Գլխավոր տեղեկություն
Համար
N 1942-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2005-01.11.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.16/13(385) Հոդ.218
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.11.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1942-Ն

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ, ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ավտոմոբիլային ճանապարհների կառավարում, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների վրա աշխատանքներ իրականացնողների կողմից ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների պահպանման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ, ձմեռային պահպանության ու շահագործման մակարդակի գնահատման և կատարված աշխատանքների ընդունման մեթոդական ցուցումները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ պետական կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանման ու շահագործման կապալի պայմանագրերը կնքվում են 3 տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 26
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշման

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ, ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Սույն մեթոդական ցուցումները (այսուհետ` ցուցումներ) մշակվել են ավտոմոբիլային ճանապարհների պահպանության մակարդակի գնահատման համար` ճանապարհային տնտեսությունը կառավարողի, ինչպես նաև աշխատանքներ իրականացնողների կողմից` ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների պահպանման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով:

Ցուցումներով որոշվում են ավտոմոբիլային ճանապարհների պահպանման մակարդակի գնահատման եղանակը և աշխատանքների կատարման մեթոդիկան, բացահայտվում է ճանապարհի պահպանման յուրաքանչյուր մակարդակի գնահատման մեթոդոլոգիան, դիտարկվում են ճանապարհի առանձին հատվածի, ամբողջ ճանապարհի գնահատման սկզբունքները:

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանության խնդիրն այն է, որ մշտապես ապահովվի ճանապարհի և կառույցների պահպանվածությունը` այնպիսի վիճակում, որը համապատասխանում է տարվա ցանկացած ժամանակ երթևեկության ապահովման պահանջներին:

2. Ավտոմոբիլային ճանապարհի պահպանման մակարդակի գնահատումը ճանապարհների պահպանումը կառավարողի պարտադիր պարտականությունն է, որն իրականացվում է հետևյալ նպատակներով՝

ա) պատվիրատուի և կատարողի միջև կնքված պայմանագրում նշված ճանապարհների պահպանման մակարդակի աստիճանի որոշումը, որի հիման վրա, պայմանագրի պահանջներից ելնելով, որոշվում է կատարված աշխատանքների վճարի չափը կամ պատժամիջոցների կիրառման հարցը.

բ) տարբեր կատարողների կողմից ճանապարհի, դրա մի հատվածի, ցանցի պահպանման փաստացի մակարդակի վերաբերյալ իրական լրատվության ստացում։

3. Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած օրը և ժամին կատարելու պահպանման մակարդակի գնահատում` 24 ժամ առաջ իրազեկելով կատարողին:

4. Ճանապարհի պահպանման նկատմամբ պահանջները տարբեր են` կախված տարվա ձմեռային և գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջաններից: Նշված ժամկետների սկիզբն ու ավարտը սահմանում է պատվիրատուն և նշում է մասնագրում:

5. Ճանապարհի պահպանման մակարդակի գնահատվող հատվածի նվազագույն երկարությունն ընդունվում է մեկ կիլոմետրին հավասար: Այն դեպքում, երբ ճանապարհի երկարությունն ամբողջական կիլոմետր չէ, 500 մետրից ավելին գնահատվում է որպես առանձին կիլոմետր, իսկ 500 մետրից պակասի համար ընդունվում է նախորդ կիլոմետրի գնահատականը:

6. Սույն ցուցումներով կարելի է գնահատել ճանապարհի պահպանման մակարդակը`

ա) ճանապարհի 1 կմ հատվածի հետևյալ կոնստրուկտիվ տարրերի`

հողապաստառ, ջրահեռացման տարրեր,

երթևեկելի մաս,

արհեստական կառույցներ,

կահավորանքի տարրեր,

ճանապարհի օտարման շերտում գտնվող անտառածածկույթ.

բ) ճանապարհի մեկ կիլոմետր հատվածի.

գ) ավտոմոբիլային ճանապարհի (որոշակի հատվածի)։

7. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհի պահպանման մակարդակը գնահատվում է` կախված ճանապարհի սպառողական հատկանիշներից, ավտոմոբիլային ճանապարհները բաժանվում են խմբերի, որոնք ներկայացված են N 1 աղյուսակում:

8. Որպես պահպանման մակարդակի գնահատման ցուցանիշ ընդունվում է թերությունների առկայությունը:

9. Սույն ցուցումներով ընդունված է պահպանման աշխատանքների նորմատիվային 3 մակարդակ՝ թույլատրելի, միջին և բարձր, ինչպես նաև մեկ անթույլատրելի մակարդակ, որի դեպքում չեն ապահովվում պահպանման նորմատիվային մակարդակին առաջադրվող պահանջները:

Ճանապարհի պահպանման նորմատիվ մակարդակի բնութագրերը ներկայացված են N 2 աղյուսակում:

Ճանապարհների խմբավորումները

 

Աղյուսակ 1.

Ճանապարհի տեսակը Վիճակը Ծածկագիրը Նկարագիրը
երթևեկելի մասի փոսայ-
նությունը
(տոկոս)
ջրահեռացնող առուների առկայությունը (պահանջվող երկարության տոկոսը) կողնակների իջեցումը և բարձրացումը (ընդհանուր երկարության տոկոսը)
Միջպե-
տական
լավ
բավարար
վատ
շատ վատ
ՄԼ (I)
ՄԲ (II)
ՄՎ (III)
ՄՇՎ (IV)
0
0-0.5
0.5-1.5
1.5-4
90-ից ավելի
40-90
10-40
10-ից պակաս
մինչև 10
10-30
30-50
50-ից ավելի
Հանրա-
պետական
լավ
բավարար
վատ
շատ վատ
ՀԼ (I)
ՀԲ (II)
ՀՎ (III)
ՀՇՎ (IV)
մինչև 0.8
0.8-2
2-4
4-ից ավելի
80-ից ավելի
40-80
10-40
10-ից պակաս
մինչև 20
20-40
40-60
60-ից ավելի
Տեղական լավ
բավարար վատ
շատ վատ
ՏԼ (I)
ՏԲ (II)
ՏՎ (III)
ՏՇՎ (IV)
մինչև 1
1-2.5
2.5-5
5-ից ավելի
75-ից ավելի
30-75
10-30
10-ից պակաս
մինչև 25
25-50
50-70
70-ից ավելի

Ճանապարհի պահպանման նորմատիվ մակարդակի բնութագրերը

Աղյուսակ 2.

 

Ճանապարհի պահպանման մակարդակը Պահպանման մակարդակի բնութագրերը
1 2
Բարձր Բավարարված են N 1 աղյուսակում նշված պահանջները` ըստ կոնստրուկտիվ տարրերի:
Ճանապարհը և կոնստրուկտիվ տարրն ապահովում են շուրջօրյա անխափան երթևեկությունը` բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի (երկրաշարժ, երկարատև՝ ավելի քան 2 օր, ձնաբքեր, սելավներ, գետերի ուժեղ հորդացում` անձրևից կամ ձնհալից):
Սպասարկման թերությունը նպաստող հանգամանք չի դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի համար:
Չի թույլատրվում ունենալ անբավարար մակարդակով սպասարկվող ճանապարհահատվածներ:
Միջին Բավարարված են N 1 աղյուսակում նշված պահանջները` ըստ կոնստրուկտիվ տարրերի:
Թույլատրվում է երթևեկության ժամանակավոր սահմանափակում (բացի արտակարգ իրավիճակների դեպքերից)` ոչ ավելի քան 2 օր:
Սպասարկման թերությունը նպաստող հանգամանք չի դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի համար:
Անբավարար մակարդակով սպասարկվող ճանապարհահատվածների երկարությունը ոչ ավելի է, քան 10 տոկոսը:
Թույլատրելի Բավարարված են N 1 աղյուսակում նշված պահանջները` ըստ կոնստրուկտիվ տարրերի:
Թույլատրվում է երթևեկության ժամանակավոր սահմանափակում (բացի արտակարգ իրավիճակների դեպքերից)` ոչ ավելի, քան 5 օր:
Սպասարկման թերությունը նպաստող հանգամանք չի դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի համար:
Անբավարար մակարդակով սպասարկվող ճանապարհահատվածների երկարությունը ոչ ավելի է, քան 20 տոկոսը:
Անբավարար Սպասարկման մակարդակի ցուցանիշները բարձր կամ ցածր են «թույլատրելի» մակարդակի համար սահմանվածներից:

10. Նույն ճանապարհի տարբեր հատվածների համար կարող են սահմանվել պահպանման տարբեր մակարդակներ:

11. Պահպանման մակարդակի գնահատման ենթակա չեն (ճանապարհային երթևեկության համապատասխան միջոցներով կազմակերպման դեպքում) հետևյալ ճանապարհահատվածները`

ա) այն ճանապարհահատվածները, որոնք ենթարկվել են տարերային աղետի կամ այլ ազդեցության` այն ժամանակահատվածում, որը սահմանվել է աղետի վերացման պետական մարմնի կողմից.

բ) այն ճանապարհահատվածները, որոնք գնահատման ժամանակ ենթարկվում են հիմնական նորոգման կամ վերակառուցման:

Նշված աշխատանքները կատարող կազմակերպությունը պարտավոր է նորոգվող (վերակառուցվող) ճանապարհահատվածում տեղադրել, պահպանել և աշխատանքներն ավարտելուց հետո վերացնել երթևեկության կազմակերպման ժամանակավոր տեղադրված միջոցները: Նորոգման (վերակառուցման) աշխատանքներն սկսելու և ավարտելու ժամկետները որոշվում են աշխատանքներն սկսելու մասին հանձնման-ընդունման և դրանք ավարտելուց հետո ճանապարհահատվածը շահագործման հանձնելու մասին ակտերով.

գ) ճանապարհի կոնստրուկտիվ տարրերը կամ դրանց բաղադրիչները, որոնք չեն համապատասխանում նորմերի կամ սույն կարգի պահանջներին, եթե դրանց նորմատիվ վիճակի բերելը չի նախատեսված ճանապարհի պահպանման պայմանագրով:

Կոնստրուկտիվ տարրերը կամ դրանց բաղադրիչները, որոնք ենթակա չեն պահպանման մակարդակի գնահատման, պետք է նշված լինեն ճանապարհի պահպանման պայմանագրի տեխնիկական մասնագրում:

12. Ավտոմոբիլային ճանապարհների կոնստրուկտիվ տարրերի բնորոշ թերությունների նկարագրերը ներկայացված են N 3 աղյուսակում:

13. Ճանապարհի պահպանման մակարդակը բնորոշող ցուցանիշների նկատմամբ առաջադրվող պահանջները գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանի և ձմռան ամիսների համար ներկայացված են N 4 աղյուսակում:

Թերությունների վերացման ժամկետները նշված են պահպանման աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ հսկողության և թերությունների վերացման ժամկետի գնահատման համար:

14. Այն դեպքերում, երբ եղանակային պայմանների հետևանքով առաջանում են ոչ ստանդարտ իրավիճակներ (ձմռան ամիսներին` երկարաժամկետ հալոցներ կամ գարնան ու աշնան ամիսներին` անժամանակ ձյան տեղումներ և այլն), պատվիրատուն և կատարողը համաձայնեցնում են այն ցուցանիշները, որոնցով պետք է գնահատվի պահպանման մակարդակը:

II. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
(ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ) ՄԵԹՈԴԻԿԱՆ

15. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման մակարդակի գնահատումը (աշխատանքների ընդունումը) կատարվում է հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է պատվիրատուի և կատարողի ներկայացուցիչներից: Հանձնաժողովում պատվիրատուի ցանկությամբ կարող են ընդգրկվել նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

16. Կատարողը նախապատրաստում է գնահատման համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը (փաստաթղթերի ցուցակը նախապես նշվում է մասնագրում)`

ա) հաշվետու ժամանակաշրջանում պահպանման որակի վերաբերյալ պատվիրատուից, վերադաս վերահսկող մարմիններից և պետավտոտեսչությունից ստացված առաջարկություններ ու փաստաթղթեր.

բ) պատվիրատուի կողմից տրված տեխնիկական առաջադրանք առանձին աշխատատեսակների կատարման ժամկետների վերաբերյալ.

գ) ավտոմոբիլային ճանապարհի պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) միջանկյալ ամփոփագրերը գարուն-ամառ-աշուն և ձմեռային ժամանակաշրջանների համար (NN 1 և 2 ձևեր) և ավտոմոբիլային ճանապարհի պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) ընդհանրական ամփոփագիրը (N 3 ձև), ավտոմոբիլային ճանապարհի պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) մասին ակտը (N 4 ձև) նախօրոք լրացված ելակետային տվյալներով (ճանապարհի անվանումը, շահագործման խումբը, հատվածի հասցեն, պահպանման պահանջվող մակարդակը).

դ) ճանապարհի ու արհեստական կառույցների պահպանման աշխատանքների իրականացման մասին հաշվետվությունը և թերությունների գրանցման մատյանները։

17. Հանձնաժողովը մինչև ճանապարհների հետազոտումը ծանոթանում է մատյաններում կատարված գրառումներին, տեղեկանքներին, ի հայտ բերում պահպանման թերություններ ունեցող ճանապարհահատվածները և պատճառները:

18. Պատվիրատուն և կատարողը համատեղ կատարում են ակնադիտական հետազոտում: Տարակարծության դեպքում` թերությունների չափերի ու ծավալների որոշման համար կատարվում է ստուգում` համապատասխան գործիքներով։

19. Հետազոտման ընթացքում հանձնաժողովը յուրաքանչյուր կիլոմետրում և ըստ ճանապարհի կոնստրուկտիվ տարրերի նշում է պահպանման թերությունները, անհրաժեշտության դեպքում` նաև չափերն ու ծավալները:

20. Հանձնաժողովը մշակում է հետազոտման արդյունքները, խմբավորում թերությունները և դրանք համեմատում գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանի և ձմռան ամիսների համար սույն ցուցումների պահանջների հետ: Այն դեպքում, երբ թերության առկայությունը կամ դրա չափը չի համապատասխանում մասնագրում նշվածին, միջանկյալ ամփոփագրում նշվում է տվյալ թերության վայրը (կիլոմետր):

21. Միջանկյալ ամփոփագրի 3-րդ սյունակում յուրաքանչյուր թերության համար նշված են նվազեցման գործակիցները:

Նվազեցման գործակիցն այն մեծությունն է, որով նվազեցվում է կատարողականը` պահպանման աշխատանքի թերության համար: Պատվիրատուն պարտավոր է աշխատանքների կատարման մրցույթի անցկացման ժամանակ մրցակիցներին իրազեկել թերությունների համար կատարողականի նվազեցման կարգի մասին: Պահպանման աշխատանքների իրականացման մասին պայմանագրում պարտադիր նշվում են սույն ցուցումներով սահմանվող նվազեցման գործակիցները: Նվազեցման գործակիցները պետք է միասնական լինեն բոլոր կատարողների համար: Նվազեցվող գործակցի կիրառմամբ նվազեցվում է կապալառուին վճարվող գումարի չափը, իսկ թերությունների վերացման համար պահանջվող ծախսերը կատարվում են կապալառուի միջոցների հաշվին:

22. Պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) ընդհանրական ամփոփագիրը միջանկյալ ամփոփագրի արդյունքների հիման վրա լրացվում է հետևյալ կերպ`

ա) միջանկյալ ամփոփագրի 2-րդ սյունակում աճման հերթականությամբ նշվում են պահպանման թերություն ունեցող ճանապարհի կիլոմետրերը.

բ) ընդհանրական ամփոփագրի 3, 4, 5 և 6-րդ սյունակներում միջանկյալ ամփոփագրից կիլոմետրի տողի կոնստրուկտիվ տարրի սյունակում նշվում է նվազեցման գործակիցը: Եթե նույն կիլոմետրում միևնույն կոնստրուկտիվ տարրի գծով առկա են մի շարք թերություններ, ապա նվազեցման գործակիցները նշվում են` ստորակետով անջատելով իրարից.

գ) ընդհանրական ամփոփագրի 7-րդ սյունակում լրացվում է 3, 4, 5 և 6-րդ սյունակներում նշված նվազեցման գործակիցների գումարը, բայց ոչ ավելի, քան 1-ը.

դ) գումարվում են 7-րդ սյունակի թվերը, որը կատարողականի նվազեցման ընդհանուր գործակիցն է։

Ընդհանրական ամփոփագրի տվյալների հիման վրա ձևակերպվում է ավտոմոբիլային ճանապարհի պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) մասին ակտը (N 4 ձև):

23. Եթե կամրջի պահպանումն առանձնացված չէ առանձին պայմանագրով, ապա այն գնահատվում է որպես ճանապարհի կոնստրուկտիվ տարր:

24. Եթե կամրջի պահպանման աշխատանքները կատարվում են համաձայն առանձին պայմանագրի, ապա գնահատման այս կարգը չի տարածվում այդ պայմանագրի վրա:

25. Ճանապարհների օտարման շերտում գտնվող անտառածածկույթը համարվում է ճանապարհի տարր, որի պահպանման աշխատանքները կապալառուն իրականացնում է պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Ավտոմոբիլային ճանապարհների կոնստրուկտիվ տարրերի բնորոշ թերությունները

Աղյուսակ 3.

Կոնստրուկտիվ տարրի և ցուցանիշի անվանումները Թերության բնութագիրը
1. Հողային պաստառ և ջրահեռացում բարձր կամ ցածր երթևեկելի մասի եզրից ավելի քան 5 սմ նկատելի քայքայվածք` առաջացած անձրևաջրից կամ ձնհալից, մինչև 7 սմ խորությամբ, անվահետքեր` մինչև 7 սմ խորությամբ, շինանյութի, ձյան թմբեր` չնշված համապատասխան նշանով, հարթեցումից հետո մնացած հողաթումբ, կողնակի եզրագծում մնացած ձնաթումբ, աղբ, խոտածածկույթ, տեսանելիությանը խանգարող ճյուղեր, օտար առարկաներ` հողապաստառի և շեպերի վրա
ա) կողնակներ և բաժանարար գոտի
բ) ջրահեռացում կողային առուների և վաքերի ջրթողությանը խանգարող անսարքություններ, աղբով, շինանյութով, առվի շեպերից թափվածքներով, օտար առարկաներով, ձնհալից առաջ սառույցով կամ ձյունով խցանումներ, վաքերի նստվածքներ, որոնց պատճառով ջուրը ներթափանցում է հողապաստառ, առվի ողողավտանգ հատվածներում մեծ երկայնական թեքությունների դեպքում քարե բարաքների փլվածքներ
2. Երթևեկելի մաս կատարելագործված ծածկերի փոսայնություն, երկայնական և լայնական չլցված ճաքեր`  3 մմ-ից ավելի լայնությամբ, եզրերի ջարդվածք, ծածկի ալիքավորում (լայնական կամ  երկայնական), տեղախախտված եզրաքարի առկայություն, կոպճային ծածկերի աղուրներ, անձրևաջրի հոսքի հետքեր և խանդակներ` մինչև 5 սմ խորությամբ, լայնական կամ  երկայնական  ալիքավորում, չմաքրած ձնաշերտ, հակամերկասառուցային նյութերով չմշակված  կամ տրորված-սառած ձյուն, ձնաբքի ստեղծած ձյունալեզվակներ, որոնք խոչընդոտում են երթևեկությունը
3. Արհեստական կառույցներ խողովակի ներսի լցվածքներ` տիղմով կամ ջրի բերվածքներով, մուտքի ու ելքի հուների լցվածքներ, խոտածածկույթ` 30 սմ-ից ոչ ավելի բարձրությամբ, թփեր` գլխամասից մինչև 5 մ  տարածքում, աղբի առկայություն` անվահրիչի երկարությամբ, կամրջի և ուղեանցի ջրթող հարմարանքների, մայթերի տակի անցքերի խցանումներ` աղբով կամ սառույցով, թեքված, չներկված, կեղտոտ բազրիքներ և պաշտպանիչներ, կամրջի մուտքի ու ելքի հուների մինչև 25 մ հեռավորությամբ հատվածներում ծառերի, թփերի, խոշոր քարերի ու բերվածքների առկայություն, որոնք խանգարում են կամրջի լրիվ բացվածքով ջրի հոսքին և կարող են պատճառ դառնալ հենարանի տեղային ողողման
4. Կահավորանք թեքված, ծռված, չներկված, վնասված կանգնակներով ճանապարհային նշաններ և կարճասյուներ, ծռված, չներկված, շեպի նստվածքի պատճառով կախված հենարանով պաշտպանիչներ,  անդրադարձիչների բացակայություն` կարճասյունի և պաշտպանիչի վրա, նշանների անընթեռնելիություն` քամիների բերած ձյան կամ ցեխոտվածության պատճառով, ծածկի հորիզոնական և ուղեանցերի հենարանների ուղղաձիգ նշագծման բացակայություն

Պահպանման ցուցանիշներին առաջադրվող պահանջները

Աղյուսակ 4

Ցուցանիշի
ծածկագիրը
Ցուցանիշի անվանումը, թերության բովանդակությունը Վիճակի
գնահա-
տականը
Սպասարկման մակարդակը
բարձր միջին բավարար
1 2 3 4 5 6
1. Հողային պաստառ և օտարման շերտ
1.1.1 Կողնակը բարձր է երթևեկելի մասի եզրից։ լավ
բավարար
վատ
չի թույլատրվում
1.1.2 Կողնակը ցածր է երթևեկելի մասի եզրից` ավելի քան 5 սմ (գծմ/կմ)։
Թերության վերացման ժամկետը 10 օր է:
լավ
բավարար
վատ
չի թույլատրվում
50 (100, 150)
-
100 (150, 200)
100 (200, 300)
- (300, 400)
150 (200, 250)
200 (250, 300)
250 (350, 450)
1.1.3 Չհարթեցված կողնակ (աղուրներ, անձրևաջրի լվացումներ՝ մինչև 7 սմ խորությամբ)` 1 կմ-ում ոչ ավելի, քան (քառ.մ)
Թերության վերացման ժամկետը 10 (15, 20) օր է:
լավ
բավարար
վատ
30 (60, 100)
40 (70, 150)
- (300, 500)
50 (100, 200)
75 (150, 250)
150 (400, 600)
70 (150, 300)
100 (200, 350)
200 (500, 700)
1.1.4 Կողնակի խոտածածկ` 10 սմ-ից բարձր, տեսանելիությանը խանգարող ճյուղեր` 1,2 մ-ից ցածր (գծմ/կմ)
Թերության վերացման ժամկետը 5 (7, 10) օր է:
լավ
բավարար
վատ
չի թույլատրվում
20 (50, 100)
- (80, 150)
30 (50, 100)
40 (80, 150)
75 (150, 200)
50 (80, 250)
60 (100, 200)
100 (200, 400)
1.2.1 Չմաքրված կողային առուներ (ջրի բերվածքներ, լանջերի թափվածքներ) (գծմ/կմ)
Թերության վերացման ժամկետը 3 (5, 7) օր է:
լավ
բավարար
վատ
50 (100, 200)
100 (200, 300)
150 (300, 400)
80 (150, 250)
150 (300, 400)
200 (400, 600)
100 (250, 450)
200 (400, 600)
300 (600, 800)
1.2.2 Անձրևաջրի բերվածքով լցված վաքեր (տոկոս` վաքի ընդհանուր երկարությունից)
Թերության վերացման ժամկետը 5 (7, 10) օր է:
լավ
բավարար
վատ
10 (25, 40)
20 (40, 50)
-
20 (30, 50)
30 (50, 70)
60 (70, 80)
30 (40, 60)
40 (60, 80)
70 (80, 90)
1.2.3 Վաքերի առանձին օղակների նստվածքի պատճառով ջրի թափանցում վաքի տակ (տոկոս` վաքի ընդհանուր երկարությունից)
Թերության վերացման ժամկետը 7 (10, 15) օր է:
լավ
բավարար
վատ
6 (10, 20)
10 (25, 35)
-
10 (20, 30)
10 (40, 50)
30 (50, 60)
15 (25, 40)
30 (50, 60)
40 (60, 70)
1.3.1 Խոտածածկույթ` բաժանարար գոտում` 15 սմ-ից բարձր, երթևեկությանը խանգարող ճյուղեր (գծմ/կմ)
Թերության վերացման ժամկետը 3 (5, 7) օր է:
լավ
բավարար
վատ
չի թույլատրվում
100 (200, 300)
-
100 (200, 300)
175 (250, 400)
200 (300, 400)
200 (300, 400)
225 (350, 500)
300 (400, 500)
1.4 Աղբ և օտար առարկաներ` երթևեկելի մասի, կողնակների և շեպերի վրա, որոնք հանդիպում են հաճախ, քան (մ)
Թերության վերացման ժամկետը 1 (2, 5) օր է:
լավ
բավարար
վատ
400 (300, 200)
250 (200, 100)
-
300 (250, 150)
200 (150, 100)
100 (75, 50)
100 (75, 50)
100 (75, 50)
100 (50, 30)
2. Երթևեկելի մաս
2.1 Փոսեր` երթևեկելի մասի ծածկի 100 քառ. մետրի վրա, ոչ ավելի (քառ. մ)
Թերության վերացման ժամկետը` լավ` 5 օր, բավ.` 7 օր, վատ` 10 օր է:
լավ
բավարար
վատ
5 (10, 15)
7.5 (15, 20)
10 (20, 30)
7.5 (15, 20)
10 (20, 30)
20 (30, 40)
10 (20, 30)
15 (30, 40)
30 (40, 50)
2.2 Կոպճածածկի անհարթություններ (աղուրներ, անձրևաջրի հոսքի հետքեր` 5 սմ-ից ոչ ավելի խորությամբ (քառ. մ)
Թերության վերացման ժամկետը 7 օր է:
լավ
բավարար
վատ
5 (10, 20)
7.5 (10, 20)
10 (20, 30)
7.5 (15, 20)
10 (20, 30)
20 (30, 40)
10 (20, 30)
15 (30, 40)
30 (40, 50)
2.3 Չմշակված ճաքեր (լայնական կամ երկայնական)` 3 մմ-ից ավելի լայնությամբ (գծմ/կմ)
Թերության վերացման ժամկետը 15 (20, 25) օր է:
լավ
բավարար
վատ
100 (200, 300)
250 (350, 450)
500 (700, 800)
200 (300, 400)
400 (500, 600)
700 (800, 1000)
300 (400, 500)
500 (700, 800)
1000 (1400, 1600)
3. Արհեստական կառույցներ
3.1.1 Բերվածքների, տիղմի նստվածք խողովակում, ուղղանկյուն խողովակի աշխատող բարձրության, կլոր խողովակի տրամագծի մասերով
Թերության վերացման ժամկետը 5 (10, 20) օր է:
լավ
բավարար
վատ
չի թույլատրվում
1/10 (1/20, 1/25)
1/5 (1/4, 1/5)
1/10 (1/5, 1/2,5)
1/5 (1/4, 1/3)
1/4 (1/3, 1/2)
1/6 (1/4, 1/3)
1/4 (1/3, 1/2)
1/3 (1/2, 1/2)
3.1.2 Խողովակի մուտքի և ելքի հուների լցվածք` գլխամասից 5 մ հեռավորությամբ, խոտածածկույթ` 30 սմ-ից ոչ ավելի բարձրությամբ (հունի մակերեսի տոկոսը)
Թերության վերացման ժամկետը 5 (10, 20) օր է:
լավ
բավարար
վատ
չի թույլատրվում
15 (20, 30)
20 (30, 40)
10 (25, 30)
20 (30, 40)
30 (54, 50)
25 (30, 40)
30 (40, 50)
40 (50, 50)
3.2.1 Աղբի առկայություն անվահրիչի մոտ` շերտի լայնությամբ, ոչ ավելի, քան (սմ)
Թերության վերացման ժամկետը 3 (5, 10) օր է:
լավ
բավարար
վատ
չի թույլատրվում
10 (20, 30)
20 (30, 40)
10 (20, 30)
20 (30, 40)
30 (40, 40)
20 (30, 40)
30 (40, 50)
40 (50, 50)
3.2.2 Կամրջի, ուղեանցի երթևեկելի մասի ջրթող հարմարանքների, մայթերի տակ ջրթող անցքերի խցանում (ընդհանուր քանակի տոկոսը)
Թերության վերացման ժամկետը 3 (5, 10) օր է:
լավ
բավարար
վատ
չի թույլատրվում
10 (20, 30)
20 (30, 40)
10 (20, 30)
20 (30, 40)
-
20 (30, 40)
25 (40, 40)
-
3.2.3 Թեքված, չներկված, կեղտոտ բազրիքներ և պաշտպանիչներ, ոչ ավելի (ընդհանուր երկարության տոկոսը)
Թերության վերացման ժամկետը 3 (5, 10) օր է:
լավ
բավարար
վատ
չի թույլատրվում
5 (10, 20)
10 (20, 30)
10 (15, 20)
10 (20, 30)
20 (30, 40)
15 (20, 30)
20 (30, 40)
30 (40, 50)
3.2.4 Կամրջի լրիվ բացվածքով ջրի անցնելուն խանգարող բերվածքներ, թփեր` կամրջից 25 մ հեռավորության վրա (մակերեսի տոկոսը` բարձր ջրի հորիզոնով)
Թերության վերացման ժամկետը 10 (15, 20) օր է:
լավ
բավարար
վատ
չի թույլատրվում 10 (15, 20)
20 (25, 30)
30 (40, 50)
5 (10, 20)
10 (20, 30)
10 (15, 20)
20 (30, 40)
4. Կահավորանք
4.1 Թեքված, ծռված, վնասված ճանապարհային նշաններ (ընդհանուր թվի տոկոսը)
Թերության վերացման ժամկետը 3 (5, 10) օր է:
լավ
բավարար
վատ
չի թույլատրվում 10 (15, 20)
30 (40, 50)
40 (50, 50)
10 (15, 20)
30 (40, 50)
40 (50, 50)
10 (15, 20)
20 (30, 40)
20 (30, 40)
30 (40, 50)
4.2 Թեքված, ծռված, չներկված, կախված կամ իջեցված հենարանով պաշտպանիչներ, անդրադարձիչների բացակայություն (պաշտպանիչի երկարության տոկոսը)
Թերության վերացման ժամկետը 3 (5, 10) օր է:
լավ
բավարար
վատ
չի թույլատրվում
10 (20, 30)
20 (30, 40)
20 (30, 40)
30 (40, 50)
4.3 Թեքված, չներկված, բացակայող անդրադարձիչով կարճասյուներ (ընդհանուր թվի տոկոսը)
Թերության վերացման ժամկետը 3 (5, 7) օր է:
լավ
բավարար
վատ
10 (20, 30)
10 (20, 30)
20 (30, 40)
20 (30, 40)
20 (30, 40)
30 (40, 50)
30 (40, 50)
30 (40, 50)
40 (50, 50)
4.4 Հորիզոնական և ուղղաձիգ նշագծման բացակայություն առանձին տեղերում (մ/կմ)
Թերության վերացման ժամկետը 5 (7, 10) օր է:
լավ
բավարար
վատ
չի թույլատրվում
50 (100, 175)
-
30 (100, 150)
75 (150, 200)
-
50 (180, 200)
100 (200, 300)
-

__________

Ծանոթագրություն. փակագծերում համապատասխանաբար նշված են հանրապետական

  և տեղական նշանակության ճանապարհների ցուցանիշները:

 

Ճանապարհների ձմեռային պահպանման ցուցանիշներին առաջադրվող պահանջները
 

1 2 3 4 5 6
1. Հողային պաստառ
1.1.1 Ձյան շերտ կողնակի վրա` հաստությունը ոչ ավելի (սմ) (առաջին փակագծում ներկայացված են չկատարելագործված ծածկով կողնակներինը, երկրորդ փակագծում` համապատասխանաբար հանրապետական և տեղական ճանապարհներինը)`
Թերության վերացման ժամկետը 3 (5, 7) օր է:
Երթևեկելի մասի մաքրումից հետո կողնակը մաքրելու ժամկետը ոչ ավելի (ժամ)`
լավ
բավարար
վատ
չի թույլատրվում
(4) (6, 7)
5 (7) (7, 10)
7 (10), (10, 12)
5 (7) (7, 10)
7 (10), (10, 12)
10 (13), (12, 14)
7 (10), (10, 12)
10 (13), (12, 14)
15 (բոլորին)
(16, 18)
լավ
բավարար
վատ

6 (8, 10)
8 (10, 12)
1 (2, 3) օր

8 (10, 12)
10 (12, 15)
2 (3, 4) օր

10 (12, 15)
1 (1.5, 2) օր
3 (4, 5) օր

1.1.2 Ձնաթումբ` կողնակի վրա` ձնհալն սկսվելուց առաջ, ոչ ավելի (ժամ)` լավ
բավարար
վատ
10 (14, 20)
15 (20, 24)
2 (3, 4) օր
15 (20, 24)
1 (2, 3) օր
3 (4, 5) օր
1 (2, 3) օր
1.5 (3, 4)
4 (5 օրվանից
ավելի)
2. Երթևեկելի մաս
2.1 Ձյան շերտ` երթևեկելի մասի վրա, հաստությունը` ոչ ավելի (սմ) (առաջին փակագծում ներկայացված են չկատարելագործված ծածկերինը, երկրորդ փակագծում` համապատասխանաբար հանրապետական և տեղական ճանապարհներինը)`
Թերության վերացման ժամկետը 4 (10, 24) ժամից ոչ ավելի է:
լավ
բավարար
վատ
3 (5) (5, 7)
5 (7) (7, 10)
10 (15, 24)
5 (7) (7, 10)
(7, 10)
15 (20) (1, 2) օր
7 (10), (10, 12)
(10, 12)
20 (25) (2, 3) օր
2.2 Մերկասառույց կամ տրորված-պնդացած ձյուն` երթևեկելի մասի վրա` չմշակված աղ-ավազով (1000 քառ. մ մակերեսի տոկոսը)`
Թերության վերացման ժամկետը սառելուց (պնդանալուց) հետո 4 (6, 10) ժամ է (փակագծում` համապատասխանաբար հանրապետական և տեղական ճանապարհների համար)
լավ
բավարար
վատ
10 (15, 20)
15 (20, 25)
30 (բոլորին)
15 (20, 25)
20 (25, 30)
40 (բոլորին)
20 (25, 30)
25 (30, 35)
50 (բոլորին)
3. Արհեստական կառույցներ
3.1.1 Սառույցով խցանված ջրթող հարմարանքներ (ընդհանուր թվի տոկոսը)`
Թերության վերացման ժամկետը 5 (10, 20) օր է:
լավ
բավարար
վատ
5 (10, 15)
10 (15, 20)
20 (25, 30)
10 (15, 20)
20 (25, 30)
30 (40, 50)
20 (25, 30)
30 (40, 50)

30 (40, 50)

4. Կահավորանք
4.1 Ձյան պատճառով անընթեռնելի դարձած ճանապարհային նշաններ և անդրադարձիչներ (ընդհանուր թվի տոկոսը)`
Թերության վերացման ժամկետը 1 (2, 3) օր է:
լավ
բավարար
վատ
5 (10, 15)
10 (15, 20)
20 (25, 30)
10 (15, 20)
20 (25, 30)
30 (40, 50)
20 (25, 30)
30 (40, 50)

30 (40, 50)

 

_____________

Ծանոթագրություն: 1.1.2, 2.2, 3.1 և 4.1-ին կետերում փակագծերում համապատասխանաբար նշված

  են հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների ցուցանիշները:

Ձև N 1

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՄՓՈՓԱԳԻՐ (ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ)

 

Ճանապարհի անվանումը __________________________________________

Ճանապարհի վիճակը ____________________________________________

Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ) ___________________________

Պահպանման ժամանակաշրջանը՝ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ, տարին ______ ամիսը ______

Ճանապարհի պահպանման պահանջվող մակարդակը __________________________

 

Ծածկա-
գիրը
Կոնստրուկտիվ տարրերի վիճակի ցուցանիշները Նվազեցման գործակիցը Պահպանման պահանջվող մակարդակին չհամապա-
տասխանող կիլոմետրերը
1 2 3 4
  1. Հողային պաստառ    
1.1.1. Կողնակը բարձր է երթևեկելի մասի եզրից։ 0.15  
1.1.2. Կողնակը ցածր է երթևեկելի մասի եզրից` ավելի քան 5 սմ։ 0.05  
1.1.3. Չհարթեցված կողնակ (աղուրներ, անձրևաջրի լվացումներ՝ մինչև 7 սմ խորությամբ) 0.05  
1.1.4. Կողնակի խոտածածկ` 10 սմ-ից բարձր, տեսանելիությանը խանգարող ճյուղեր` 1,2 մ-ից ցածր 0.1  
1.2.1. Չմաքրված կողային առուներ (ջրի բերվածքներ, լանջերի թափվածքներ) 0.15  
1.2.2. Անձրևաջրի բերվածքով լցված վաքեր 0.1  
1.2.3. Վաքերի առանձին օղակների նստվածքի պատճառով ջրի թափանցում վաքի տակ 0.1  
1.3.1. Խոտածածկույթ` բաժանարար գոտում` 25 սմ-ից բարձր, երթևեկությանը խանգարող ճյուղեր 0.05  
1.4. Աղբ և օտար առարկաներ` երթևեկելի մասի, կողնակների և շեպերի վրա 0.05  
  2. Երթևեկելի մաս    
2.1. Փոսեր` երթևեկելի մասի ծածկի վրա 0.15  
2.2. Կոպճածածկի անհարթություններ (աղուրներ, անձրևաջրի հոսքի հետքեր) 0.1  
2.3. Չմշակված ճաքեր (լայնական կամ երկայնական)` 3 մմ-ից ավելի լայնությամբ 0.1  
  3. Արհեստական կառուցվածքներ    
3.1.1. Բերվածքների, տիղմի նստվածք` խողովակում 0.05  
3.1.2. Խողովակի մուտքի և ելքի հուների լցվածք` գլխամասից 5 մ հեռավորությամբ, խոտածածկույթ` 30 սմ-ից ոչ ավելի բարձրությամբ 0.05  
3.2.1. Աղբի առկայություն` անվահրիչի մոտ 0.02  
3.2.2. Կամրջի, ուղեանցի ջրթող հարմարանքների անցքերի խցանում 0.05  
3.2.3. Թեքված, չներկված, կեղտոտ բազրիքներ և պաշտպանիչներ 0.02  
3.2.4. Կամրջի լրիվ բացվածքով ջրի անցնելուն խանգարող բերվածքներ, թփեր` կամրջից 15 մ հեռավորության վրա 0.05  
  4. Կահավորում    
4.1. Թեքված, ծռված, վնասված ճանապարհային նշաններ 0.05  
4.2. Թեքված, ծռված, չներկված, կախված պաշտպանիչներ, անդրադարձիչների բացակայություն 0.05  
4.3. Թեքված, չներկված, առանց անդրադարձիչների կարճասյուներ 0.02  
4.4. Հորիզոնական և ուղղաձիգ նշագծման բացակայություն 0.05  

 

Պատվիրատուի ներկայացուցիչ _____________ Կապալառուի ներկայացուցիչ _____________

(ստորագրությունը)

 

(ստորագրությունը)

___________________

 

__________________

(անունը, ազգանունը)

 

(անունը, ազգանունը)

 

_____ ________________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Կ.Տ.

Ձև N 2

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ) ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՄՓՈՓԱԳԻՐ (ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ)

 

Ճանապարհի անվանումը __________________________________________

Ճանապարհի վիճակը ____________________________________________

Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ) ___________________________

Պահպանման ժամանակաշրջանը՝ ՁՄԵՌ, տարին ___________ ամիսը ____________

Ճանապարհի պահպանման պահանջվող մակարդակը __________________________

 

Ծածկա-
գիրը
Կոնստրուկտիվ տարրերի վիճակի ցուցանիշները Նվազեցման գործակիցը Պահպանման պահանջվող մակարդակին չհամապա-
տասխանող կիլոմետրերը
  1. Հողային պաստառ    
1.1.1. Ձյան շերտ` կողնակի վրա 0.1  
1.1.2. Ձնաթումբ` կողնակի վրա` ձնհալն սկսվելուց առաջ 0.1  
  2. Երթևեկելի մաս    
2.1. Ձյան շերտ` երթևեկելի մասի վրա 0.15  
2.2. Մերկասառույց կամ տրորված-պնդացած ձյուն` երթևեկելի մասի վրա` չմշակված աղ-ավազով 0.15  
  3. Արհեստական կառուցվածքներ    
3.1.1. Սառույցով խցանված ջրթող հարմարանքներ 0.05  
  4. Կահավորում    
4.1. Ձյան պատճառով անընթեռնելի դարձած ճանապարհային նշաններ և անդրադարձիչներ 0.05  

 

Պատվիրատուի ներկայացուցիչ _____________ Կապալառուի ներկայացուցիչ _____________

(ստորագրությունը)

 

(ստորագրությունը)

___________________

 

__________________

(անունը, ազգանունը)

 

(անունը, ազգանունը)

 

_____ ________________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Կ.Տ.

Ձև N 3

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ) ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

Ճանապարհի անվանումը __________________________________________

Ճանապարհի վիճակը ____________________________________________

Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ) ___________________________

Պահպանման ժամանակաշրջանը (ՁՄԵՌ կամ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ) _____________

Տարին ________________ ամիսը ___________________

Ճանապարհի պահպանման պահանջվող մակարդակը __________________________

 

NN ը/կ Հայտնաբերված թերություններ ունեցող ճանապարհի կիլոմետրերը Նվազեցման գործակիցներն ըստ կոնստրուկտիվ տարրերի Նվազեցման գործակիցն ըստ կիլոմետրի
հողա-
պաստառ
երթևեկելի
մաս
արհես-
տական կառուց-
վածքներ
կահա-
վորում
1 2 3 4 5 6 7
             
             
             
             
             
Ընդհանուր նվազեցման գումարային գործակիցը  

 

Ուսումնասիրված է ընդամենը ______________________ կմ։

Պահպանման պահանջվող մակարդակին չի համապատասխանում (2-րդ սյունակում գրանցված

կիլոմետրերի թիվը)` ___________ կմ։

Պահպանման պահանջվող մակարդակին համապատասխանում է՝ ___________ կմ։

Կատարողականից հանման ենթակա կիլոմետրերի թիվը՝ __________________ կմ։

______________ 

Ծանոթագրություններ։

1. 3, 4, 5 և 6-րդ սյունակներում գրանցվում են հայտնաբերված թերությունների համար

նվազեցման գործակիցներն ըստ միջանկյալ ամփոփագրի տվյալների։

2. 7-րդ սյունակում գրանցվում է տվյալ կիլոմետրի համար 3, 4, 5 և 6-րդ սյունակներում

ներկայացված նվազեցման գործակիցների գումարը (ոչ ավելի, քան 1-ը)։

 

Պատվիրատուի ներկայացուցիչ

Կապալառուի ներկայացուցիչ

_____________________

____________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

_____________________

_____________________

(անունը, ազգանունը)

(անունը, ազգանունը)


_____ ________________ 200 թ.

 

 

Կ.Տ.


Կ.Տ.

Ձև N 4

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
Պատվիրատու կազմակերպության ղեկավար

 

____________________________

 

(ստորագրությունը)

 

____________________________

 

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ __________________ 200  թ.

Ա Կ Տ

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ) ՄԱՍԻՆ

 

200  թ. __________________ ամսվա համար

 

Հանձնաժողովի կազմը՝

1. Պատվիրատուի ներկայացուցիչ ____________________________________

_________________________________________________________

2. Կապալառուի ներկայացուցիչ _____________________________________

_________________________________________________________

3. _______________________________________________________

_________________________________________________________

Հանձնաժողովը 200 թ. ___________ ____ -ից մինչև 200 թ. ____________ ___ -ը

տեղում կատարել է հետևյալ ավտոճանապարհի (ճանապարհահատվածի) ուսումնասիրությունն

ու պահպանման մակարդակի գնահատումը՝

_________________________________________________________

_________________________________________________________

Արդյունքում արձանագրվում է հետևյալը՝

1. Ուսումնասիրվել է ընդամենը ___________________________________ կմ։

2. Պահպանման պահանջվող մակարդակին չեն համապատասխանում հետևյալ կիլոմետրերը՝

_________________________________________________________

_________________________________________________________

Ընդամենը՝ ________ կմ։

3. Պահպանման պահանջվող մակարդակին համապատասխանում է ընդամենը ________ կմ։

4. Կատարողականից հանման ենթակա կիլոմետրերի թիվը (հաշվի առնելով հայտնաբերված

թերությունների կարևորությունը)՝ ընդամենը __________________ կմ։

 

Հանձնաժողովի եզրակացությունը

 

1. Հաշվետու ժամանակաշրջանում ճանապարհի կոնստրուկտիվ տարրերի՝ պայմանագրով

նախատեսված պահպանման աշխատանքները կատարված են, և պահպանման պահանջվող

մակարդակն ապահովված է՝

ա) լրիվ (աշխատանքներն ընդունվում են ամբողջությամբ)* ________________

բ) մասնակիորեն* _________________

2. Կատարողականի նվազեցման տոկոսը** _________________

3. Ընդունվող կատարողականը*** _________________ տոկոս

4. Ընդունվող կատարողականը**** _________________ դրամ

 

_______________

Ծանոթագրություններ։

* Լրացնել «Այո» կամ «Ոչ»։

** կատարողականից հանման ենթակա կիլոմետրերի թիվը՝ բաժանած սպասարկվող ճանապարհի

(ճանապարհահատվածի) ընդհանուր երկարության վրա և բազմապատկած 100 տոկոսով

*** 100 տոկոս՝ հանած կատարողականի նվազեցման տոկոսը

**** հաշվետու ժամանակաշրջանում ճանապարհի պահպանման համար հասանելիք 100

տոկոս գումարից հանած կատարողականի նվազեցման տոկոսի գումարը

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

_____________________

_____________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_____________________

____________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_____________________

_____________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.11.2010, N 1419-Ն 18.11.2010, N 1942-Ն
04.10.2007, N 1193-Ն 01.11.2007, N 1942-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան