Գլխավոր տեղեկություն
Համար
N 607-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.2005-12.02.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.15/26(124) Հոդ.680
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2005 թվականի N 607-Ն

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 5, 7, 9 և 10-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ, 5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ հոդվածի 7-րդ մասերով սահմանված գործառույթներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

2. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ հոդվածի 5-րդ մասերով սահմանված գործառույթներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին (համաձայնությամբ)` քննարկել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող այլ օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նպատակահարմարությունը և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունիսի 28-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 24
Երևան