Գլխավոր տեղեկություն
Համար
N 602-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2005-21.07.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.15/26(124) Հոդ.675
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.07.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 602-Ա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ՝ ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մաքսային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից`

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի պետ,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի գլխավոր մաքսային տեսուչ,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի ավագ մաքսային տեսուչ,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի մաքսային տեսուչ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 21
Երևան