործման կազմակերպումն ու սկզբունքների, կանոնների, չափանիշների (նորմատիվների) և չափորոշիչների մշակումը:

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառների իրավական կարգավորման նպատակով օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը, նշված բնագավառների միջազգային պայմանագրերի նախագծերի սահմանված կարգով մշակումը, միջազգային պայմանագրեր ստորագրելու կամ դրանց միանալու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

բ) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան իրականացնում է վարչական վարույթ:

Տարածքային կառավարման բնագավառում`

ա) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ապահովում է Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությամբ.

գ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման, քննարկման ու հաստատման աշխատանքների համակարգումը.

դ) համագործակցում է Հայաստանի Հանրապետության մարզային և համայնքային նշանակության նպատակային ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) քննարկման ապահովումը.

զ) համայնքային ծառայության պետական քաղաքականության մշակումը և ներդնումը.

է) հաստատում է մարզպետների կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ ծրագրերում չընդգրկված միջոցառումներին.

ը) իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ.

թ) գրավոր համաձայնություն է տալիս մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից իրականացվող մասնագիտական և իրավական հսկողությանը.

ժ) տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով խորհրդատվություն է մատուցում նրանց սեփական և պատվիրակված լիազորությունների իրականացման հարցերով.

ժա) Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների ձևավորման և կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացումը.

ժբ) տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին տալիս է սեփական և պատվիրակված լիազորությունների հետ կապված պաշտոնական պարզաբանումներ.

ժդ) իրավական հսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի, մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

Արտակարգ իրավիճակների բնագավառում`

ա) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, հրդեհային անվտանգության և սեյսմիկ պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.

բ) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, հրդեհային անվտանգության և սեյսմիկ պաշտպանության բնագավառներում օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.

գ) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, հրդեհային անվտանգության և սեյսմիկ պաշտպանության հարցերով պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգումը և վերահսկումը.

դ) իր իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, հրդեհային անվտանգության և սեյսմիկ պաշտպանության բնագավառներում միջազգային պայմանագրերի կնքումը.

ե) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպման վերահսկումը.

զ) ստեղծում և կուտակում է արտակարգ իրավիճակներում ու պատերազմի ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ, ֆոնդեր և ապահովում դրանց նպատակային օգտագործումը:

Ջրային տնտեսության բնագավառում`

ա) ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքներին մասնակցությունը.

բ) օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա և հեռանկարային աշխատանքներին մասնակցությունը.

գ) ջրային ոլորտում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում ջրային պետական կոմիտեին հանձնված պետական բաժնեմասի կառավարման հետ կապված գործառույթների ապահովումը.

դ) կարգավորվող սակագների, ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների և դրանցում ներառվող պայմանների վերաբերյալ կարգավորող հանձնաժողով առաջարկություններ ներկայացնելը.

ե) ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանումը.

զ) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացումը.

է) վերահսկողություն է իրականացնում`

 օրենքով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխան ջրային համակարգերի օգտագործման ու պահպանման նկատմամբ,

ոռոգման և խմելու ջրերի մատակարարման ու ջրօգտագործման գործընթացում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ,

ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիների պահպանման նկատմամբ,

ջրային համակարգերի արդյունավետ օգտագործման, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև համակարգերում ջրակորուստների նորմատիվային չափաքանակների նկատմամբ:

Միգրացիայի և փախստականների բնագավառում`

ա) միգրացիոն իրավիճակի վերլուծության և գնահատման, փոփոխման միտումների բացահայտման հիման վրա միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մշակումը.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի նախագծերի վերաբերյալ միգրացիոն հետևանքների տեսանկյունից առաջարկություններ ներկայացնելը.

գ) փախստականների և բռնի տեղահանվածների համար բնակարանային, իսկ վերջիններիս խիտ բնակության վայրերում` նաև սոցիալական նշանակության տարբեր օբյեկտների շինարարության և զբաղվածության օժանդակությանն ուղղված ծրագրերի իրականացումը.

դ) փախստականներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` իրավական, սոցիալական և այլ բնույթի օժանդակության տրամադրումը.

ե) հանրապետության տարածքում բնակչության ներքին տեղաշարժերի հետևանքով ստեղծված միգրացիոն իրավիճակի գնահատումը, զարգացման հիմնական միտումների վերլուծությունը.

զ) Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած բնակչության ռեէմիգրացիայի (հետդարձի) ծրագրերի մշակումը և իրականացումը.

է) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների հետ վերաբնակեցման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերի մշակումը և իրականացումը.

ը) վերաբնակեցման հարցերով բնակչությանն իրավական բնույթի տեղեկատվության տրամադրումը:

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների համակարգման կազմակերպումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից հանրապետության համար վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսման հաստատումը.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, դրա խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման ու սեյսմիկ ռիսկի քարտեզների հաստատումը.

դ) հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարածքների սեյսմիկ ռիսկի փորձագիտական գնահատումների հաստատումը.

ե) բարձր սեյսմիկ վտանգի գոտիներում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի և շինությունների խոցելիության օպերատիվ գնահատման մասնակցությունը:

Պետական ռեզերվների ձևավորման և կառավարման բնագավառում`

ա) պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկի, ծավալի և կուտակման նորմերի մշակման աշխատանքների համակարգումը.

բ) պետական պահուստում նյութական արժեքների ձևավորման (կուտակման, թարմացման, ապաամրագրման, փոխառնման, փոխարինման) պետական ծրագրերի կատարման ապահովումը.

գ) պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխման քաղաքականության մշակման համակարգումը.

դ) պետական պահուստի համակարգի կառավարումը.

ե) պետական նյութական պահուստի ձևավորման և պահպանման ծախսերի ֆինանսավորման ապահովումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներին համապատասխան.

զ) պետական նյութական պահուստի հետ կապված գործառույթների նկատմամբ վերահսկողությունը:

Արխիվային գործի բնագավառում`

ա) պետական քաղաքականության մշակումը և իրականացումը. 

բ) իր իրավասության սահմաններում արխիվային հավաքածուի կառավարումը.

գ) արխիվային գործի և գործավարության կազմակերպման աշխատանքների համակարգումը:

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը (այսուհետ՝ նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն ու գլխավոր պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտներին ու օգնականներին.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կարող է նշանակումներ կատարել նախարարության համակարգի պետական մարմինների այլ պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառել խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում համաձայնություն է տալիս նախարարության համակարգի պետական մարմինների պաշտոններում նշանակումներ կատարելու համար.

թ) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

ժ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ժա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, նախարարության համակարգի պետական մարմինների ղեկավարների, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժբ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի և պետական մարմինների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, ուսումնասիրում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի և պետական մարմինների տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժգ) իրականացնում է վերահսկողություն նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ.

ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության և նախարարության համակարգի պետական մարմինների կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը.

ժզ) Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացման նպատակով հանձնարարականներ է տալիս Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և վերահսկում դրանց կատարումը.

ժէ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության մարզերում սոցիալ-տնտեսական իրավիճակի և մարզպետների գործունեության մասին ամենամյա ու ընթացիկ հաշվետվությունների քննարկումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ժը) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում առաջարկություն Հայաստանի Հանրապետության մարզպետների, նրանց տեղակալների, իսկ մինչև քաղաքային և թաղային համայնքների նորընտիր ղեկավարների` իրենց պարտականությունների ստանձնումը` քաղաքային ու թաղային համայնքների ղեկավարների պաշտոնակատարների նշանակման վերաբերյալ.

ժթ) օրենքով սահմանված դեպքերում շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ի) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

իա) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը`

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար, ռեֆերենտներ և օգնականներ:

16. Նախարարի խորհրդականները՝

ա) համաձայնեցնելով նախարարի հետ՝ կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.

բ) պարբերաբար նախարարին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

գ) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.

դ) նախարարի հանձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում՝ իրենց հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

ե) նախարարի որոշմամբ կարող են ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

զ) նախարարի հանձնարարությամբ հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված հարցերի քննարկումներ.

է) կատարում են նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

17. Նախարարի օգնականը՝

ա) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.

բ) համաձայնեցնելով նախարարի հետ՝ կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.

գ) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

դ) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ՝ նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

ե) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

զ) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

18. Նախարարի մամուլի քարտուղարը՝

ա) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապեության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

բ) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

գ) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

դ) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

ե) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

զ) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

19. Նախարարի ռեֆերենտները`

ա) իրականացնում են նախարարի ելույթների և նամակների, ինչպես նաև նրա անունից նախապատրաստվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը.

բ) իրականացնում են տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ.

գ) կատարում են նախարարի առանձին հանձնարարականներ:

20. Նախարարի սահմանած գործառույթները և հանձնարարականները կատարելիս՝ նախարարի խորհրդականները, օգնականը, ռեֆերենտները, մամուլի քարտուղարը համագործակցում են միմյանց, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների և նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

21. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

22. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

23. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

24. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

25. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

26. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

27. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

28. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

29. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

30. Նախարարության աշխատակազմի անվանումն է «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

31. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, ________________:

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

32. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից նախարարության աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և նախարարության աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

33. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

34. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ներկայացմամբ:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

41. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

42. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

45. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

46. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը՝ նախարարի հրամանով:

47. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով, և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության այլ մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

48. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

49. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

50. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

51. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

52. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 633-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

1. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Վարչություններ

Տարածքային կառավարման և զարգացման վարչություն

Տեղական ինքնակառավարման վարչություն

Համայնքային ծառայության հարցերի վարչություն

Ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի վարչություն

Քարտուղարություն


Բաժիններ


Միջազգային համագործակցության բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբանական բաժին

Ֆինանսատնտեսագիտական, ծրագրավորման և վերլուծության բաժին

Անձնակազմի կառավարման բաժին


2. Առանձնացված ստորաբաժանումներ

Գործակալություններ

Պետական ռեզերվների գործակալություն

Միգրացիոն գործակալություն

«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն


II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

Արտակարգ իրավիճակների վարչություն

 

Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 633-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի կազմում գործող պետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ միգրացիոն բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրությանը համաձայն, որը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Գործակալության նպատակները և խնդիրներն են՝

ա) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված փախստականների նկատմամբ պետության կողմից որդեգրված ինտեգրացման քաղաքականության իրականացմանն ուղղված ծրագրերի մշակումը և իրականացումը.

բ) փախստականների և բռնի տեղահանվածների համար բնակարանային, իսկ վերջիններիս խիտ բնակության վայրերում՝ նաև սոցիալ-մշակութային նշանակության տարբեր օբյեկտների շինարարության և զբաղվածության օժանդակությանն ուղղված ծրագրերի իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ներկայացված ապաստանի տրամադրման հայցերի քննարկումը.

դ) Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած բնակչության ռեէմիգրացիայի (հետդարձի) ծրագրերի մշակումը և իրականացումը.

ե) բնակչության վերաբնակեցման ծրագրերի մշակումը և իրականացումը:

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) իր իրավասությունների սահմաններում բնակչության տեղաշարժերի կարգավորման իրականացմանն ուղղված ծրագրերի մշակումը և իրականացումը.

բ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականներին մշտական կացարանով ապահովելու նպատակով ծրագրերի իրականացումը.

գ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման, կրթական, առողջապահական, իրավական օգնության և այլ հարցերում աջակցության ապահովումը.

դ) փախստականների և բռնի տեղահանվածների խիտ բնակության վայրերում սոցիալական նշանակության տարբեր օբյեկտների շինարարության ու զբաղվածության օժանդակությանն ուղղված ծրագրերի իրականացումը.

ե) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի տրամադրման դիմումների քննարկումը, այդպիսի կատեգորիայի անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավական, սոցիալական և այլ բնույթի օժանդակության տրամադրումը.

զ) պետական կառավարման հանրապետական և տարածքային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ սահմանամերձ, բարձր լեռնային և աղետի գոտու բնակավայրերի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված բնակչության վերաբնակեցման ծրագրերի մշակումը և իրականացումը.

է) միգրացիոն հարցերով բնակչությանն իրավական բնույթի տեղեկատվության տրամադրումը.

ը) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից միգրացիոն գործընթացների վերաբերյալ տեղեկությունների ստացումը, դրա համակարգումը և տեղեկատվական բանկի ստեղծումը.

թ) փախստականների և տեղաշարժված այլ անձանց վերաբերյալ տեղեկատվական բանկի վարումը, դրանց վերաբերյալ այլ մարմիններին ու կազմակերպություններին սահմանված կարգով տեղեկությունների տրամադրումը:

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է միգրացիոն բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև՝ նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը՝

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրության նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ու գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում նախարարության աշխատակազմի ղեկավարին գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումը իր տեղակալների միջև.

թ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) առաջարկություններ է ներկայացնում նախարարին գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.

ժբ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:


V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ


14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև կարող է ունենալ տարածքային մարմիններ:

16. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 633-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

Կառուցվածքային ստորաբաժանումներ


Փախստականների հարցերի բաժին

Ապաստան հայցողների բաժին

Միգրացիոն ծրագրերի բաժին

Շինարարական ծրագրերի բաժին

Ֆինանսական վերլուծության բաժին

Ընդհանուր բաժին


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 633-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Հայաստանի Հանրապետության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի կազմում հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող պետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ սեյսմիկ պաշտպանության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

7. Գործակալության հիմնական խնդիրներն ու նպատակներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի մոնիտորինգի ապահովումը.

բ) տարածքների սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատումը.

գ) սեյսմիկ ռիսկի նվազեցումը.

դ) հարուցված սեյսմիկության մակարդակի գնահատումը.

ե) սեյսմիկ վտանգի հետ կապված այլ երկրորդային վտանգների գնահատումը:

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

8. Գործակալությունն իր խնդիրների ու նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման աշխատանքներին մասնակցությունը.

բ) իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման համար.

գ) սեյսմիկ պաշտպանության բնագավառի իրավական կարգավորման և զարգացման աշխատանքներին մասնակցությունը.

դ) իր գործունեության ոլորտում զարգացնում է համագործակցությունն օտարերկրյա պետությունների համապատասխան ծառայությունների և միջազգային կազմակերպությունների հետ.

ե) լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, նրա խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի քարտեզները.

զ) իր իրավասության սահմաններում սեյսմակայուն շինարարության նորմերի մշակմանը մասնակցությունը.

է) շենքերի և շինությունների սեյսմակայունության որակավորման աշխատանքներին և սեյսմակայունության բարձրացման մեթոդների մշակմանը մասնակցությունը.

ը) սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով իր իրավասության սահմաններում քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, հանրապետության տնտեսության ճյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերի մշակմանը մասնակցությունը.

թ) ուժեղ երկրաշարժի դեպքում հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների աշխատանքների անվտանգ դադարեցման տեխնիկական ու կազմակերպչական լուծումների մշակմանն ու ներդրմանը մասնակցությունը.

ժ) սպասվող կամ տեղի ունեցած երկրաշարժի գոտում մասնագիտացված հետազոտությունների իրականացման կազմակերպումը.

ժա) սահմանված կարգով նախարարին և արտակարգ իրավիճակների վարչության պետին հաղորդում է ընթացիկ տեղեկություն Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների տարածքներում երկրաշարժերի ու սեյսմիկ վտանգի մասին.

ժբ) Հայաստանի Հանրապետության տարածքում ու նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսումը և հաղորդումը նախարարին և արտակարգ իրավիճակների վարչության պետին.

ժգ) ընթացիկ սեյսմիկ իրավիճակի և բնակչության վարքի կանոնների մասին սահմանված կարգով մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով բնակչությանը պարբերաբար տեղեկացումը.

ժդ) սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի միջազգայնացմանը մասնակցությունը.

ժե) սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտահետազոտական ծրագրերի մշակման և դրանց արդյունքների ներդրման գործընթացին մասնակցությունը.

ժզ) սեյսմիկ պաշտպանության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը.

ժէ) շրջակա միջավայրի վրա երկրաշարժերի հնարավոր ազդեցության գնահատման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին մասնակցությունը.

ժը) սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտական հիմնավորված մեթոդների մշակման ու կիրառման ապահովումը.

ժթ) սեյսմիկ դիտարկումների ազգային ցանցի զարգացման և կատարելագործման աշխատանքների ապահովումը.

ի) սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով տվյալների բազայի ստեղծման ու դրա զարգացման աշխատանքների իրականացումը.

իա) երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքներին մասնակցությունը.

իբ) հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների խոցելիության գնահատմանը և ուժեղ երկրաշարժի դեպքում նրանց վարքի կանխատեսման ապահովմանը մասնակցությունը.

իգ) վաղ ահազանգման համակարգի ստեղծման մասնակցությունը:

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է սեյսմիկ պաշտպանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև՝ նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

է) նախարարությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, վերահսկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.

ժբ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:


V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ


14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարությունը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

16. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով ու այլ իրավական ակտերով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 633-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

Կառուցվածքային ստորաբաժանումներ

Տեղեկատվության վերլուծության վարչություն

Սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման բաժին

Շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժին

Դիտացանցերի բաժին

Գիտատեխնիկական հետազոտությունների բաժին

Հասարակության հետ կապերի և միջազգային համագործակցության բաժին


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան