Գլխավոր տեղեկություն
Համար
N 623-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2005-10.04.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.15/26(124) Հոդ.692
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.04.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 623-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 150-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց որդեգրած` Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի հաշվառման կարգը` համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 26
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 21-ի N 623-Ն որոշման

Կ Ա Ր Գ  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրյա քաղաքացիներ) կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի (այսուհետ` որդեգրված երեխա) հաշվառումն իրականացնում է որդեգրողների մշտական բնակության վայրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը։

2. Որդեգրված երեխայի հաշվառմանը վերաբերող փաստաթղթերը որդեգրողները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչություն։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչությունը որդեգրված երեխայի հաշվառման մասին փաստաթղթերն ուղարկում է որդեգրողների մշտական բնակության վայրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

4. Որդեգրողների մշտական բնակության վայրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի բացակայության դեպքում` որդեգրված երեխաների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչությունը:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչությունն իրականացնում է որդեգրված երեխաների տվյալների կենտրոնացված հաշվառումը։

6. Որդեգրված երեխայի հաշվառումն իրականացվում է որդեգրումից հետո մեկ ամսվա ընթացքում:

7. Որդեգրված երեխային հաշվառելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում երեխային հաշվառելու մասին (N 1 ձև),

բ) դատարանի որոշումը երեխայի որդեգրման մասին,

գ) երեխայի որդեգրման վկայականը,

դ) երեխայի ծննդյան վկայականը,

ե) երեխայի 2 լուսանկար,

զ) որդեգրողների անձի ինքնությունը հավաստող փաստաթղթերը:

8. Որդեգրված երեխայի մասին տվյալները գրանցվում են որդեգրված երեխայի հաշվառման մատյանում (N 2 ձև), ինչպես նաև այդ երեխայի անձնական քարտում (N 3 ձև):

9. Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա որդեգրած օտարերկրյա քաղաքացիները մինչև երեխայի չափահաս դառնալը` տարեկան մեկ անգամ երեխայի հաշվառումն իրականացնող մարմին են ներկայացնում երեխայի առողջական վիճակի և կյանքի կենսապայմանների մասին տեղեկատվություն` տրված և հաստատված նրանց մշտական բնակության վայրի համապատասխան իրավասու մարմինների կողմից։

10. Որդեգրողներն իրենց մշտական բնակության վայրը փոխելու դեպքում մեկ ամսվա ընթացքում դրա մասին տեղեկացնում են երեխայի հաշվառումն իրականացնող համապատասխան մարմնին:

11. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները պարբերաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչություն են ներկայացնում որդեգրված երեխաների մասին ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև տեղեկացնում են որդեգրված երեխաների իրավունքների ու օրինական շահերի խախտման և որդեգրող ընտանիքների անբարենպաստ պայմանների մասին:

12. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչությունը յուրաքանչյուր կիսամյակ փոխանակում են տեղեկատվություն որդեգրված երեխաների մասին:

13. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը, իսկ այն պետություններում որտեղ բացակայում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն օտարերկրյա պետության համապատասխան մարմնին հայտնում են այդ պետության քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրման փաստի և սույն կարգի դրույթների մասին` Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերահսկողությունն ապահովելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

Ձև N 1

Դ Ի Մ ՈՒ Մ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Խնդրում ենք հաշվառման վերցնել մեր որդուն (դստերը)`

_______________________________________________________

 (երեխայի անունը, հայրանունը, ազգանունը` մինչև որդեգրումը)

_______________________________________________________

(երեխայի անունը, հայրանունը, ազգանունը` որդեգրումից հետո)

_______________________________________________________:

(երեխայի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը)

Որդեգրման վերաբերյալ որոշումը կայացվել է _____________ դատարանի կողմից

_______________________________________________________:

(որոշման համարը, կայացման օրը, ամիսը, տարեթիվը)

Որդեգրման վերաբերյալ ակտը գրանցվել է _________________ քաղաքացիական

կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում _____________________

_______________________________________________________:

(ակտի գրանցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը)

Ծննդյան վկայականի սերիան, համարը _______________________________

Որդեգրման վկայականի սերիան, համարը _____________________________

Մեր մասին հայտնում ենք հետևյալ տեղեկությունները՝

Որդեգրող հայր

_______________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, քաղաքացիությունը)

_______________________________________________________

(մշտական բնակության վայրը)

_______________________________________________________

(աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը)

_______________________________________________________

(անձնագրի սերիան և համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

Որդեգրող մայր

__________________________

__________________________

(որդեգրող հոր ստորագրությունը)

 (որդեգրող մոր ստորագրությունը)

_____ __________________ 200 թ.

Ձև N 2

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

NN ը/կ

Որդեգրված երեխայի անունը, հայրանունը, ազգանունը` մինչև որդեգրումը

Որդեգրված երեխայի ծննդյան տարեթիվը և վայրը

Որդեգրված երեխայի անունը, հայրանունը, ազգանունը` որդեգրումից հետո

Որդեգրման գրանցման օրը, ամիսը, տարեթիվը

Որդեգրված  երեխայի հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը

Որդեգրողների անունները, հայր-անունները, ազգանունները

Որդեգրողների քաղա-քացիությունը, բնակության, աշխատանքի
վայրերը, հեռախոսա-համարները, էլեկտրոնային փոստի հասցեները

Որդեգրված երեխայի առողջական  վիճակի և կյանքի կենսապայման-ների մասին տեղեկատվության ստացման օրը, ամիսը, տարեթիվը

Ծանոթա-գրություններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

Ձև N 3

ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏ N _____

 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐԵԽԱՅԻ

ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին

___________________________

(նշել երկիրը)

Լուսանկար

_____________________________________________________________

(երեխայի անունը, հայրանունը, ազգանունը` մինչև որդեգրումը)

_____________________________________________________________

(երեխայի անունը, հայրանունը, ազգանունը` որդեգրումից հետո)

_____________________________________________________________

(երեխայի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը)

Որդեգրման վերաբերյալ որոշումը կայացվել է ____________________ դատարանի կողմից

_____________________________________________________________:

(որոշման համարը, կայացման օրը, ամիսը և տարեթիվը)

Որդեգրման վերաբերյալ ակտը գրանցվել է _________________ քաղաքացիական կացության

ակտերի գրանցման տարածքային բաժնում _____________________

______________________________________________________________:

(ակտի գրանցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը)

Ծննդյան վկայականի սերիան, համարը ___________________________________

Որդեգրման վկայականի սերիան, համարը _________________________________

Տեղեկություններ որդեգրող հոր մասին

____________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, քաղաքացիությունը)

____________________________________________________________

(մշտական բնակության վայրը)

____________________________________________________________

(աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը)

____________________________________________________________

(անձնագրի սերիան և համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

Տեղեկություններ որդեգրող մոր մասին

____________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, քաղաքացիությունը)

_____________________________________________________________

(մշտական բնակության վայրը)

_____________________________________________________________

(աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը)

______________________________________________________________

(անձնագրի սերիան և համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

Պատասխանատու պաշտոնյա

__________________________________

(ստորագրությունը)

__________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________

(պաշտոնը)

____ _____________ 200 թ.

Կ. Տ.