«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2005 թվականի N 629-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ` ՋԵՌՈՒՑՄԱՆ, ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների վարչական շենքերի և շինությունների ջեռուցման համար պահանջվող ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի կամ վառելիքի տարեկան ծախսը հաշվարկվում է սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ներկայացված նորմաների հիման վրա` ելնելով ջեռուցման տարբերակից: Ընդ որում`
կաթսայատնից ջեռուցման տարբերակի դեպքում ջերմային էներգիայի տարեկան ծախսը (Գկալ) հաշվարկվում է շենքի արտաքին չափերով հաշվարկված ծավալին համապատասխան` սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված Գկալ/մ3տարի նորմը բազմապատկելով շենքի (շինության) ծավալով,
էլեկտրական էներգիայով ջեռուցման տարբերակի դեպքում էլեկտրական էներգիայի տարեկան ծախսը հաշվարկվում է շենքի արտաքին չափերով հաշվարկված ծավալին համապատասխան` սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված կվտ●ժ/մ3տարի նորմը բազմապատկելով շենքի (շինության) ծավալով,
վառելիքի անմիջական օգտագործմամբ ջեռուցման տարբերակի դեպքում վառելիքի առանձին տեսակների տարեկան ծախսը հաշվարկվում է սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված պահանջվող ջերմային էներգիայի քանակը (Գկալ) բազմապատկելով սույն որոշման
N 2 հավելվածում ներկայացված համապատասխան նորմայով:
Շենքերի մի մասը կազմող տարածքների ջեռուցման տարեկան ծախսը հաշվարկելիս հիմք է ընդունվում սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված ամբողջ շենքի ծավալին համապատասխան նորմը:
Սույն որոշման N 1 հավելվածում չընդգրկված բնակավայրերի համար կատարվող հաշվարկներում ընդունվում են նման կլիմայական պայմաններ ունեցող բնակավայրերի համար նախատեսված նորմերը.
բ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը, բացառությամբ էլեկտրական էներգիայով ջեռուցման, հաշվարկվում է սույն որոշման N 3 հավելվածում ներկայացված նորմերով: Ընդ որում`
նորմերում չընդգրկված վերելակների, ներքին հեռախոսակայանների, արտաքին լուսավորության և այլ հատուկ սարքերի էլեկտրական էներգիայի ծախսերը հաշվարկվում են այդ սարքերի տեխնիկական անձնագրերում նշված դրվածքային հզորությունները (կվտ) բազմապատկելով տարվա ընթացքում շահագործման ժամերի քանակով,
օրական 8 ժամից ավելի շահագործվող համակարգիչների համար էլեկտրական էներգիայի լրացուցիչ ծախսը հաշվարկվում է տարվա ընթացքում շահագործման լրացուցիչ ժամերի քանակը բազմապատկելով 0,48 կվտ●ժ նորմայով.
գ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրական էներգիայի տարեկան ծախսերը հաշվարկվում են սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կարգով հաշվարկված ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԻ
(կվտ●ժ/մ3 տարի (Գկալ/մ3 տարի)
Բնակա- |
Բնակա- |
Շենքի |
Շենքի ծավալը, մ3, հաշվարկված արտաքին չափերով | ||||||||
մինչև 1000 |
1001÷1500 |
1501÷2000 |
2001÷3000 |
3001÷5000 |
5001÷7000 |
7001÷10000 |
10001÷15000 |
15001 | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
Երևան |
քար |
40.8 |
36.8 |
34.0 |
31.1 |
27.1 |
24.8 |
22.6 |
21.4 |
20.3 |
պանելային, |
46.6 |
41.4 |
38.0 |
35.7 |
30.6 |
27,4 |
24.8 |
23.1 |
22.0 | ||
I |
Ամասիա, Ապարան, |
քար |
73.5 |
66.4 |
61.3 |
56.2 |
49.0 |
45.0 |
40.9 |
38.8 |
36.8 |
պանելային, միաձույլ |
83.7 |
74.5 |
68.4 |
64.3 |
55.2 |
50.1 |
45.0 |
41.9 |
39.9 | ||
II |
Գյումրի, Արթիկ, |
քար |
65.5 |
59.2 |
54.6 |
50.1 |
43.7 |
40.0 |
36.4 |
34.6 |
32.7 |
պանելային, միաձույլ |
74.7 |
66.5 |
61.0 |
57.4 |
49.1 |
44.6 |
40.0 |
37.3 |
35.5 | ||
III |
Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Շամլուղ, Տաշիր, Թալին, Չարենցավան, Ճամբարակ, Սիսիան, |
քար |
56.7 |
51.2 |
47.2 |
43.2 |
37.7 |
34.5 |
31.4 |
29.8 |
28.2 |
պանելային, միաձույլ |
64.6 |
57.5 |
52.7 |
49.6 |
42.5 |
38.5 |
34.5 |
32.2 |
30.6 | ||
IV |
Աբովյան, |
քար |
49.6 |
44.8 |
41.3 |
37.8 |
32.9 |
30.2 |
27.4 |
26.0 |
24.6 |
պանելային, միաձույլ |
56.6 |
50.3 |
46.2 |
43.4 |
37.1 |
33.6 |
30.2 |
28.1 |
26.7 | ||
V |
Աշտարակ, Արարատ, Վեդի, Արտաշատ, Մասիս, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, |
քար |
41.1 |
37.0 |
34.2 |
31.3 |
27.3 |
24.9 |
22.6 |
21.5 |
20.3 |
պանելային, միաձույլ |
46.8 |
41.7 |
38.2 |
35.9 |
30.7 |
27.8 |
24.9 |
23.2 |
22.1 | ||
VI |
Ալավերդի, Ախթալա, Բերդ, |
քար |
37.6 |
33.9 |
31.3 |
28.6 |
24.9 |
22.8 |
20.7 |
19.7 |
18.6 |
պանելային, միաձույլ |
42.9 |
38.1 |
35.0 |
32.9 |
28.1. |
25.5 |
22.8 |
21.2 |
20.2 | ||
VII |
Ագարակ, Մեղրի |
քար |
28.0 |
25.2 |
23.2 |
21.3 |
18.5 |
16.9 |
15.3 |
14.5 |
13.7 |
պանելային, միաձույլ |
32.0 |
28.4 |
26.0 |
24.4 |
20.9 |
18.9 |
16.9 |
15.7 |
14.9 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՌԵԼԻՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԻ
NN |
Անվանումը |
Չափման |
Ծախսի նորմը` |
1. |
Բնական գազ` ա) բնական գազով աշխատող կաթսաներ բ) բնական գազով աշխատող անհատական ջեռուցիչ սարքեր,վառարաններ |
մ3 |
147.0 |
2. |
Հեղուկ վառելիք` անհատական ջեռուցիչ սարքերի, վառարանների համար |
կգ |
110.0 |
3. |
Վառելափայտ |
կգ |
410.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ)
NN |
Անվանումը |
Չափման |
Տարեկան ծախսի նորմը |
1. | Լուսավորության և կենցաղային սարքերի ծախսի, օդի լավորակման դեպքում` շենքերի և շինությունների 1 մ2 մակերեսի համար |
կվտ●ժ |
29.32 |
2. | Լուսավորության և կենցաղային սարքերի ծախսի, առանց օդի լավորակման` շենքերի և շինությունների 1 մ2 մակերեսի համար |
կվտ●ժ |
21.4 |
3. | Համակարգիչների` 1 հատի համար, որը ներառում է տպիչ սարքերի և այլ կազմտեխնիկայի ծախսը, 8-ժամյա աշխատանքային օրվա համար |
կվտ●ժ |
1100 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|