Գլխավոր տեղեկություն
Համար
N 1832-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.126
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2004

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 30 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի  2004 թվականի N 1832-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված ալյուրի ներմուծումը և բաշխումը բարեգործություն որակելու մասին» N 494-Ն որոշման մեջ կատարել  հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ և 5-րդ կետերով.

«4. Հավանություն տալ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի և «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության «Կարմիր բլուր» կայարան» մասնաճյուղի միջև 2003 թվականի նոյեմբերի 15-ին կնքված N 100 պայմանագրին՝ դրա հիման վրա կատարված գնումներն ընդունելով որպես մեկ աղբյուրից կատարված գնումներ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման հիման վրա՝

ա) ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի և «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության «Կարմիր բլուր» կայարան» մասնաճյուղի միջև 2003 թվականի նոյեմբերի 15-ին կնքված N 100 պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց.

բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ նախատեսված գնման ընթացակարգը և պայմանագիրը՝ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքը հավաստող լիազոր մարմնի գրավոր եզրակացությունը և ապահովել պայմանագրի ֆինանսավորումը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի դեկտեմբերի 30-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 30
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան