Գլխավոր տեղեկություն
Համար
N 629-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.22/70(369) Հոդ.725
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2005 թվականի N 629-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ` ՋԵՌՈՒՑՄԱՆ, ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների վարչական շենքերի և շինությունների ջեռուցման համար պահանջվող ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի կամ վառելիքի տարեկան ծախսը հաշվարկվում է սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ներկայացված նորմաների հիման վրա` ելնելով ջեռուցման տարբերակից: Ընդ որում`

կաթսայատնից ջեռուցման տարբերակի դեպքում ջերմային էներգիայի տարեկան ծախսը (Գկալ) հաշվարկվում է շենքի արտաքին չափերով հաշվարկված ծավալին համապատասխան` սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված Գկալ/մ3տարի նորմը բազմապատկելով շենքի (շինության) ծավալով,

էլեկտրական էներգիայով ջեռուցման տարբերակի դեպքում էլեկտրական էներգիայի տարեկան ծախսը հաշվարկվում է շենքի արտաքին չափերով հաշվարկված ծավալին համապատասխան` սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված կվտժ/մ3տարի նորմը բազմապատկելով շենքի (շինության) ծավալով,

վառելիքի անմիջական օգտագործմամբ ջեռուցման տարբերակի դեպքում վառելիքի առանձին տեսակների տարեկան ծախսը հաշվարկվում է սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված պահանջվող ջերմային էներգիայի քանակը (Գկալ) բազմապատկելով սույն որոշման
N 2 հավելվածում ներկայացված համապատասխան նորմայով:

Շենքերի մի մասը կազմող տարածքների ջեռուցման տարեկան ծախսը հաշվարկելիս հիմք է ընդունվում սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված ամբողջ շենքի ծավալին համապատասխան նորմը:

Սույն որոշման N 1 հավելվածում չընդգրկված բնակավայրերի համար կատարվող հաշվարկներում ընդունվում են նման կլիմայական պայմաններ ունեցող բնակավայրերի համար նախատեսված նորմերը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը, բացառությամբ էլեկտրական էներգիայով ջեռուցման, հաշվարկվում է սույն որոշման N 3 հավելվածում ներկայացված նորմերով: Ընդ որում`

նորմերում չընդգրկված վերելակների, ներքին հեռախոսակայանների, արտաքին լուսավորության և այլ հատուկ սարքերի էլեկտրական էներգիայի ծախսերը հաշվարկվում են այդ սարքերի տեխնիկական անձնագրերում նշված դրվածքային հզորությունները (կվտ) բազմապատկելով տարվա ընթացքում շահագործման ժամերի քանակով,

օրական 8 ժամից ավելի շահագործվող համակարգիչների համար էլեկտրական էներգիայի լրացուցիչ ծախսը հաշվարկվում է տարվա ընթացքում շահագործման լրացուցիչ ժամերի քանակը բազմապատկելով 0,48 կվտժ նորմայով.

գ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրական էներգիայի տարեկան ծախսերը հաշվարկվում են սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կարգով հաշվարկված ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 17
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 629-Ն որոշման

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԻ
(կվտ
ժ/մ3 տարի (Գկալ/մ3 տարի)

Բնակա-
վայրերի խումբը

Բնակա-
վայրերի
անվանում-
ները

Շենքի
տեսակը

Շենքի ծավալը, մ3, հաշվարկված արտաքին չափերով

մինչև 1000

1001÷1500

1501÷2000

2001÷3000

3001÷5000

5001÷7000

7001÷10000

10001÷15000

15001
և ավելի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

 

 

Երևան

քար

40.8
(0.0350)

36.8
(0.0316)

34.0
(0.0292)

31.1
(0.0267)

27.1
(0.0233)

24.8
(0.0213)

22.6
(0.0194)

21.4
(0.0184)

20.3
(0.0175)

պանելային,
միաձույլ

46.6
(0.0401)

41.4
(0.0356)

38.0
(0.0327)

35.7
(0.0307)

30.6
(0.0263)

27,4
(0.0238)

24.8
(0.0213)

23.1
(0.0199)

22.0
(0.0189)

I

Ամասիա, Ապարան,
Սևան, Գավառ, Ջերմուկ

քար

73.5
(0.0632)

66.4
(0.0571)

61.3
(0.0527)

56.2
(0.0483)

49.0
(0.0421)

45.0
(0.0387)

40.9
(0.0352)

38.8
(0.0334)

36.8
(0.0316)

պանելային, միաձույլ

83.7
(0.0720)

74.5
(0.0641)

68.4
(0.0588)

64.3
(0.0553)

55.2
(0.0475)

50.1
(0.0431)

45.0
(0.0387)

41.9
(0.0360)

39.9
(0.0343)

II

Գյումրի, Արթիկ,
Մարալիկ, Հրազդան, Ծաղկաձոր, Մարտունի, Վարդենիս

քար

65.5
(0.0564)

59.2
(0.0509)

54.6
(0.0770)

50.1
(0.0431)

43.7
(0.0376)

40.0
(0.0344)

36.4
(0.0313)

34.6
(0.0298)

32.7
(0.0281)

պանելային, միաձույլ

74.7
(0.0642)

66.5
(0.0572)

61.0
(0.0525)

57.4
(0.0494)

49.1
(0.0422)

44.6
(0.0384)

40.0
(0.0344)

37.3
(0.0321)

35.5
(0.0305)

 

III

Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Շամլուղ, Տաշիր, Թալին, Չարենցավան, Ճամբարակ, Սիսիան,
Քաջարան

քար

56.7
(0.0488)

51.2
(0.0440)

47.2
(0.0406)

43.2
(0.0372)

37.7
(0.0324)

34.5
(0.0297)

31.4
(0.0270)

29.8
(0.0256)

28.2
(0.0243)

պանելային, միաձույլ

64.6
(0.0596)

57.5
(0.0495)

52.7
(0.0453)

49.6
(0.0427)

42.5
(0.0366)

38.5
(0.0331)

34.5
(0.0297)

32.2
(0.0277)

30.6
(0.0263)

IV

Աբովյան,
Եղվարդ,
Բյուրեղավան,
Նոր Հաճն,
Դիլիջան, Թումանյան,
Գորիս

քար

49.6
(0.0427)

44.8
(0.0385)

41.3
(0.0355)

37.8
(0.0325)

32.9
(0.0283)

30.2
(0.0260)

27.4
(0.0236)

26.0
(0.0224)

24.6
(0.0212)

պանելային, միաձույլ

56.6
(0.0487)

50.3
(0.0433)

46.2
(0.0397)

43.4
(0.0373)

37.1
(0.0319)

33.6
(0.0298)

30.2
(0.0260)

28.1
(0.0242)

26.7
(0.0230)

V

Աշտարակ, Արարատ, Վեդի, Արտաշատ, Մասիս, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր,
Եղեգնաձոր, Վայք

քար

41.1
(0.0353)

37.0
(0.0318)

34.2
(0.0294)

31.3
(0.0269)

27.3
(0.0235)

24.9
(0.0214)

22.6
(0.0194)

21.5
(0.0185)

20.3
(0.0175)

պանելային, միաձույլ

46.8
(0.0402)

41.7
(0.0359)

38.2
(0.0329)

35.9
(0.0309)

30.7
(0.0264)

27.8
(0.0239)

24.9
(0.0214)

23.2
(0.0200)

22.1
(0.0190)

VI

Ալավերդի, Ախթալա, Բերդ,
Նոյեմբերյան, Իջևան, Կապան

քար

37.6
(0.0323)

33.9
(0.0292)

31.3
(0.0269)

28.6
(0.0246)

24.9
(0.0214)

22.8
(0.0196)

20.7
(0.0178)

19.7
(0.0169)

18.6
(0.0160)

պանելային, միաձույլ

42.9
(0.0369)

38.1
(0.0328)

35.0
(0.0301)

32.9
(0.0283)

28.1.
(0.0242)

25.5
(0.0219)

22.8
(0.0196)

21.2
(0.0182)

20.2
(0.0174)

VII

Ագարակ, Մեղրի

քար

28.0
(0.0241)

25.2
(0.0217)

23.2
(0.0200)

21.3
(0.0183)

18.5
(0.0159)

16.9
(0.0145)

15.3
(0.0132)

14.5
(0.0125)

13.7
(0.0118)

պանելային, միաձույլ

32.0
(0.0245)

28.4
(0.0244)

26.0
(0.0224)

24.4
(0.0216)

20.9
(0.0180)

18.9
(0.0163)

16.9
(0.0145)

15.7
(0.0135)

14.9
(0.0128)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 629-Ն որոշման

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՌԵԼԻՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԻ

NN
ը/կ

Անվանումը

Չափման
միավորը

Ծախսի նորմը`
1 Գկալ ջերմային
էներգիա
ստանալու համար

1.

Բնական գազ`
ա) բնական գազով աշխատող կաթսաներ
բ) բնական գազով աշխատող անհատական ջեռուցիչ սարքեր,վառարաններ

մ3

147.0

139.0

2.

Հեղուկ վառելիք` անհատական ջեռուցիչ սարքերի, վառարանների համար

կգ

110.0

3.

Վառելափայտ

կգ

մ3

410.0

0.7

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 629-Ն որոշման

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ)

NN
ը/կ

Անվանումը

Չափման
միավորը

Տարեկան ծախսի նորմը

1. Լուսավորության և կենցաղային սարքերի ծախսի, օդի լավորակման դեպքում` շենքերի և շինությունների 1 մ2 մակերեսի համար

կվտժ

29.32

2. Լուսավորության և կենցաղային սարքերի ծախսի, առանց օդի լավորակման` շենքերի և շինությունների 1 մ2 մակերեսի համար

կվտժ

21.4

3. Համակարգիչների` 1 հատի համար, որը ներառում է տպիչ սարքերի և այլ կազմտեխնիկայի ծախսը, 8-ժամյա աշխատանքային օրվա համար

կվտժ

1100

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան