Գլխավոր տեղեկություն
Համար
N 494-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.18/54(509) Հոդ.557
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 494-Ն

ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 15.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 10 խմբի 03 ենթախմբի «03. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 26
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 21-ի N 494-Ն որոշման

2 0 0 5    Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր`


ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ
 

(հազ. դրամ)

Գնման ենթակա ձկնատեսակները

Աշխատանքի կատարման (Սևանա լիճ բացթողման) ժամկետը

Աշխատանքի ծավալը (հատ) 

Միավորի գինը (դրամ)

Ֆինանսավորման ծավալը

1-ին կիսամյակ

ինն ամիս

տարի

1. Սևանի կողակ ձկան թրթուրներ (աչքի ստադիա)

 2005 թ. հուլիս

2316667

0.3

695.0

695.0

695.0

2. Ամառային իշխանի մանրաձուկ (3 գրամից ավելի)

2005 թ. նոյեմբեր

15385

130.0

1000.0

1500.0

2000.0

3. Գեղարքունի ձկան մանրաձուկ (3 գրամից ավելի)

  2005 թ. նոյեմբեր

73000

100.0

2802.8

5301.3

7300.0

Ընդամենը

     

4497.8

7496.3

9995.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան