Գլխավոր տեղեկություն
Համար
N 481-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.11/39(214) Հոդ.544
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 ապրիլի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 481-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 758-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1617-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Անավարտ շինարարության օբյեկտներ մասնավորեցնելու մասին» N 758-Ն որոշման 2.1-2.8-րդ կետերը։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 1617-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման 2.1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«2.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել հաշվեկշռային մեթոդով 175586 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Այգեզարդի» ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտը, այն հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը և մասնավորեցնել մրցույթով` բաժնետոմսերի հետգնման ճանապարհով նվազեցնելով «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը.

բ) որոշման 2.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.

«դ) «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ և 11-րդ հոդվածի 3-րդ ենթակետերի համաձայն ապահովել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի առանձնացման հետևանքով ավելացված արժեքի հարկի գծով առաջացող՝ «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների մարումը»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ


Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 22
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան