Basic information
Number
ՆՀ-296-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (23.12.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2010.12.21/30(382).1 Հոդ.1488
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
13.12.2010
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
13.12.2010
Effective date
23.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ TF 097400 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԵՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2010 թվականի հոկտեմբերի 29-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Վիճակագրական հզորությունների կառուցման TF 097400 դրամաշնորհի համաձայնագիրը (2011 թվականի Հայաստանի բնակչության մարդահամարի փորձարկման և նախապատրաստման աշխատանք)։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 13

Երևան

ՆՀ-296-Ն