Գլխավոր տեղեկություն
Համար
N 625-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.15/26(124) Հոդ.694
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2005 թվականի N 625-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 382 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող` չձևակերպված աշխատողների բացահայտմանն ու վարձու աշխատողների աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի ճշտությանն ուղղված ստուգումների մասին տեղեկատվություն (ներառյալ գործատուի անվանումը, խախտման տեսակը և խախտումն արձանագրելու ամսաթիվը, կիրառված պատասխանատվության նորմը)` ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարցումների հիման վրա նրան է տրամադրում չձևակերպված աշխատողների ու վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտումների մասին օպերատիվ տեղեկատվություն»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման մեջ`

ա) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

բ) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը.

գ) 5-րդ կետում`

«ա» ենթակետը «եկամուտների» բառից հետո լրացնել «(այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների)» բառերով,

«գ» ենթակետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում ապահովադիրների գրանցման ու» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում ապահովադիրների» բառերով.

դ) NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 26-ի «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 142 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 3-րդ և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում`

«ը» ենթակետը «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով» բառերով,

ուժը կորցրած ճանաչել «թ» ենթակետը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքների համակարգման և համապատասխան տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» N 955 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման վերնագրում և 1-ին կետում «պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով և հանել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը.

բ) որոշմամբ հաստատված կարգում`

վերնագրում և 1-ին կետում «պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով և հանել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը,

2-րդ կետում «պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով և հանել «, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը, իսկ փակագծերի թվարկումից` «2» թիվը,

3-րդ կետում «պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով և հանել «ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը,

4-րդ կետում «պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերով, իսկ «պետական եկամուտների նախարարության» բառերը` «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով և հանել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» ու «, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը,

N 1 ձևի տեղեկանքի վերնագրում և աղյուսակի 11-րդ ու 13-րդ սյունակների վերնագրերում «պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով, վերնագիրը «պարտքի» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով, իսկ տեղեկանքի վերջում «պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերով,

ուժը կորցրած ճանաչել N 2 ձևի տեղեկանքը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը հաստատելու մասին» N 2034-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կարգի դրույթները չեն տարածվում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունների և (կամ) կատարվող աշխատանքների ձևակերպման վրա».

բ) ուժը կորցրած ճանաչել 5.1-ին կետը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 3-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը.

բ) որոշման 4-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին» բառերը.

գ) որոշմամբ հաստատված կարգի`

3-րդ կետի «է» ենթակետը «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով և ուժը կորցրած ճանաչել «ը» ենթակետը,

N 1 ձևը «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով և հանել «տեղեկանք` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնից` հաշվետու վերջին ժամանակաշրջանի դրությամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով դիմողի պարտավորությունների մասին []» տողը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 3-րդ կետից հանել «ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը.

բ) որոշման 4-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին» բառերը.

գ) որոշմամբ հաստատված կարգի`

4-րդ կետում «է» ենթակետը «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով և ուժը կորցրած ճանաչել «ը» ենթակետը,

N 3 ձևի 7-րդ կետը «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով և ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տեղեկություններ տրամադրելու մասին» N 1001-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման նախաբանում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու» բառերը փոխարինել «պետական կենսաթոշակների նշանակման և վճարման» բառերով.

բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին է տրամադրում (մագնիսական կրիչով)`

ա) յուրաքանչյուր ամսվա համար, մինչև հաջորդ ամսվա 5-ը` ապահովադիրների տվյալների բազայի փոփոխությունները.

բ) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը` գործատուների կողմից հարկային մարմին ներկայացված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին հաշվետվությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.

գ) յուրաքանչյուր տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը` անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հարցումների հիման վրա նրան է տրամադրում ապահովադիրների տվյալների բազայից, գործատուների կողմից հարկային մարմին ներկայացված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին հաշվետվություններից, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրերից օպերատիվ տեղեկություններ»:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համագործակցության միջոցառումների մասին» N 382 որոշումը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 24
Երևան

     

  

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 8-ի N 352 որոշման

Ց Ա Ն Կ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ)

Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով (անձնական բնույթի ծառայություններ մատուցելու մասին, տնաշխատների հետ, համատեղությամբ, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով), սեզոնային) և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարումները (վարձատրությունը)`

ա) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն), ներառյալ`

արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,

գիշերային աշխատանքի վարձատրությունը,

ոչ աշխատանքային (հանգստյան, տոնական, հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը,

լրավճարները, հավելավճարները (այդ թվում` դասային և հատուկ կոչումների, գիտական աստիճանների համար) և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),

աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման և օգնության գումարների),

պարապուրդի ժամանակ վճարումը,

օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,

լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,

առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով),

աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում տեղափոխման համար նախապատրաստվելու և նոր վայրում տեղավորվելու ժամանակահատվածի համար վարձատրությունը.

բ) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) տրամադրվող վճարովի արձակուրդի համար, ինչպես նաև աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման դեպքում վճարվող աշխատավարձը.

գ) նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը.

դ) հեղինակային վարձատրությունը (բացառությամբ ռոյալթիների):

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կատարվող աշխատանքներից և մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտները, մասնավորապես`

կապալի (այդ թվում` շինարարական, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի) պայմանագրերի շրջանակներում աշխատանքի վարձատրությունը,

մանկավարժական, փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի շրջանակներում աշխատանքի վարձատրությունը,

հանձնարարության և գործակալության պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը,

պահատվության պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը,

փոխադրման և տրանսպորտային առաքման պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը:

3. Քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա գիտական և ստեղծագործական աշխատանքների դիմաց եկամուտները չեն դիտվում որպես աշխատանքի վարձատրությանն ուղղված կամ դրանց հավասարեցված եկամուտներ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 
 


 Հավելված N 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 8-ի N 352 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

 ԲՆԱԻՐԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ


1. Սույն կարգով սահմանվում է բնաիրային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտում հաշվի առնելու կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է գործատուների (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) կողմից ֆիզիկական անձանց բնաիրային (ոչ դրամական) ձևով վճարված` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների վրա:

3. Բնաիրային (ոչ դրամական) ձևով եկամուտները կարող են լինել`

ա) գույք (բացառությամբ դրամական միջոցների).

բ) աշխատանք, ծառայություն.

գ) մտավոր սեփականություն:

4. Գույքը (բացառությամբ դրամական միջոցների), աշխատանքները, ծառայությունները և մտավոր սեփականությունը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտում հաշվի են առնվում ազատ (շուկայական) գներով`

ա) գործատուների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներն օրենքով սահմանված կարգով հաշվարկելու և վճարելու դեպքում`

եկամուտ վճարողի կողմից եկամտի վճարման ամսում այլ անձանց դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

այդպիսի գների բացակայության դեպքում` եկամուտ վճարողի կողմից վճարմանը նախորդող ամսում այլ անձանց դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

այդպիսի գների բացակայության դեպքում` եկամուտ վճարողի մոտ դրանց ինքնարժեքի (սկզբնական (ձեռքբերման) արժեքի) և դրա նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարով.

բ) ֆիզիկական անձանց կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներն օրենքով սահմանված կարգով ինքնուրույն հաշվարկելու և վճարելու դեպքում`

այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացման ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական գներով,

դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գներով,

դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող 12 ամսվան վերաբերող՝ հրապարակված վիճակագրական միջին գներով, իսկ դրանց բացակայության դեպքում` այդ 12 ամսվան նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող` հրապարակված միջին գներով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 
 


 Հավելված N 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 8-ի N 352 որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում ապահովադիրների հաշվառման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր գործատուների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա:

3. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) բոլոր կազմակերպությունները (այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները), անհատ ձեռնարկատերերը և նոտարները Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի համապատասխան մարմիններում գրանցում ստանալուց կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևով հաշվառման կանգնելուց հետո մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համապատասխան հարկային (տարածքային) տեսչությունում (այսուհետ` հարկային տեսչություն)` որպես ապահովադիր:

4. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները որպես ապահովադիր հաշվառվում են այն հարկային տեսչություններում, որտեղ հաշվառվում (հաշվառված) են որպես հարկ վճարող:

5. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները որպես ապահովադիր հաշվառվելիս հարկային տեսչություն են ներկայացնում իրենց մասին համապատասխան տեղեկություններ (N 1 ձև): Այդ տեղեկություններում հետագայում փոփոխություններ տեղի ունենալու դեպքում ապահովադիրները պարտավոր են 10-օրյա ժամկետում դրա մասին գրավոր հայտնել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն:

6. Հարկային տեսչություններն իրենց մոտ հաշվառվող յուրաքանչյուր ապահովադրին տալիս են հաշվառման միասնական ութանիշ թվից կազմված ապահովադրի ծածկագիր, որը միաժամանակ նաև հարկ վճարողի հաշվառման համարն է` հանձնելով ծանուցագիր (N 2 ձև): Ապահովադրի ծածկագիրը միակն է և ենթակա չէ որևէ ընթացիկ փոփոխման:

7. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) բոլոր կազմակերպությունները (այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները), անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) և նոտարները, որոնք մինչև 2005 թվականի հունվարի 1-ը չեն գրանցվել (հաշվառվել) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում` որպես ապահովադիր, պարտավոր են մինչև 2006 թվականի հունվարի 1-ը հաշվառվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում` որպես ապահովադիր` սահմանված ընդհանուր կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴԻՐ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական

ծառայության _________________________________________

(հարկային տեսչության անվանումը)

 

հարկային տեսչության պետ _________________________________:

(անունը, ազգանունը)

 

1. Խնդրում եմ հաշվառել որպես ապահովադիր

 

___________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, պետական

___________________________________________________

գրանցման վկայականի համարը և տալու ժամկետը)

 

2. Գործունեության իրականացման (բնակության) վայրը (հասցեն) և

հեռախոսահամարները

___________________________________________________

___________________________________________________

3. Հաշվարկային (ընթացիկ) հաշիվներն սպասարկող բանկերի անվանումները և

հաշիվների համարները

___________________________________________________

___________________________________________________

___________________________________________________

 

4. Սոցիալական քարտի համարը _______________________________

 

Կազմակերպության ղեկավար

կամ ֆիզիկական անձ

 ________________ _______________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ

________________

________________

 (ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

___ _______________ 200 թ.

Ձև N 2

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴԻՐ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, պետական

________________________________________________

գրանցման վկայականի համարը և տալու ժամկետը)

________________________________________________________

(գործունեության իրականացման կամ բնակության

________________________________________________________

վայրը (հասցեն)

 

1. Հայտնում ենք, որ Ձեր ներկայացրած տեղեկությունների հիման վրա Հայաստանի Հանրապե-

տության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում` որպես ապահո-

վադիր, հաշվառման Ձեր համարն է _________, որն անհրաժեշտ է արտացոլել պարտադիր

սոցիալական ապահովագրության վճարների կատարմանը վերաբերող բոլոր փաստաթղթերում:

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկումն ու Հայաստանի

Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե դրանց փոխանցումը

(վճարումը) պետք է կատարել համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճար-

ների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի: Գումարը պետք է փոխանցել (վճարել)

Հայաստանի Հանրապետության դրամով`

_________________________________________________________

(բանկի անվանումը)

բանկի ______________________________________ հաշվին:

(բանկային հաշվի համարը)

3. Որպես գործատու` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման,

կատարված ծախսերի և վճարումների մասին հաշվետվությունները Ձեր հաշվառման վայրի

հարկային տեսչություն պետք է ներկայացնել մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին

հաջորդող ամսվա 25-ը:

Որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար` տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը

Ձեր հաշվառման վայրի հարկային տեսչություն պետք է ներկայացնել մինչև յուրաքանչյուր

հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 25-ը:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական

ծառայության ________________________________________________

(հարկային տեսչության անվանումը)

հարկային տեսչության պետ

 ___________________

 ___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)