Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կանոնադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
22.12.1992
Ստորագրման ամսաթիվ
22.12.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1994

Է Լ Ե Կ Տ Ր Ա Կ Ա Պ Ի   Մ Ի Ջ Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Մ Ի Ո Ւ Թ Յ Ա Ն

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Ներածություն

 

1. Լիովին ընդունելով յուրաքանչյուր Պետության՝ իր էլեկտրակապը կանոնակարգելու ինքնիշխան իրավունքը և հաշվի առնելով խաղաղության պահպանման, տնտեսական և սոցիալական զարգացման համար բոլոր Պետությունների էլեկտրակապի աճող նշանակությունը, էլեկտրակապի Միջազգային միության հիմնական փաստաթուղթը հանդիսացող սույն Կանոնադրության, ինչպես նաև՝ դրա լրացում հանդիսացող էլեկտրակապի Միջազգային միության Կոնվենցիայի (այսուհետ՝ «Կոնվենցիա»), Կողմ Պետությունները՝ խաղաղ կապերի ապահովման, միջազգային համագործակցության և ժողովուրդների տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով, արդյունավետ գործող էլեկտրակապի օգնությամբ պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Գլուխ 1

 

Հիմնական դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Միության նպատակները

 

2.1 Միության նպատակներն են.

3. ա) Միության բոլոր անդամների միջև միջազգային համագործակցության ապահովումն ու ընդլայնումը՝ էլեկտրակապի բոլոր տեսակների կատարելագործման և բանական օգտագործման նպատակով,

4. բ) աջակցությունը տեխնիկական օժանդակությանը և էլեկտրակապի բնագավառում զարգացող երկրներին դրա տրամադրումը, ինչպես նաև՝ աջակցությունը դրա իրականացման համար անհրաժեշտ նյութական և ֆինանսական պաշարների զորագրմանը,

5. գ) աջակցությունը տեխնիկական միջոցների զարգացմանը և դրանց առավել արդյունավետ շահագործմանը՝ էլեկտրակապի ծառայությունների արտադրողականության բարձրացման, դրանց կիրառման ընդլայնման և բնակչության կողմից դրանց հնարավոր ավելի լայն օգտագործման նպատակով,

6. դ) աջակցությունը էլեկտրակապի բնագավառում նոր տեխնոլոգիաների առավելությունների տարածման երկրագնդի բոլոր բնակիչների միջև,

7. ե) աջակցությունը էլեկտրակապի ծառայությունների օգտագործմանը՝ խաղաղ հարաբերությունների դյուրացման նպատակով,

8. զ) վերը նշված նպատակներին հասնելու համար Միության Անդամների գործունեության համաձայնեցումը,

9. է) միջազգային մակարդակով աջակցությունը համաշխարհային տեղեկատվական տնտեսությունում և հասարակության մեջ էլեկտրակապի բազմակողմանի հարցերին ավելի ընդհանուր մոտեցմանը՝ համաշխարհային և տարածաշրջանային այլ միջկառավարական կազմակերպությունների և այն ոչ կառավարական կազմակերպությունների միջև համագործակցության ճանապարհով, որոնք առնչվում են էլեկտրակապի հետ:

10. 2 Դրա համար Միությունը, մասնավորապես.

11. ա) իրականացնում է ռադիոհաճախական սպեկտրի բաշխումը, ռադիոհաճախականությունների հատկացումը և ռադիոհաճախականությունների և համապատասխան դիրքերի շնորհումների գրանցումը երկրակայուն արբանյակների ուղեծրում այնպես, որ չառաջանան տարբեր երկրների ռադիոկայանների միջև վնասակար խանգարումներ,

12. բ) համակարգում է ջանքերը՝ ուղղված տարբեր երկրների ռադիոկայանների միջև վնասակար խանգարումների վերացմանը և ռադիոհաճախական սպեկտրի օգտագործման և ռադիոկապի ծառայությունների համար երկրակայուն արբանյակների ուղեծրի բարելավմանը,

13. գ) դյուրացնում է էլեկտրակապի միջազգային ստանդարտացումը՝ սպասարկման բավարար որակով,

14. դ) խրախուսում է միջազգային համագործակցությունը զարգացող երկրներին տեխնիկական օգնության ցուցաբերման նպատակով և զարգացող երկրներում էլեկտրակապի սարքավորումների և ցանցերի ստեղծման, զարգացման և կատարելագործման նպատակներով, դրա տնօրինության տակ եղած բոլոր միջոցներով, ներառյալ՝ դրա մասնակցությունը Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան ծրագրերում և անհրաժեշտության չափով՝ սեփական պաշարների օգտագործումը,

15. ե) համակարգում է ջանքերը՝ ուղղված էլեկտրակապի միջոցների ներդաշնակ զարգացման ապահովմանը, հատկապես այնպիսինների, որոնք կապված են տիեզերական տեխնիկայի օգտագործման հետ, դրանց հնարավորությունների լրիվ օգտագործման նպատակով,

16. զ) խրախուսում է համագործակցությունն իր Անդամների միջև առավել ցածր սակագների սահմանման նպատակով, համատեղվող սպասարկման բարձր որակի և անկախ, ֆինանսական հուսալի հիմքերի վրա կառուցված էլեկտրակապի կառավարման հետ,

17. է) նպաստում է մարդկային կյանքի անվտանգության ապահովման համար միջոցների ընդունմանը՝ էլեկտրակապի ծառայությունների համատեղ օգտագործման ճանապարհով,

18. ը) էլեկտրակապի հարցերով անցկացնում է ուսումնասիրություններ, սահմանում է կանոններ, ընդունում է բանաձևեր, ձևավորվում է հանձնարարականներ և առաջարկներ, հավաքում և հրապարակում է տեղեկություններ,

19. թ) համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների և զարգացման կազմակերպությունների հետ՝ արտոնյալ և բարենպաստ վարկավորման պայմանների սահմանման նպատակներով, որոնք կօգտագործվեն երկրների ամենահեռավոր շրջաններում էլեկտրակապի ծառայությունների ընդլայնման համար, նախատեսված սոցիալական նախագծերի մշակման համար:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Միության կազմը

 

20. Էլեկտրակապի միջազգային միությունը, ելնելով Միությունում համընդհանուր մասնակցության, բազմակողմանիության և շահագրգռվածության սկզբունքից, ստեղծվում է.

21. ա) Միության Անդամ հանդիսացող ցանկացած պետությունից, որպես էլեկտրակապի միջազգային կոնվենցիայի ցանկացած Պայմանավորվող Կողմ, մինչև սույն Կանոնադրության և Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը,

22. բ) Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած այլ անդամ պետությունից, որը, սույն կանոնադրության 53-րդ հոդվածին համապատասխան, միանում է սույն Կանոնադրությանը և Կոնվենցիային,

23. գ) Միավորված ազգերի կազմակերպության Անդամ չհանդիսացող ցանկացած այլ պետությունից, որը ցանկանում է դառնալ Միության Անդամ և որը, Միության Անդամների երկու երրորդի կողմից իր դիմումի հավանություն ստանալուց հետո, միանում է սույն Կանոնադրությանը և Կոնվենցիային, սույն Կոնվենցիայի 53 հոդվածին համապատասխան: Եթե անդամակցության համար այդպիսի խնդրանքը ներկայացվում է Լիազոր երկու Համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում, ապա Գլխավոր քարտուղարը պետք է այդ մասին հարցում կատարի Միության Անդամներին.

Միության Անդամը համարվում է ձեռնպահ մնացած, եթե նա հարցմանը չի պատասխանում իր կարծիքը հարցնելուց չորս ամսվա ընթացքում:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Միության անդամների իրավունքները և պարտականությունները

 

24.1 Միության Անդամներն ունեն իրավունքներ և պետք է կատարեն սույն Կանոնադրությունում և Կոնվենցիայում նախատեսված պարտականությունները:

25.2 Միության Անդամները օժտված են Միության համաժողովներին, ժողովներին և հարցումներին մասնակցելու հետևյալ իրավունքներով.

26. ա) Միության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի մասնակցել համաժողովներին, ընտրվել Խորհրդում և ներկայացնել թեկնածուներ՝ Միության պաշտոնյա կամ Ռադիոկարգավորման կոմիտեի անդամ ընտրվելու համար,

27. բ) սույն Կանոնադրության 169 և 210 կետերի դրույթների պահպանման պայմանով, Միության յուրաքանչյուր Անդամ մեկ ձայնի իրավունք ունի բոլոր Լիազոր համաժողովներին, բոլոր համաշխարհային համաժողովներին, ռադիոկապի բոլոր ժողովներին և հետազոտական հանձնաժողովների բոլոր ժողովներին և, եթե նա հանդիսանում է Խորհրդի անդամ՝ այդ Խորհրդի բոլոր նստաշրջաններին: Տարածաշրջանային համաժողովներին ձայնի իրավունք կունենան միայն համապատասխան շրջանի Միության Անդամները,

28. գ) սույն Կանոնադրության 169 և 210 կետերի դրույթների պահպանման պայմանով, Միության յուրաքանչյուր Անդամ ունի նաև մեկ ձայնի իրավունք նամակագրությամբ կատարվող բոլոր հարցումների ժամանակ: Տարածաշրջանային համաժողովներին վերաբերող հարցերի դեպքում, ձայնի իրավունք կունենան միայն համապատասխան շրջանի Անդամները:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Միության հիմնական փաստաթղթերը

 

29.1 Միության հիմնական փաստաթղթերն են.

  էլեկտրակապի Միջազգային Միության սույն Կանոնադրությունը,

էլեկտրակապի Միջազգային Միության Կոնվենցիան, և

Վարչական կանոնակարգերը:

30.2 Սույն Կանոնադրությունը, որի դրույթները լրացվում են Կոնվենցիայի դրույթներով, հանդիսանում է Միության հիմնական փաստաթուղթը:

31.3 Ինչպես սույն Կանոնադրության, այնպես էլ Կոնվենցիայի դրույթները լրացվում են ստորև թվարկվող Վարչական կանոնակարգի դրույթներով, որոնք կարգավորում են էլեկտրակապի օգտագործումը և պարտադիր են Միության բոլոր Անդամների համար.

էլեկտրակապի միջազգային կանոնակարգի,

ռադիոկապի կանոնակարգի:

32.4 Սույն կանոնադրության որևէ դրույթի և Կոնվենցիայի դրույթի կամ Վարչական կանոնակարգի միջև հակասության դեպքում Կանոնադրությունը գերակայում է: Կոնվենցիայի որևէ դրույթի և Վարչական կանոնակարգի դրույթի միջև հակասության դեպքում Կոնվենցիան գերակայում է:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սահմանումներ

 

33. Համատեքստին չհակասելու պայմանով.

34. ա) սույն Կանոնադրությունում օգտագործվող և դրան կից հավելվածում, որը հանդիսանում է սույն Կանոնադրության անբաժանելի մասը, սահմանված հասկացություններն ունեն այն իմաստը, որը դրանց տրված է այդ հավելվածում,

35. բ) սույն Կանոնադրությանը կից հավելվածում սահմանված և դրանցից տարբերվող հասկացությունները, որոնք օգտագործվում են և սահմանված են դրան կից հավելվածում, որը հանդիսանում է Կոնվենցիայի անբաժանելի մասը, ունեն այն իմաստը, որը տրված է դրանց այդ հավելվածում,

36. գ) Վարչական կանոնակարգերում սահմանված այլ հասկացություններն ունեն այն իմաստը, որը դրանց տրված է այդ կանոնակարգերում:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Միության հիմնական փաստաթղթերի կատարումը

 

37.1 Միության Անդամները պարտավորվում են պահպանել սույն Կանոնադրության, Կոնվենցիայի և Վարչական կանոնակարգերի դրույթները բոլոր հիմնարկություններում և դրանց կողմից ստեղծված և շահագործվող էլեկտրակապի բոլոր կայաններում, որոնք ապահովում են միջազգային ծառայությունները, կամ կարող են վնասակար խանգարումներ պատճառել այլ երկրների ռադիոկապի ծառայություններին, բացառությամբ այն ծառայությունների, որոնք ազատված են այդպիսի պարտավորություններից՝ համաձայն սույն Կանոնադրության 48 հոդվածի:

38.2 Միության Անդամները պետք է նաև ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ առ այն, որ ապահովեն սույն Կանոնադրության, Կոնվենցիայի և Վարչական կանոնակարգերի դրույթների պահպանումը շահագործող այն կազմակերպությունների կողմից, որոնք ստացել են դրանց թույլտվությունը էլեկտրակապի ծառայությունների ստեղծման և շահագործման համար և որոնք մասնակցում են միջազգային ծառայություններում, կամ շահագործում են այլ երկրների ռադիոկապի ծառայություններին վնասակար խանգարումներ պատճառելու ընդունակ կայաններ:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Միության կառուցվածքը

 

39. Միությունը կազմված է

40. ա) Լիազոր համաժողովից, որը հանդիսանում է Միության բարձրագույն մարմինը,

41.բ) Լիազոր համաժողովի անունից գործող Խորհրդից,

42. գ) միջազգային էլեկտրակապի համաշխարհային համաժողովներից,

43. դ) էլեկտրակապի Սեկտորից, ներառյալ՝ էլեկտրակապի տարածաշրջանային և համաշխարհային համաժողովները, ռադիոկապի ժողովները և Ռադիոկարգավորման կոմիտեն,

44. ե) էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորից, ներառյալ՝ էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային և տարածաշրջանային համաժողովները,

45. զ) էլեկտրակապի զարգացման Սեկտորից, ներառյալ՝ էլեկտրակապի զարգացման համաշխարհային և տարածաշրջանային համաժողովները,

46. է) Գլխավոր քարտուղարությունից:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Լիազոր համաժողով

 

47.1 Լիազոր համաժողովը կազմվում է Միության Անդամներին ներկայացնող պատվիրակություններից: Այն հրավիրվում է յուրաքանչյուր չորս տարին:

48.2 Լիազոր համաժողովը.

49. ա) սահմանում է ընդհանուր սկզբունքները, որոնց Միությունը պետք է հետևի՝ սույն Կանոնադրության 1-ին հոդվածում նշված նպատակներին հասնելու համար,

50. բ) վերջին Լիազոր համաժողովից և Միության գործունեության Խորհրդի հաշվետվությունների քննարկումից հետո, ընդունում է բոլոր պատշաճ որոշումները հանձնարարվող ռազմավարական քաղաքականության և պլանավորման մասին,

51. գ) սահմանում է Միության բյուջեի հիմքերը և, վերոհիշյալ 50 կետում հիշատակված հաշվետվությունների վերաբերյալ ընդունված որոշումների լույսի ներքո, որոշում է դրա ծախսերի սահմանները մինչև հաջորդ Լիազոր համաժողով, այդ ժամանակաշրջանի ընթացքում Միության գործունեության համապատասխան բոլոր տեսակետների քննարկումից հետո,

52. դ) ձևակերպում է Միության անձնակազմի վերաբերյալ բոլոր հիմնական դրույթները և, անհրաժեշտության դեպքում, սահմանում է Միության բոլոր ծառայությունների համար հիմնական դրույքները, դրույքների սանդղակը և նպաստների ու թոշակների համակարգերը,

53. ե) քննարկում է Միության հաշիվները և, անհրաժեշտության դեպքում, վերջնական հաստատում դրանք,

54. զ) ընտրում է Միության Անդամներին Խորհրդի կազմում,

55. է) ընտրում է Գլխավոր քարտուղարին, Գլխավոր քարտուղարի տեղակալին և Սեկտորների Բյուրոների տնօրեններին, որպես Միության ընտրվող ծառայողների,

56. ը) ընտրում է Ռադիոկարգավորման կոմիտեի անդամներին,

57. թ) քննարկում է և, անհրաժեշտության դեպքում, ընդունում սույն Կանոնադրությունում և Կոնվենցիայում փոփոխությունների մասին առաջարկությունները, սույն Կանոնադրության 55 հոդվածի դրույթներին և Կոնվենցիայի պատշաճ դրույթներին համապատասխան,

58. ժ) անհրաժեշտության դեպքում կնքում կամ վերանայում է Միության և այլ միջազգային կազմակերպությունների միջև համաձայնագրերը, քննարկում է Խորհրդի կողմից Միության անունից այդ կազմակերպությունների հետ կնքված բոլոր ժամանակավոր համաձայնագրերը և դրանց կապակցությամբ ձեռնարկում է իր կարծիքով բոլոր անհրաժեշտ միջոցները,

59. ժա) քննարկում է էլեկտրակապին վերաբերվող բոլոր մյուս հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Ընտրություններին վերաբերող սկզբունքները և դրանց հետ կապված հարցերը

 

60.1 Սույն կանոնադրության 54-ից 56-րդ կետերում հիշատակված ցանկացած ընտրությունների ժամանակ Լիազոր համաժողովը պետք է ապահովի, որ ՝

61 ա) Խորհրդի Անդամներն ընտրվեն աշխարհի բոլոր շրջանների միջև Խորհրդում տեղերի արդարացի բաշխման պատշաճ արտացոլմամբ,

62. բ) Գլխավոր քարտուղարը, Գլխավոր քարտուղարի տեղակալը, Բյուրոների տնօրենները և Ռադիոկարգավորման կոմիտեի անդամները լինեն Միության Անդամ տարբեր երկրների քաղաքացիներ և դրանց ընտրության ժամանակ պատշաճ կարգով հաշվի առնվի աշխարհի շրջանների միջև արդարացի աշխարհագրական բաշխումը. ինչ վերաբերվում է ընտրվող ծառայողներին, ապա՝ պատշաճ կարգով հաշվի առնվեն սույն Կանոնադրության 54 կետում շարադրված սկզբունքները,

63. գ) Ռադիոկարգավորման կոմիտեի անդամները ընտրվեն անհատական առումով Միության Անդամների կողմից առաջարկված թեկնածուների թվից.

Միության յուրաքանչյուր Անդամ կարող է առաջարկել իր երկրի քաղաքացի միայն մեկ թեկնածու:

64. 2. Այդ ընտրությունների ընթացակարգը մշակվում է Լիազոր համաժողովի կողմից: Պաշտոնի անցնելու, թափուր տեղերի հայտարարման և վերընտրման վերաբերյալ դրույթները պարունակվում են Կոնվենցիայում:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Խորհուրդը

 

65.1. (1) Խորհուրդը կազմված է Լիազոր համաժողովի կողմից սույն Կանոնադրության 61 կետի դրույթներին համապատասխան ընտրվող Միության Անդամներից,

66. (2) Խորհրդի յուրաքանչյուր Անդամ Խորհրդում մասնակցության համար նշանակում է անձի, որին կարող են օգնել մեկ կամ մի քանի խորհրդականներ:

67. 2 Խորհուրդը սահմանում է սեփական ներքին կանոնակարգը:

68. 3. Լիազոր համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում Խորհուրդը, Լիազոր համաժողովի անունից, գործում է որպես Միության ղեկավար մարմին՝ վերջինիս կողմից նրան տրված իրավունքների սահմաններում:

69. 4. (1) Խորհուրդը ձեռնարկում է բոլոր միջոցները Միության Անդամների կողմից սույն Կանոնադրության, Կոնվենցիայի, Վարչական կանոնակարգերի, Լիազոր համաժողովի որոշումների և, համապատասխան դեպքերում, Միության այլ կոնֆերանսների և ժողովների որոշումների կատարման դյուրացման համար, ինչպես նաև՝ կատարում է Լիազոր համաժողովի մյուս բոլոր հանձնարարությունները:

70. (2) Կողմնակից լինելով Լիազոր համաժողովի ընդհանուր ցուցումներին, այն քննարկում է էլեկտրակապի քաղաքականության հարցերի լայն շրջանակ, ապահովելով, որ Միության քաղաքականությունն ու ռազմավարությունը լիովին համապատասխանեն էլեկտրակապի տարափոխվող միջավայրին:

71. (3) Այն ապահովում է Միության գործունեության արդյունավետ համակարգումը և իրականացնում է Գլխավոր քարտուղարության և երեք Սեկտորների նկատմամբ արդյունավետ ֆինանսական հսկողություն:

72. (4) Միության նպատակներին համապատասխան, այն աջակցում է զարգացող երկրներում էլեկտրակապի զարգացմանը իր տնօրինության տակ եղած բոլոր միջոցներով, այդ թվում՝ Միության Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան ծրագրերում մասնակցելու ճանապարհով:

 

Հ ո դ վ ա ծ 11

 

Գլխավոր քարտուղարություն

 

73.1 (1) Գլխավոր քարտուղարությունը ղեկավարում է Գլխավոր քարտուղարը, որին օգնում է Գլխավոր քարտուղարի տեղակալը:

74. (2) Գլխավոր քարտուղարը, որին օգնություն է ցուցաբերում Համակարգող կոմիտեն, մշակում է Միության ռազմավարական քաղաքականությունը և պլանները, և համակարգում է դրա գործունեությունը:

75. (3) Գլխավոր քարտուղարը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Միության միջոցների խնայողաբար օգտագործման համար և Խորհրդի առջև պատասխանատվություն է կրում Միության գործունեության վարչական և ֆինանսական բոլոր կողմերի համար:

76. (4) Գլխավոր քարտուղարը գործում է որպես Միության իրավաբանական ներկայացուցիչ:

77. 2 Գլխավոր քարտուղարի տեղակալը պատասխանատու է Գլխավոր քարտուղարի առջև. նա օգնում է Գլխավոր քարտուղարին իր պարտականությունների կատարման մեջ և կատարում է Գլխավոր քարտուղարի առանձին հանձնարարությունները: Նա կատարում է Գլխավոր քարտուղարի պարտականությունները վերջինիս բացակայությամբ:

 

Գլուխ 2

 

Ռադիոկապի Սեկտորը

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Գործառույթները և կառուցվածքը

 

78.1 (1) Ռադիոկապի սեկտորի գործառույթները կայանում է Միության նպատակների իրականացման մեջ, ինչպես նշված է ռադիոկապին վերաբերող սույն Կանոնադրության 1-ին հոդվածում.

ռադիոկապի բոլոր ծառայությունների կողմից ռադիոհաճախական սպեկտրի բանական, արդարացի, արդյունավետ, խնայողաբար օգտագործման միջոցով, ներառյալ նրանց, որոնք օգտագործում են երկրակայուն արբանյակների ուղեծիրը, սույն Կանոնադրության 44 հոդվածի դրույթների կատարման պայմանով, և

առանց հաճախականությունների ձայնածավալի սահմանափակման ուսումնասիրությունների անցկացման և ռադիոկապի հարցերով հանձնարարականների ընդունման:

79. (2) Ռադիոկապի Սեկտորի և էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորի որոշակի պարտականություններն անընդհատ վերանայվում են երկու Սեկտորների սերտ համագործակցությամբ այն առումով, որը վերաբերում է երկու Սեկտորների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերին, Կոնվենցիայի պատշաճ դրույթներին համապատասխան:

Ռադիոկապի և էլեկտրակապի զարգացման Սեկտորները աշխատում են միմյանց հետ սերտ համագործակցությամբ:

80. 2. Ռադիոկապի Սեկտորը գործում է՝

81. ա) էլեկտրակապի համաշխարհային և տարածաշրջանային համաժողովների միջոցով,

82. բ) Ռադիոկարգավորման կոմիտեի միջոցով,

83. գ) ռադիոկապի ժողովների միջոցով, որոնք կապված են ռադիոկապի համաշխարհային համաժողովների հետ,

84. դ) ռադիոկապի հետազոտական հանձնաժողովների միջոցով,

85. ե) ընտրվող տնօրենի կողմից գլխավորվող ռադիոկապի Բյուրոյի միջոցով,

86. 3. Ռադիոկապի Սեկտորի անդամներն են.

87. ա) ի պաշտոնե՝ Միության բոլոր Անդամների վարչակազմերը,

88. բ) Կոնվենցիայի պատշաճ դրույթներին համապատասխան իրավունք ունեցող ցանկացած միավորում կամ կազմակերպություն:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Ռադիոկապի համաժողովներ և ռադիոկապի ժողովներ

 

89. 1. Ռադիոկապի համաշխարհային համաժողովը կարող է, բացառիկ դեպքերում, լիովին կամ մասնակիորեն վերանայել ռադիոկապի կարգը, իր իրավասության սահմաններում և կապված իր օրակարգի հետ այն կարող է անդրադառնալ համաշխարհային բնույթի ցանկացած հարցերի. այդ համաժողովի մյուս գործառույթները նշվում են Կոնվենցիայում:

90. 2. Ռադիոկապի համաշխարհային համաժողովը սովորաբար անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ.

այնուամենայնիվ, Կոնվենցիայի պատշաճ դրույթներին համապատասխան այդպիսի համաժողովը կարող է չանցկացվել, կամ կարող է անցկացվել լրացուցիչ համաժողով,

91. 3. Ռադիոկապի ժողովները սովորաբար անցկացվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ և դրանց անցկացման վայրով և ամսաթվերով կապված են ռադիոկապի համաշխարհային համաժողովների հետ, որպեսզի բարելավեն ռադիոկապի Սեկտորի արդյունավետությունն ու աշխատանքը: Ռադիոկապի ժողովներն ապահովում են ռադիոկապի համաշխարհային համաժողովների աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական հիմքերը և բավարարում են ռադիոկապի համաշխարհային համաժողովի պահանջները: Ռադիոկապի ժողովների գործառույթները նշված են Կոնվենցիայում:

92. 4. Ռադիոկապի համաշխարհային համաժողովի, ռադիոկապի ժողովի և ռադիոկապի տարածաշրջանային համաժողովի որոշումները, բոլոր դեպքերում, պետք է համապատասխանեն սույն Կանոնադրությանն ու Կոնվենցիային: Ռադիոկապի ժողովի որոշումները և ռադիոկապի տարածաշրջանային համաժողովի որոշումները բոլոր դեպքերում պետք է համապատասխանեն նաև Ռադիոկապի կարգին: Բանաձևեր և որոշումներ ընդունելու ժամանակ համաժողովները պետք է հաշվի առնեն ենթադրվող ֆինանսական հետևանքները և պետք է խուսափեն այնպիսի բանաձևերի և որոշումների ընդունումից, որոնք կարող են առաջացնել Լիազոր համաժողովի կողմից սահմանված ծախսերի վերին սահմանների գերազանցում:

 

Հ ո դ վ ա ծ 14

 

Ռադիոկարգավորման կոմիտե

 

93. 1. Ռադիոկարգավորման կոմիտեն բաղկացած է ընտրվող, ռադիոկապի բնագավառում բարձր որակավորում ունեցող և հաճախականությունների շնորհման և օգտագործման գործում գործնական փորձ ունեցող անդամներից: Յուրաքանչյուր անդամ պետք է լավ գիտելիքներ ունենա աշխատանքի որոշակի շրջանի աշխարհագրական, տնտեսական և ժողովրդագրական պայմանների մասին: Նրանք կատարում են իրենց պարտականությունները Միությունում անկախ և ժամանակավոր հիմքով:

94. 2. Ռադիոկարգավորման կոմիտեի գործառույթները կայանում են հետևյալում.

95. ա) ներքին կարգի ընդունում` ներառյալ տեխնիկական բնութագրերը, ռադիոկապի կարգին և ցանկացած որոշումներին համապատասխան, որոնք կարող են ընդունվել ռադիոկապի իրավասու համաժողովների կողմից: Այդ ներքին կարգը օգտագործվում է տնօրենի և Բյուրոյի կողմից, Միության անդամների կողմից կատարված հաճախականությունների շնորհումների գրանցման համար ռադիոկապի կարգի կիրառման ժամանակ: Այդ կարգը բաց է վարչությունների մեկնաբանությունների համար և, շարունակվող տարաձայնությունների դեպքում, հարցը փոխանցվում է ռադիոկապի մոտակա համաշխարհային համաժողովին,

96. բ) ցանկացած այլ հարցերի քննարկում, որոնք չեն կարող լուծվել վերը նշված ներքին կարգի կիրառման միջոցով,

97. գ) հաճախականությունների շնորհման և օգտագործման բոլոր լրացուցիչ գործառույթների կատարում, ինչպես նշված է սույն կանոնադրության 778 կետում, Միության Անդամների մեծամասնության համաձայնությամբ Խորհրդի կամ Լիազոր որևէ համաժողովի գրավոր կարգադրությամբ և ռադիոկապի կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, այդպիսի համաժողովի նախապատրաստման կամ դրա որոշումների կատարման ժամանակ:

98. 3. (1) Կոմիտեում իրենց պարտականությունների կատարման ժամանակ Ռադիոկարգավորման կոմիտեի անդամները չեն ներկայացնում ոչ Միության Անդամ իրենց երկրները, ոչ՝ շրջանները, այլ հանդիսանում են միջազգային մակարդակի անշահախնդիր պաշտոնատար անձինք: Մասնավորապես՝ Կոմիտեի յուրաքանչյուր Անդամ պետք է խուսափի սեփական վարչությանն անմիջականորեն վերաբերող որոշումներին միջամտելուց:

99. (2) Միությունում իրենց պարտականությունների կատարման ժամանակ Կոմիտեի անդամները չպետք է պահանջեն կամ ստանան որևէ կառավարության կամ այդ կառավարության Անդամի, կամ որևէ հասարակական կամ մասնավոր կազմակերպության կամ անձի ցուցումներ: Ցանկացած որոշում ընդունելիս Անդամները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից կամ մասնակցությունից, որոնք կարող են անհամատեղելի լինել վերը 98 կետում սահմանված նրանց կարգավիճակի հետ:

100. (3) Միության յուրաքանչյուր անդամ պետք է հարգի բացառապես Կոմիտեի անդամների պարտականությունների միջազգային բնույթը և չփորձի ազդեցություն գործադրել նրանց վրա, Կոմիտեում նրանց կողմից իրենց վրա դրված խնդիրների կատարման ժամանակ:

101. 4. Ռադիոկարգավորման կոմիտեի աշխատանքի կարգը սահմանվում է Կոնվենցիայում:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Ռադիոկապի հետազոտական հանձնաժողովներ

 

102. Ռադիոկապի հետազոտական հանձնաժողովների գործառույթները սահմանվում են Կոնվենցիայում:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Ռադիոկապի բյուրո

 

103. Ռադիոկապի Բյուրոյի տնօրենի գործառույթները սահմանվում են Կոնվենցիայում:

 

Գլուխ 3

 

Էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորը

 

Հ ո դ վ ա ծ 17

 

Գործառույթները և կառուցվածքը

 

104.1 (1) Էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորի գործառույթները կայանում են Միության նպատակների իրականացման մեջ, ինչպես նշված է էլեկտրակապի ստանդարտացմանը վերաբերող սույն կանոնադրության 1-ին հոդվածում, տեխնիկական, շահագործման և սակագնային հարցերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ հանձնարարականների ընդունման ճանապարհով, նկատի ունենալով համաշխարհային ընդգրկմամբ էլեկտրակապի ստանդարտացումը:

105. (2) Էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորի և ռադիոկապի սեկտորի որոշակի պարտականություններն անընդմեջ վերանայվում են երկու սեկտորների սերտ համագործակցությամբ այն առումով, որը վերաբերում է երկու սեկտորների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերին՝ Կոնվենցիայի պատշաճ դրույթներին համապատասխան: Ռադիոկապի, էլեկտրակապի ստանդարտացման և էլեկտրակապի զարգացման Սեկտորներն աշխատում են միմյանց հետ սերտ համագործակցությամբ:

106. 2 Էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորը գործում է.

107. ա) էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային համաժողովների միջոցով,

108. բ) էլեկտրակապի ստանդարտացման հետազոտական հանձնաժողովների միջոցով,

109. գ) ընտրվող տնօրենի կողմից գլխավորվող էլեկտրակապի ստանդարտացման Բյուրոյի,

110. 3. էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորի անդամ են.

111. ա) ի պաշտոնե՝ Միության բոլոր Անդամների վարչակազմերը,

112. բ) Կոնվենցիայի պատշաճ դրույթներին համապատասխան իրավունք ունեցող ցանկացած միավորում կամ կազմակերպություն:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային համաժողովներ

 

113. 1. Էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային համաժողովների գործառույթները սահմանված են Կոնվենցիայում:

114. 2. Էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային համաժողովները հրավիրվում են յուրաքանչյուր 4 տարին մեկ. այնուամենայնիվ Կոնվենցիայի պատշաճ դրույթներին համապատասխան կարող է անցկացվել լրացուցիչ համաժողով:

115.3 Էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային համաժողովների որոշումները բոլոր դեպքերում պետք է համապատասխանեն սույն Կանոնադրությանը, Կոնվենցիային և Վարչական կանոնակարգերին:

Բանաձևեր և որոշումներ ընդունելու ժամանակ համաժողովները պետք է հաշվի առնեն ենթադրվող ֆինանսական հետևանքները և պետք է խուսափեն այնպիսի բանաձևեր և որոշումներ ընդունելուց, որոնք կարող են առաջացնել Լիազոր համաժողովի կողմից սահմանված ծախսերի վերին սահմանների գերազանցում:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Էլեկտրակապի ստանդարտացման հետազոտական հանձնաժողովներ

 

116. Էլեկտրակապի ստանդարտացման հետազոտական հանձնաժողովների գործառույթները սահմանվում են Կոնվենցիայում:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Էլեկտրակապի ստանդարտացման Բյուրո

 

117. Էլեկտրակապի ստանդարտացման Բյուրոյի տնօրենների գործառույթները սահմանվում են Կոնվենցիայում:

 

Գլուխ 4

 

Էլեկտրակապի զարգացման Սեկտոր

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Գործառույթները և կառուցվածքը

 

118. 1. (1) Էլեկտրակապի զարգացման Սեկտորի վրա դրվում են սույն Կանոնադրության առաջին հոդվածում շարադրված Միության նպատակներին հասնելու և իրավասությունների շրջանակներում Միության երկակի պարտավորության կատարման՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հիմնարկության և Միավորված Ազգերի Կազմակերպության զարգացման համակարգի շրջանականերում նախագծերի կամ էլեկտրակապի զարգացման դյուրացման և արագացման նպատակով ֆինանսավորման մասին այլ համաձայնությունների իրականացման գործադիր հիմնարկության, տեխնիկական համագործակցության և օգնության գործունեության կազմակերպման և համակարգման գործառույթներում առաջարկություններ մտցնելու ճանապարհով:

119. (2) Ռադիոկապի, էլեկտրակապի ստանդարտացման և էլեկտրակապի զարգացման Սեկտորների գործունեությունը սերտ համագործակցության առարկա է սույն Կանոնադրության պատշաճ դրույթներին համապատասխան զարգացման վերաբերող հարցերի շուրջ:

120. 2. Գործունեության վերը հիշատակված ուղղությունների ներքո՝ էլեկտրակապի զարգացման սեկտորի որոշակի գործառույթները կայանում են հետևյալում.

121. ա) պատասխանատու անձանց գիտակցության մակարդակի բարձրացումը սոցիալ-տնտեսական զարգացման ազգային ծրագրում էլեկտրակապի կարևոր տեղի վերաբերյալ, և քաղաքականության և կառուցվածքի հնարավոր ուղղություններով տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ ապահովումը,

122. բ) էլեկտրակապի ցանցերի և ծառայությունների զարգացման ընդլայնման և շահագործման աջակցումը, հատկապես՝ զարգացող երկրներում, նկատի ունենալով մյուս համապատասխան մարմինների գործունեությունը, մարդկային ռեսուրսների զարգացման, պլանավորման, կառավարման, պաշարների զորագրման, հետազոտությունների և զարգացման հնարավորությունների զորագրման ճանապարհով,

123. գ) Էլեկտրակապի աճի արագացումը էլեկտրակապի տարածաշրջանային կազմակերպությունների և զարգացման ֆինանսավորման համաշխարհային և տարածաշրջանային հաստատությունների հետ համագործակցության միջոցով՝ դրանց զարգացման ծրագրերում ընդգրկված նախագծերի վիճակի մոնիտորինգ, դրանց նույնական կատարման ապահովման նպատակով,

124. դ) միջոցների զորագրման խրախուսում՝ զարգացող երկրներին էլեկտրակապի բնագավառում օգնության ցուցաբերման համար, վարկավորման արտոնյալ և բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհով, ինչպես նաև՝ համաշխարհային և տարածաշրջանային ֆինանսական կազմակերպությունների և զարգացման կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով,

125. ե) զարգացած երկրների ցանցերի փոփոխումների և զարգացման լույսի ներքո զարգացող երկրներին համապատասխան տեխնոլոգիայի փոխանցման արագացմանն ուղղված ծրագրերի խրախուսումը և համակարգումը,

126. զ) արդյունաբերության մասնակցության խրախուսումը՝ զարգացող երկրներում էլեկտրակապի զարգացմանը և համապատասխան տեխնոլոգիայի ընտրության և փոխանցման վերաբերյալ խորհրդատվությունը,

127. է) անհրաժեշտության դեպքում՝ տեխնիկական, տնտեսական, ֆինանսական, կառավարչական, ընթացակարգային հարցերով և քաղաքականության տեսակետներով ուսումնասիրությունների խորհրդատվությունը, անցկացումը կամ ֆինանսավորումը, ներառյալ՝ էլեկտրակապի բնագավառում որոշակի նախագծերով հետազոտությունների անցկացումը,

128. ը) համագործակցությունը այլ Սեկտորների հետ, Գլխավոր քարտուղարության և այլ շահագրգիռ մարմինների հետ էլեկտրակապի միջազգային և տարածաշրջանային ցանցերի համար ընդհանուր պլանի մշակման գործում, դյուրացնելու համար դրանց մշակման համակարգումը, նկատի ունենալով էլեկտրակապի ծառայությունների ապահովումը,

129. թ) վերը նշված գործառույթների կատարումը՝ նվազ զարգացած երկրների պահանջարկին հատուկ ուշադրություն դարձնելով,

130. 3. էլեկտրակապի զարգացման Սեկտորը գործում է.

131. ա) էլեկտրակապի զարգացման համաշխարհային և տարածաշրջանային համաժողովների միջոցով,

132. բ) էլեկտրակապի զարգացման հետազոտական հանձնաժողովների միջոցով,

133. գ) ընտրվող տնօրենի կողմից գլխավորվող էլեկտրակապի զարգացման Բյուրոյի միջոցով:

134. 4 Էլեկտրակապի զարգացման սեկտորի անդամներն են.

135. ա) ի պաշտոնե՝ Միության բոլոր Անդամների վարչակազմեր,

136. բ) Կոնվենցիայի պատշաճ դրույթներին համապատասխան իրավունք ունեցող ցանկացած միավորում կամ կազմակերպություն:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Էլեկտրակապի զարգացման համաժողովները

 

137. 1. Էլեկտրակապի զարգացման համաժողովները հանդիսանում են հավաքավայր, որտեղ

քննվում և քննարկվում են էլեկտրակապի զարգացմանը վերաբերող թեմաներ, նախագծեր և ծրագրեր և որտեղ տրվում են էլեկտրակապի զարգացման Բյուրոյի ղեկավար հրահանգները և ցուցումները:

138. 2 Էլեկտրակապի զարգացման համաժողովները ներառում են՝

139. ա/ էլեկտրակապի զարգացման համաշխարհային համաժողովները,

140. բ/ էլեկտրակապի զարգացման տարածաշրջանային համաժողովները,

141. 3 Երկու Լիազոր համաժողովների միջև անցկացվում է էլեկտրակապի զարգացման մեկ համաշխարհային համաժողով և էլեկտրակապի զարգացման համաժողովներ՝ պաշարների և գերակայությունների հաշվառմամբ:

142. 4 Էլեկտրակապի զարգացման համաժողովները չեն ընդունում եզրափակիչ ակտեր: Դրանց աշխատանքի արդյունքներն ունեն բանաձևերի, որոշումների, հանձնարարականների կամ հաշվետվությունների տեսք: Բոլոր դեպքերում այդ եզրակացությունները պետք է համապատասխանեն սույն Կանոնադրությանը, Կոնվենցիային և Վարչական կանոնակարգերին: Համաժողովները, բանաձևեր և որոշումներ ընդունելու ժամանակ պետք է հաշվի առնեն հնարավոր ֆինանսական հետևանքները և պետք է խուսափեն այնպիսի բանաձևերի և որոշումների ընդունումից, որոնք կարող են առաջացնել լիազոր համաժողովի կողմից սահմանված ծախսերի վերին սահմանների գերազանցում:

143. 5 Էլեկտրակապի զարգացման համաժողովի գործառույթները սահմանվում են Կոնվենցիայում:

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Էլեկտրակապի զարգացման հետազոտական հանձնաժողովները

 

144. Էլեկտրակապի զարգացման հետազոտական հանձնաժողովների գործառույթները սահմանվում են Կոնվենցիայում:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Էլեկտրակապի զարգացման բյուրո

 

145. Էլեկտրակապի զարգացման բյուրոյի տնօրենի գործառույթները սահմանվում են Կոնվենցիայում:

 

Գլուխ 5

 

Միության գործունեությանը վերաբերող այլ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  25

 

Միջազգային էլեկտրակապի համաշխարհային համաժողովներ

 

146.1 Միջազգային էլեկտրակապի համաշխարհային համաժողովը կարող է մասամբ կամ, բացառիկ դեպքերում, լիովին վերանայել միջազգային էլեկտրակապի կարգը և կարող է քննարկել իր իրավասության մեջ մտնող և օրակարգին վերաբերող համաշխարհային բնույթի ցանկացած այլ հարց:

147.2 Միջազգային էլեկտրակապի համաշխարհային համաժողովների որոշումները, բոլոր դեպքերում, պետք է համապատասխանեն սույն Կանոնադրությանը և Կոնվենցիային: Համաժողովները, բանաձևեր և որոշումներ ընդունելու ժամանակ, պետք է հաշվի առնեն հնարավոր ֆինանսական հետևանքները և պետք է խուսափեն այնպիսի բանաձևերի և որոշումների ընդունումից, որոնք կարող են առաջացնել Լիազոր համաժողովի կողմից սահմանված ծախսերի վերին սահմանների գերազանցում:

 

Հ ո դ վ ա ծ  26

 

Համակարգող կոմիտե

 

148.1 Համակարգող կոմիտեն բաղկացած է Գլխավոր քարտուղարից, Գլխավոր քարտուղարի տեղակալից և երեք Բյուրոների տնօրեններից: Այն աշխատում է Գլխավոր քարտուղարի նախագահությամբ, իսկ նրա բացակայության ժամանակ՝ Գլխավոր քարտուղարի տեղակալի նախագահությամբ:

149.2 Համակարգող կոմիտեն գործում է որպես ներքին կառավարման մարմին, որը Գլխավոր քարտուղարին խորհուրդներ է տալիս և նրան գործնական օգնություն է ցուցաբերում բոլոր վարչական, ֆինանսական, տեղեկատվական համակարգերի և տեխնիկական համագործակցության հարցերով, որոնք չեն մտնում որոշակի Սեկտորի կամ Գլխավոր քարտուղարության բացառիկ իրավասության մեջ, ինչպես նաև՝ արտաքին հարաբերությունների և հասարակական տեղեկատվության հարցերով: Այդ հարցերի ուսումնասիրության ժամանակ Կոմիտեն լիովին հաշվի է առնում սույն Կանոնադրությունը, Կոնվենցիայի դրույթները, Խորհրդի որոշումները և Միության շահերն ամբողջությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  27

 

Միության ընտրվող ծառայողները և անձնակազմը

 

150. (1) Ընտրվող ծառայողները, ինչպես նաև միության անձնակազմը իրենց պարտականությունների կատարման ժամանակ չպետք է պահանջեն կամ ստանան Միությունից դուրս որևէ կառավարությունից կամ որևէ իշխանությունից ցուցումներ: Նրանք պետք է ձեռնպահ մնան միջազգային ծառայողների՝ իրենց կարգավիճակին անհամատեղելի զանազան գործողություններից:

151. (2) Միության յուրաքանչյուր Անդամ պետք է հարգի այդ ընտրվող ծառայողների և միության անձնակազմի պարտականությունների բացառիկ միջազգային բնույթը և չփորձի ազդեցություն գործադրել նրանց վրա իրենց պարտականությունները կատարելու ժամանակ:

152. (3) Ընտրվող ծառայողները, ինչպես նաև Միության անձնակազմը, իրենց պարտականությունները կատարելուց բացի, չպետք է մասնակցություն ունենան կամ ֆինանսական շահագրգռվածություն ունենան էլեկտրակապի հարցերով զբաղվող որևէ հիմնարկության աշխատանքում: Սակայն, «Ֆինանսական շահագրգռվածություն» արտահայտությունը չպետք է հասկանալ որպես արգելք՝ շարունակել արտոնություններ ստանալ թոշակի հաշվին, հաշվի առնելով նախկին պաշտոնները կամ աշխատանքը:

153. (4) Միության աշխատանքի արդյունավետության ապահովման համար Միության ցանկացած Անդամ, որի քաղաքացին ընտրվել է Գլխավոր քարտուղար, Գլխավոր քարտուղարի տեղակալ կամ Բյուրոյի տնօրեն, պետք է ձգտի հնարավորության չափով վերջինիս հետ չկանչել երկու Լիազոր համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում:

154. 2 Անձնակազմի հավաքագրման և դրա աշխատանքի պայմանների սահմանման գլխավոր նկատառումը պետք է լինի Միությունը արդյունավետության, իրավասության և ազնվության բարձրագույն նորմերին համապատասխանող ծառայողներով ապահովելու անհրաժեշտությունը: Պատշաճ ձևով պետք է հաշվի առնվի անձնակազմի հավաքագրման կարևորությունը աշխարհագրական հնարավոր ավելի լայն հիմքի վրա:

 

Հ ո դ վ ա ծ 28

 

Միության ֆինանսները

 

155.1 Միության ծախսերը բաղկացած են՝

156. ա) խորհրդի ծախսերից,

157. բ) Գլխավոր քարտուղարության և Միության Սեկտորների ծախսերից,

158. գ) Լիազոր համաժողովների և միջազգային էլեկտրակապի համաշխարհային համաժողովների անցկացման ծախսերից:

159.2 Միության ծախսերը ծածկվում են Կոնվենցիայի դրույթներին համապատասխան Միության գործունեությունում մասնակցության իրավունք ունեցող միավորումների, կազմակերպությունների և դրա անդամների վճարումներով: Միության յուրաքանչյուր Անդամ և ցանկացած այդպիսի իրավունք ունեցող միավորում կամ կազմակերպություն վճարում է Կոնվենցիայի պատշաճ դրույթներին համապատասխան, դրանց կողմից ընտրված վճարումների դասի միավորների թվին համամասնական գումար:

160.3 (1) Միության Անդամներն ազատորեն ընտրում են վճարումների դասը, որոնցով դրանք ցանկանում են մասնակցել Միության ծախսերի ծածկմանը:

161. (2) Այդ ընտրությունն իրականացվում է Լիազոր համաժողովի ավարտից հետո 6-ամսյա ժամկետի ընթացքում՝ Կոնվենցիայում պարունակվող վճարումների դասերի աղյուսակին համապատասխան:

162. (3) Եթե Լիազոր համաժողովը փոփոխություններ է ընդունում Կոնվենցիայում վճարումների դասերի աղյուսակում, Գլխավոր քարտուղարը տեղեկացնում է Միության յուրաքանչյուր Անդամին փոփոխության ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին: Միության յուրաքանչյուր Անդամ ծանուցում է Գլխավոր քարտուղարին տվյալ հաղորդման ամսաթվին հաջորդած 6 ամսվա ընթացքում առ այն, թե ինչպիսի վճարումների դաս է ընտրում՝ գործող փոփոխված սանդղակին համապատասխան:

163. (4) Վերոհիշյալ 161 կամ 162 կետերին համապատասխան, Միության յոււրաքանչյուր Անդամի կողմից ընտրված վճարումների դասը կիրառվում է միայն սկսած հունվարի 1-ից՝ 6-ամսյա ժամանակահատվածը լրանալուց մեկ տարի անց, հիշատակված վերոհիշյալ 161 կամ 162 կետերում:

164. 4 Միության այն Անդամները, որոնք չեն հայտնել իրենց որոշման մասին վերոհիշյալ 161 և 162 կետերին համապատասխան նշված ժամկետում, պահպանում են վճարումների այն դասը, որն ընտրվել է նրանց կողմից նախկինում:

165.5 Միության Անդամի կողմից ընտրված վճարումների դասը կարող է նվազեցվել միայն վերոհիշյալ 161, 162, 163 կետերին համապատասխան: Սակայն, բացառիկ հանգամանքներում, ինչպիսիք են, օրինակ՝ միջազգային օգնության ծրագրերի կազմակերպում պահանջող տարերային աղետները, Խորհուրդը կարող է թույլ տալ վճարման միավորների թվի իջեցում, եթե այդ մասին խնդրել է Միության Անդամը, որը որոշել է, թե ինքն այլևս ի վիճակի չէ մուծել իր վճարումները ըստ իր կողմից ընտրված սկզբնական դասի:

 166.6 Նման ձևով Միության Անդամները կարող են, Խորհրդից հավանություն ստանալու պայմանով, ընտրել վերոհիշյալ 161 կետին համապատասխան ընտրված վճարումների դասից ավելի ցածր դաս, եթե դրանց դրությունը վճարումների համեմատ զգալիորեն ավելի վատ է, քան նախկին դրությունը, սկսած վճարումների նոր ժամանակահատվածի համար վերոհիշյալ 163 կետում նշված ամսաթվից:

167.7 Սույն կանոնադրության 43 կետում նշված տարածաշրջանային համաժողովների անցկացման համար ծախսերը բաշխվում են համապատասխան շրջանի Միության բոլոր Անդամների միջև՝ իրենց վճարումների դասին համապատասխան և նույն պայմաններով այլ շրջաններից՝ այդպիսի համաժողովին մասնակցություն ունեցող Միության Անդամների միջև:

168.8 Վերոհիշյալ 159 կետում հիշատակված Միության Անդամները, միավորումները և կազմակերպությունները նախօրոք վճարում են տարեկան վճարումների իրենց բաժինը, հաշվարկված ըստ Խորհրդի կողմից ընդունված երկամյա բյուջեի, ինչպես նաև՝ Խորհրդի կողմից ընդունված ցանկացած շտկումների հաշվառմամբ:

169.9 Միությանն իր վճարումը ուշացրած Միության Անդամը կորցնում է սույն Կանոնադրության 27 և 28 կետերում սահմանված ձայնի իրավունքը, երբ նրա ժամկետանց վճարումների գումարը հավասար կամ բարձր է դառնում նախորդ երկու տարիների վճարումների գումարից:

170.10 Վերոհիշյալ 159 կետում հիշատակված միավորումների և կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների գումարային վճարումները կարգավորող որոշակի դրույթները պարունակվում են Կոնվենցիայում:

 

Հ ո դ վ ա ծ  29

 

Լեզուներ

 

171. 1. (1) Միության աշխատանքային և պաշտոնական լեզուներ են հանդիսանում անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենը և ֆրանսերենը:

172. (2) Լիազոր համաժողովի պատշաճ որոշումներին համապատասխան այդ լեզուներն օգտագործվում են Միության փաստաթղթերի և տեքստերի կազմման և հրապարակման համար, ձևով և բովանդակությամբ համարժեք մեկնակերպերով, ինչպես նաև՝ Միության համաժողովների և ժողովների համընթաց բանավոր թարգմանության ժամանակ:

173. (3) Տարաձայնությունների կամ վեճերի դեպքում գերակայում է ֆրանսերեն տեքստը:

174. 2 Եթե համաժողովի կամ ժողովի բոլոր մասնակիցները համաձայնում են այդպիսի ընթացակարգին, բանավեճերը կարող են անցկացվել նվազ թվով լեզուներով, քան նշված է վերը:

 

Հ ո դ վ ա ծ  30

 

Միության գտնվելու վայրը

 

175. Միության գտվելու վայրը Ժնև քաղաքն է:

 

Հ ո դ վ ա ծ  31

 

Միության իրավունակությունը

 

176. Միության յուրաքանչյուր Անդամի տարածքում Միությունն օգտվում է իրավունակությամբ, որը նրան անհրաժեշտ է իր գործառույթների կատարման և իր նպատակներին հասնելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  32

 

Համաժողովների և այլ ժողովների ներքին կարգը

 

177. 1. Համաժողովների և Միության ժողովների աշխատանքի կազմակերպման համար կիրառվում է ներքին կարգ, որը ներառված է Կոնվենցիայում:

178. 2. Համաժողովները և Խորհուրդը կարող են ընդունել այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ են համարում ի լրումն ներքին կարգի դրույթների: Սակայն այդ լրացուցիչ որոշումները պետք է համապատասխանեն սույն Կանոնադրության և Կոնվենցիայի դրույթներին. հավանություն ստացածները համաժողովների կողմից հրապարակվում են որպես համաժողովների փաստաթղթեր:

 

Գլուխ 6

 

Էլեկտրակապին վերաբերող ընդհանուր դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  33

 

Էլեկտրակապի միջազգային ծառայություններից օգտվելու բնակչության իրավունքը

 

179. Միության Անդամները ճանաչում են հասարակական թղթակցության միջազգային ծառայության օգնությամբ հաղորդումներ փոխանցելու բնակչության իրավունքը: Բոլոր հաճախորդների համար թղթակցության յուրաքանչյուր դասով սահմանվում են սպասարկման, սակագների և երաշխիքների միօրինակ պայմաններ, առանց որևէ առաջնություն կամ նախապատվություն տալու:

 

Հ ո դ վ ա ծ  34

 

Էլեկտրակապի հաղորդումների փոխանցման դադարեցում

 

180.1. Միության Անդամներն իրենց իրավունք են վերապահում դադարեցնել ցանկացած մասնավոր հեռագրի փոխանցումը, որը կարող է պետության անվտանգությանը սպառնալիք ներկայացնել կամ հակասել դրա օրենքներին, հասարակական կարգին կամ պատշաճության կանոններին, ուղարկող կայանին ամբողջ հեռագրի կամ դրա մասի հաղորդման դադարեցման մասին անհապաղ ծանուցման պայմանով, եթե միայն այդպիսի ծանուցումը սպառնալիք չի ներկայացնի պետության անվտանգությանը:

181. 2. Միության Անդամներն իրենց իրավունք են վերապահում նաև ընդհատել ցանկացած մասնավոր էլեկտրակապ, որը կարող է պետության անվտանգությանը սպառնալիք ներկայացնել, կամ հակասել դրա օրենքներին հասարակական կարգին կամ պատշաճության կանոններին:

 

Հ ո դ վ ա ծ  35

 

Ծառայության ժամանակավոր դադարեցում

 

182.1 Միության յուրաքանչյուր Անդամ իրեն իրավունք է վերապահում ժամանակավորապես դադարեցնել էլեկտրակապի միջազգային ծառայությունը առհասարակ կամ կապի միայն մի քանի տեսակի ընդգրկմամբ և կամ՝ ելքի, մուտքի կամ տարանցիկ թղթակցության որոշակի տեսակի համար, Գլխավոր քարտուղարի միջոցով Միության մյուս Անդամներին այդ մասին անհապաղ ծանուցման պայմանով:

 

Հ ո դ վ ա ծ  36

 

Պատասխանատվությունը

 

183. Միության Անդամներն իրենց վրա չեն վերցնում ոչ մի պատասխանատվություն էլեկտրակապի միջազգային ծառայություններից օգտվողների նկատմամբ, մասնավորապես՝ վնասների փոխհատուցման պահանջների վերաբերյալ:

 

Հ ո դ վ ա ծ  37

 

Էլեկտրակապի հաղորդումների գաղտնիությունը

 

184. 1. Միության Անդամները պարտավորվում են ձեռնարկել կիրառվող էլեկտրակապի համակարգին համատեղելի բոլոր հնարավոր միջոցները՝ միջազգային հաղորդումների գաղտնիությունն ապահովելու նպատակով:

185. 2. Սակայն նրանք իրենց իրավունք են վերապահում այդ հաղորդումները փոխանցել իրավասու իշխանություններին, որպեսզի ապահովեն իրենց ներքին օրենսդրության պահպանումը կամ միջազգային այն Համաձայնագրերի կատարումը, որոնց մասնակիցներն են հանդիսանում:

 

Հ ո դ վ ա ծ  38

 

Էլեկտրակապի ալիքների և սարքավորման կազմակերպում, շահագործում և պաշտպանություն

 

186.1. Միության Անդամները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ լավագույն տեխնիկական պայմաններին համապատասխանող ալիքների և սարքավորման օգտագործման նպատակով՝ անհրաժեշտ էլեկտրակապի միջազգային հաղորդումների արագ և անընդմեջ փոխանակման իրականացման համար:

187.2 Որքանով որ հնարավոր է՝ այդ ալիքները և սարքավորումը պետք է շահագործվեն այնպիսի մեթոդներով և կանոններով, որոնք գործնական շահագործման փորձի արդյունքում համարվում են լավագույնը, ինչպես նաև՝ պահպանվեն պատշաճ աշխատանքային վիճակում և լինեն ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի մակարդակի վրա:

188.3 Միության Անդամներն ապահովում են այդ ալիքների և սարքավորման պաշտպանությունն իրենց իրավազորության սահմաններում:

189.4. Այլ պայմաններ նախատեսող հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում, Միության բոլոր Անդամները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ իրենց տնօրինության տակ գտնվող էլեկտրակապի միջազգային շղթաների, տեղամասերի սպասարկման ապահովման համար:

 

Հ ո դ վ ա ծ  39

 

Խախտումների մասին ծանուցումներ

 

190. Սույն Կանոնադրության 6-րդ հոդվածի դրույթների կիրառման դյուրացման նպատակով, Միության Անդամները պարտավորվում են միմյանց ծանուցել սույն Կանոնադրության, Կոնվենցիայի և Վարչական կանոնակարգերի դրույթների խախտումների մասին:

 

Հ ո դ վ ա ծ  40

 

Մարդկային կյանքի անվտանգությանը վերաբերող էլեկտրակապի հաղորդումների առաջնությունը

 

191. Էլեկտրակապի միջազգային ծառայությունները բացարձակ առաջնություն են տալիս ծովում, ցամաքում, օդում և տիեզերական տարածությունում մարդկային կյանքի անվտանգությանը վերաբերող էլեկտրակապի բոլոր հաղորդումներին, ինչպես նաև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բացառիկ հրատապությամբ համաճարակային հաղորդումներին:

 

Հ ո դ վ ա ծ  41

 

Էլեկտրակապի կառավարական հաղորդումների առաջնությունը

 

192. Սույն Կանոնադրության 40 և 46 հոդվածների դրույթների պահպանման պայմանով, էլեկտրակապի կառավարական հաղորդումները (տե՛ս սույն Կանոնադրության կից հավելվածի 1014 կետը) օգտվում են, հնարավորության չափով, այլ հաղորդումների հանդեպ առաջնության իրավունքից, եթե այդ առաջնությունը հատուկ պահանջվում է ուղարկողի կողմից:

 

Հ ո դ վ ա ծ  42

 

Հատուկ համաձայնագրեր

 

193. Միության Անդամներն իրենց, իրենց կողմից ճանաչված շահագործման կազմակերպություններին և դրա հետ համապատասխան ձևով լիազորված այլ կազմակերպություններին իրավունք են վերապահում էլեկտրակապի հարցերով կնքել հատուկ համաձայնագրեր, որոնք չեն առնչվում Միության Անդամների ամբողջությանը: Սակայն այդպիսի համաձայնագրերը չպետք է հակասեն սույն Կանոնադրության, Կոնվենցիայի կամ Վարչական կանոնակարգերի դրույթներին վնասակար խանգարումների վերաբերյալ, որոնք կարող են պատճառվել Միության մյուս Անդամների ռադիոծառայություններին դրանց շահագործման ժամանակ, և, ամբողջությամբ առած, տեխնիկական վնասին, որը դրանց շահագործումը կարող է հասցնել Միության այլ Անդամների էլեկտրակապի այլ ծառայությունների աշխատանքին:

 

Հ ո դ վ ա ծ  43

 

Տարածաշրջանային համաժողովներ, համաձայնագրեր և կազմակերպություններ

 

194. Միության Անդամներն իրենց իրավունք են վերապահում հրավիրել տարածաշրջանային համաժողովներ, կնքել տարածաշրջանային համաձայնագրեր և ստեղծել տարածաշրջանային կազմակերպություններ էլեկտրակապի հարցերի կարգավորման նպատակով, որոնք կարող են լուծվել տարածաշրջանային հիմքի վրա: Այդօրինակ տարածքային համաձայնագրերը չպետք է հակասեն սույն Կանոնադրությանը կամ Կոնվենցիային:

 

Գլուխ 7

 

Ռադիոկապին վերաբերող հատուկ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  44

 

Ռադիոհաճախականության սպեկտրի և երկրակայուն արբանյակների ուղեծրի օգտագործում

 

195.1 Միության Անդամները պետք է ջանան անհրաժեշտ ծառայությունների բավարար աշխատանքի ապահովման համար պահանջվող նվազագույնով սահմանափակել հաճախականությունների և օգտագործվող սպեկտրի լայնությունը: Այդ նպատակով նրանք պետք է կարճ ժամկետներում ներդնեն նորագույն տեխնիկական նվաճումները:

196.2 Ռադիոկապի համար հաճախականությունների շերտի օգտագործման ժամանակ, Միության Անդամները պետք է հաշվի առնեն այն, որ ռադիոհաճախականությունները և երկրակայուն արբանյակների ուղեծիրը սահմանափակ բնական պաշար են, որը պետք է օգտագործվի ռացիոնալ, արդյունավետ և խնայողաբար՝ ռադիոկապի կարգի դրույթներին համապատասխան, որպեսզի ապահովվի այլ երկրների կամ երկրների խմբերի արդարացի մուտքը, հաշվի առնելով զարգացող երկրների հատուկ պահանջարկները և որոշ երկրների աշխարհագրական դիրքը:

 

Հ ո դ վ ա ծ  45

 

Վնասակար խանգարումներ

 

197.1. Բոլոր կայանները, անկախ իրենց նշանակությունից, պետք է տեղակայվեն և շահագործվեն այնպես, որ վնասակար խանգարումներ չպատճառեն Միության այլ Անդամների, կամ ճանաչված շահագործման կազմակերպությունների և այլ իրավասու շահագործման կազմակերպությունների ռադիոկապին կամ ռադիոծառայություններին, որոնք իրավունք ունեն իրականացնել ռադիոկապ և աշխատում են ռադիոկապի կարգի դրույթներին համապատասխան:

198.2. Միության յուրաքանչյուր Անդամ պարտավորվում է իր կողմից ճանաչված շահագործող կազմակերպություններից և համապատասխան իրավունքներ ունեցող այլ շահագործող կազմակերպություններից պահանջել վերոհիշյալ 197 կետի դրույթների պահպանում:

199.3. Բացի այդ, Միության Անդամները ճանաչում են բոլոր գործնական, հնարավոր միջոցների ընդունման անհրաժեշտությունն այն բանի համար, որպեսզի էլեկտրասարքերի և սարքավորման տարբեր տեսակների աշխատանքը վնասակար խանգարումներ չպատճառի վերոհիշյալ 197 կետում նշված ռադիոկապին կամ ռադիոծառայություններին:

 

Հ ո դ վ ա ծ  46

 

Աղետի կանչեր և հաղորդումներ

 

200. Ռադիոկայանները պարտավոր են առաջնության բացարձակ տրամադրումով ընդունել աղետի կանչերը և հաղորդումները, որտեղից էլ որ դրանք ծագեն, և այդպիսի ձևով էլ պատասխանել այդ հաղորդումներին և դրանց կապակցությամբ անհապաղ ձեռնարկել պահանջվող միջոցները:

 

Հ ո դ վ ա ծ  47

 

Աղետի, հրատապության, անվտանգության կամ նույնացման կեղծ կամ մոլորության մեջ գցող ազդանշաններ

 

201. Միության Անդամները պարտավորվում են ձեռնարկել աղետի, հրատապության, անվտանգության կամ նույնացման կեղծ կամ մոլորության մեջ գցող ազդանշանների հաղորդման կամ տարածման կանխման համար անհրաժեշտ բոլոր միջոցները և աջակցել իրենց երկրի իրավազորության տակ գտնվող և այդպիսի ազդանշաններ հաղորդող կայանների հայտնաբերմանն ու ճանաչմանը:

 

Հ ո դ վ ա ծ  48

 

Ազգային պաշտպանության ծառայությունների սարքավորումը

 

202.1 Միության Անդամները լիածավալ ազատություն են պահպանում ռազմական ռադիոսարքավորման նկատմամբ:

203. 2. Սակայն այդ սարքավորման օգտագործման ժամանակ պետք է հնարավորության չափով պահպանվեն աղետի դեպքում օգնության ցուցաբերման վերաբերյալ սահմանված դրույթները և վնասակար խանգարումների կանխման համար միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև՝ ճառագայթման տեսակներին և հաճախականությունների կիրառմանը վերաբերող Վարչական կանոնակարգերի դրույթները, որոնք պետք է օգտագործել այն ծառայության բնույթին համապատասխան, որը դրանք ապահովում են:

204. 3. Բացի այդ, եթե այդ սարքավորումը օգտագործվում է հասարակական թղթակցության ծառայությունում կամ Վարչական կանոնակարգում նախատեսված այլ ծառայություններում, ապա այն պետք է որպես կանոն համապատասխանի այդպիսի ծառայության տեսակը կանոնակարգող դրույթներին:

 

Գլուխ 8

 

Միավորված ազգերի կազմակերպության, այլ միջազգային կազմակերպությունների և Միության Անդամ չհանդիսացող պետությունների հետ հարաբերությունները

 

Հ ո դ վ ա ծ  49

 

Միավորված ազգերի կազմակերպության հետ հարաբերությունները

 

205. Միավորված ազգերի կազմակերպության և էլեկտրակապի Միջազգային միության միջև հարաբերությունները սահմանված են այդ երկու կազմակերպությունների միջև կնքված Համաձայնագրում:

 

Հ ո դ վ ա ծ  50

 

Այլ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունները

 

206. Էլեկտրակապի բնագավառում լրիվ միջազգային համակարգման իրականացման նպատակով Միությունը համագործակցում է դրա հետ առնչվող շահեր ունեցող և գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների հետ:

 

Հ ո դ վ ա ծ  51

 

Միության Անդամներ չհանդիսացող պետությունների հետ հարաբերությունները

 

207. Միության բոլոր Անդամներն իրենց և ճանաչված շահագործող կազմակերպություններին իրավունք են վերապահում որոշել այն պայմանները, որոնցով նրանք համաձայն են թույլատրել էլեկտրակապի հաղորդումների փոխանակում Միության Անդամ չհանդիսացող պետության հետ: Եթե այդպիսի պետությունից ելնող էլեկտրակապի հաղորդումն ընդունվում է Միության որևէ Անդամի կողմից, այն պետք է փոխանցվի և, քանի որ այդ ժամանակ օգտագործվում են Միության Անդամի էլեկտրակապի ալիքները, այդ հաղորդման նկատմամբ պետք է կիրառվեն կարգերի պարտադիր դրույթները, ինչպես նաև՝ պետք է գանձվի սովորական վճար:

 

Գլուխ 9

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  52

 

Վավերացում, ընդունում կամ հավանություն

 

208. 1. Սույն Կանոնադրությունը և Կոնվենցիան պետք է միաժամանակ վավերացվեն, ընդունվեն կամ հավանություն ստանան միասնական փաստաթղթի տեսքով՝ դրանք ստորագրած Միության յուրաքանչյուր Անդամի կողմից, համաձայն դրանց սահմանադրական կանոնների: Այդ փաստաթուղթը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում փոխանցվի Գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարը ծանուցում է Միության Անդամներին յուրաքանչյուր այդպիսի փաստաթղթի ի պահ հանձնելու մասին:

209. 2. (1) Սույն Կանոնադրության և Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարվա ընթացքում դրանք ստորագրած Միության յուրաքանչյուր Անդամ օգտվում է սույն Կանոնադրության 25, 28, կետերում Միության Անդամներին տրամադրվող իրավունքներից, անգամ եթե այն համաձայն վերոհիշյալ 208 կետի ի պահ չի հանձնել վավերացման, ընդունման կամ հավանության ակտը:

210. (2) Սույն Կանոնադրության և Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարին լրանալուց դրանք ստորագրած, վավերացման, ընդունման կամ հավանության ակտը ըստ վերոհիշյալ 208 կետի ի պահ չհանձնած Միության ցանկացած Անդամ իրավունք չունի քվեարկել Միության Սեկտորների հետագա ժողովներին կամ մասնակցել սույն Կանոնադրության և Կոնվենցիայի դրույթներին համապատասխան անցկացվող գրավոր հարցումներին, քանի դեռ ի պահ չի հանձնել այդ ակտը: Միության այդ Անդամի իրավունքները, բացի քվեարկության իրավունքից, չեն շոշափվում:

211. 3. Սույն Կանոնադրության և Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, համաձայն սույն Կանոնադրության 58 հոդվածի, վավերացման, ընդունման կամ հավանության յուրաքանչյուր ակտ ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարին այն ի պահ հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  53

 

Միացում

 

212.1 Միության այն Անդամը, որը չի ստորագրել սույն Կանոնադրությունը և Կոնվենցիան, կամ ցանկացած այլ Պետություն, որը հիշատակվում է սույն Կանոնադրության 2-րդ հոդվածում, հաշվի առնելով այդ հոդվածի համապատասխան դրույթները, կարող է ցանկացած ժամանակ միանալ սույն Կանոնադրությանը և Կոնվենցիային: Նման միացումը իրականացվում է միաժամանակ փաստաթղթերի տեսքով, ներառելով ինչպես սույն Կանոնադրությունը, այնպես էլ Կոնվենցիան:

213. 2. Միացման մասին ակտը ի պահ է հանձնվում Գլխավոր քարտուղարին, որը այն ստանալուն պես Միության Անդամներին ծանուցում է յուրաքանչյուր այդպիսի ակտի ի պահ հանձնելու մասին և դրանցից յուրաքանչյուրին ուղարկում է այդ ակտի հաստատված պատճենը:

214. Սույն Կանոնադրության 58 հոդվածին համապատասխան, սույն Կանոնադրության և Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո միացման մասին յուրաքանչյուր ակտ ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարին այն ի պահ հանձնելու օրվանից, եթե դրանում այլ բան պայմանավորված չէ:

 

Հ ո դ վ ա ծ  54

 

Վարչական կանոնակարգեր

 

215. 1. Վարչական կանոնակարգերը, ինչպես նշված է սույն Կանոնադրության 4-րդ հոդվածում, պարտավորեցնող միջազգային փաստաթղթեր են և համաձայնեցվում են սույն Կանոնադրության և Կոնվենցիայի դրույթների հետ:

216. Սույն Կանոնադրության և Կոնվենցիայի վավերացումը, ընդունումը կամ հավանությունը կամ սույն Կանոնադրության 52 և 53 հոդվածներին համապատասխան դրանց միացումը նշանակում են նաև Վարչական կանոնակարգերին հարելու համաձայնություն՝ ընդունված սույն Կանոնադրությանը և Կոնվենցիայի ստորագրման ամսաթվին նախորդող իրավասու համաշխարհային համաժողովներում: Այդպիսի համաձայնությունը վերաբերում է Վարչական կանոնակարգերի ստորագրման ժամանակ կատարված ցանկացած վերապահմանը, կամ դրանց վերանայմանն այնքանով, որ վերապահումը պահպանվում է վավերացման, ընդունման, հավանության կամ միացման փաստաթղթի ի պահ հանձնելու ժամանակ:

217. 3. Վերոնշյալ ամսաթվից հետո ընդունված Վարչական կանոնակարգի մասնակի կամ լրիվ վերանայումները, ներպետական օրենսդրությանը հնարավոր աստիճանի համապատասխան, ժամանակավոր կիրառվում են այդպիսի վերանայումներ ստորագրած Միության բոլոր Անդամների նկատմամբ: Այդպիսի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտնում այդ ժամանակ նշված ամսաթվից կամ ամսաթվերից ի վեր և կապված է այն վերապահումների հետ, որոնք կատարված են այդօրինակ վերանայումների ստորագրման ժամանակ:

218. 4. Այդպիսի ժամանակավոր կիրառումը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև.

219. ա) Միության Անդամը Գլխավոր քարտուղարին չհայտնի յուրաքանչյուր այդպիսի վերանայում պահպանելու իր համաձայնության մասին և չնշի, անհրաժեշտության դեպքում, թե ինչ աստիճանի է նա պահպանում որևէ վերապահում՝ որը կատարված է դրա ստորագրման ժամանակ այդ վերանայման վերաբերյալ, կամ

220. բ) չանցնի վաթսուն օր Գլխավոր քարտուղարի կողմից Միության Անդամից դիմում ստանալուց հետո, որում Միության Անդամը նրան տեղեկացնում է առ այն, որ նա իրեն պարտավորված չի համարում պահպանել ցանկացած այդպիսի վերանայում:

221. 5. Եթե վերոհիշյալ 219 կամ 220 կետերով Գլխավոր քարտուղարը դիմում չի ստացել Միության Անդամից, որը ստորագրել է ցանկացած այդպիսի վերանայում, ժամանակավոր կիրառման վերաբերյալ դրանում նշված ամսաթվից կամ ամսաթվերից երեսունվեցամսյա ժամանակահատվածը լրանալիս, ապա համարվում է, որ Միության այդ Անդամը համաձայն է պահպանել վերանայումը, ցանկացած վերապահման հաշվառման պայմանով, որը նա կարող էր կատարել այդ վերանայումով, դրա ստորագրման ժամանակ:

222. 6. Միության ցանկացած Անդամ, որը չի ստորագրել Վարչական կանոնակարգերի լրիվ կամ մասնակի ցանկացած այդպիսի վերանայում, ընդունված վերոհիշյալ 216 կետում պայմանավորված ամսաթվից հետո, պետք է գործադրի ջանքեր առ այն, որ Գլխավոր քարտուղարին անհապաղ հայտնի այն մասին, թե նա իրեն պարտավորված է համարում պահպանել այդ վերանայումը: Եթե այդպիսի դիմում Գլխավոր քարտուղարը չի ստացել Միության այդ Անդամից, վերոհիշյալ 221 կետում սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա համարվում է, որ Միության այդ Անդամն իրեն պարտավորված է համարում պահպանել այդ վերանայումը:

223. 7. Գլխավոր քարտուղարը անհապաղ տեղեկացնում է Միության Անդամներին ըստ սույն հոդվածի ստացած ցանկացած դիմումի մասին:

 

Հ ո դ վ ա ծ  55

 

Սույն Կանոնադրությունում ուղղումներ մտցնելու վերաբերյալ դրույթներ


 

224. 1 Միության ցանկացած Անդամ կարող է առաջարկել սույն Կանոնադրությունում ցանկացած ուղղում: Որպեսզի այդ առաջարկությունը նախօրոք ուղարկվի Միության բոլոր Անդամներին քննարկման համար, Գլխավոր քարտուղարը պետք է այն ստանա ոչ ուշ, քան Լիազոր համաժողովի բացման ամսաթվից ութ ամիս առաջ: Գլխավոր քարտուղարը անհապաղ և ոչ ուշ, քան այդ ամսաթվից վեց ամիս առաջ, պետք է նման առաջարկությունը ուղարկի Միության բոլոր Անդամներին:

225. 2. Համաձայն վերոհիշյալ 224 կետի առաջարկված փոփոխության մասին ցանկացած առաջարկություն կարող է սակայն Լիազոր համաժողովին ներկայացված լինել ցանկացած ժամանակ Միության ցանկացած Անդամի կամ դրա պատվիրակության կողմից:

226. 3. Լիազոր համաժողովի ցանկացած լիագումար նիստին սույն Կանոնադրությունում ուղղումներ մտցնելու ցանկացած առաջարկության կամ այդպիսի առաջարկությունում փոփոխություններ մտցնելու քննարկման համար քվորումը կազմում է Լիազոր համաժողովին հավատարմագրված պատվիրակությունների կեսից ավելին:

227.4. Որպեսզի ընդունված լինի ցանկացած փոփոխության առաջարկություն, ինչպես նաև առաջարկություն՝ ամբողջությամբ վերցրած, փոփոխված կամ անփոփոխ տեսքով, այն պետք է հավանություն ստանա լիագումար նիստում Լիազոր համաժողովին հավատարմագրված պատվիրակությունների առնվազն երկու երրորդի կողմից:

228. 5. Պետք է կիրառվեն Կոնվենցիայում նշված, համաժողովներին, համաժողովների ներքին կարգին և այլ ժողովներին վերաբերող ընդհանուր դրույթները, եթե այլ բան նշված չէ սույն հոդվածի նախորդ կետերում, որոնք գերակայում են.

229. 6. Սույն Կանոնադրության բոլոր փոփոխությունները, որոնք Լիազոր համաժողովի կողմից ընդունված են ամբողջ համակցությամբ և միասնական ուղղման փաստաթղթի տեսքով, ուժի մեջ են մտնում համաժողովի կողմից հաստատված ամսաթվից Միության այն Անդամների համար, որոնք մինչև այդ ամսաթիվը ի պահ են հանձնել վավերացման, ընդունման կամ հավանության փաստաթղթերը, կամ սույն Կանոնադրությանը և փոփոխության փաստաթղթին միանալու մասին փաստաթղթերը: Այդպիսի փոփոխության փաստաթղթի միայն մեկ մասի վավերացումը, ընդունումը կամ հավանությունը, ինչպես նաև՝ միացումը բացառվում է:

230. 7. Գլխավոր քարտուղարը Միության բոլոր Անդամներին ծանուցում է վավերացման, ընդունման, հավանության կամ միացման յուրաքանչյուր փաստաթղթի ի պահ հանձնման մասին:

231. 8. Ցանկացած այդպիսի փոփոխության փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո վավերացումը, ընդունումը, հավանությունը կամ միացումը սույն Կանոնադրության 52 և 53 հոդվածներին համապատասխան կիրառվում են փոփոխված Կանոնադրության նկատմամբ:

232. 9. Ցանկացած այդպիսի ուղղման փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո Գլխավոր քարտուղարը այն գրանցում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102 հոդվածի դրույթներին համապատասխան: Ցանկացած այդպիսի փոփոխություն փաստաթղթի նկատմամբ կիրառվում է նաև սույն Կանոնադրության 241 հոդվածը:

 

Հ ո դ վ ա ծ  56

 

Վեճերի լուծումը

 

233. 1. Սույն Կանոնադրության, Կոնվենցիայի կամ Վարչական կանոնակարգի մեկնաբանության կամ կիրառման հարցերով վեճերը Միության անդամները կարող են լուծել բանակցությունների միջոցով, դիվանագիտական ուղիներով կամ երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերով, սահմանված ընթացակարգին համապատասխան՝ կնքված դրանց միջև միջազգային վեճերի լուծման համար, կամ դրանց միջև փոխադարձ համաձայնեցված ցանկացած այլ միջոցով:

234. 2. Եթե վեճի լուծման այդ մեթոդներից ոչ մեկը չընդունվի, վեճին մասնակցող Միության ցանկացած Անդամ, Կոնվենցիայում սահմանված կարգին համապատասխան, կարող է վեճը հղել միջնորդ դատարան:

235. 3. Սույն Կանոնադրությանը, Կոնվենցիային և Վարչական կանոնակարգերին վերաբերող վեճերի պարտադիր լուծման կամ կամընտիր արձանագրությունը կիրառվում է տվյալ Արձանագրության Անդամների միջև:

 

Հ ո դ վ ա ծ  57

 

Սույն Կանոնադրության և Կոնվենցիայի չեղյալ հայտարարելը

 

236. 1. Սույն Կանոնադրությունը, Կոնվենցիան վավերացրած, ընդունած, հավանություն տված կամ դրանց միացած Միության յուրաքանչյուր Անդամ իրավունք ունի դրանք չեղյալ հայտարարել: Այդ դեպքում սույն Կանոնադրության և Կոնվենցիայի չեղյալ հայտարարելը իրականացվում է միաժամանակ, միասնական փաստաթղթի տեսքով Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման ճանապարհով: Այդպիսի ծանուցում ստանալուն պես Գլխավոր քարտուղարը ծանուցում է այդ մասին Միության մյուս Անդամներին:

237. 2. Այդ չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումը ստանալու օրվանից մեկամյա ժամկետը լրանալուց հետո:

 

Հ ո դ վ ա ծ  58

 

Ուժի մեջ մտնելը և դրա հետ կապված հարցերը

 

238. 1 Սույն Կանոնադրությունը և Կոնվենցիան ուժի մեջ են մտնում 1994 թվականի հուլիսի 1-ին Միության Անդամների միջև, որոնք մինչև այդ ամսաթիվն ի պահ են հանձնել վավերացման, ընդունման հավանության կամ միացման փաստաթղթերը:

239. 2. Վերոհիշյալ 238 կետում նշված ուժի մեջ մտնելու ամսաթվին սույն Կանոնադրությունը և Կոնվենցիան վերացնում և փոխարինում են Պայմանավորվող Կողմերի միջև հարաբերություններում էլեկտրակապի Միջազգային կոնվենցիան (Նայրոբի, 1982 թվական):

240. 3. Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102 հոդվածի դրույթներին համապատասխան Միության Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում գրանցում է սույն Կանոնադրությունը և Կոնվենցիան:

241. 4. Սույն Կանոնադրության և Կոնվենցիայի բնօրինակը՝ կազմված անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, պահվում է Միության արխիվում: Գլխավոր քարտուղարը Միության յուրաքանչյուր Անդամին հայցված լեզվով ուղարկում է դրա հաստատված պատճենը:

242. 5. Սույն Կանոնադրության և Կոնվենցիայի տարբեր լեզուներով տեքստերի միջև տարաձայնությունների դեպքում գերակայում է ֆրանսերեն տեքստը:

Ի հաստատումն որի ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները ստորագրեցին էլեկտրակապի Միջազգային Միության սույն Կանոնադրության բնօրինակը և էլեկտրակապի Միջազգային միության Կոնվենցիայի բնօրինակը:

Կատարված է Ժնև քաղաքում, 1992 թվականի դեկտեմբերի 22-ին:

 

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

 

Էլեկտրակապի Միջազգային միության սույն Կանոնադրությունում, Կոնվենցիայում և Վարչական կանոնակարգերում օգտագործվող որոշ հասկացությունների սահմանում

 

 

1001. Միության վերոնշյալ հիմնական փաստաթղթերի նպատակների համար հետևյալ հասկացություններն ունեն դրանց կից սահմանումներում պարունակվող իմաստը:

1002. Վարչակազմ` ցանկացած կառավարական հիմնարկ կամ ծառայություն, որը պատասխանատու է Էլեկտրակապի Միջազգային միության Կանոնադրությամբ, Էլեկտրակապի Միջազգային միության Կոնվենցիայով և Վարչական կանոնակարգով պարտավորությունների կատարման համար:

1003. Վնասակար խանգարում` Ռադիոնավարկության ծառայության գործելուն կամ անվտանգության այլ ծառայություններին խանգարող խոչընդոտ, որը էապես վատթարացնում է որակը, բազմիցս ընդհատում, կամ դժվարացնում է ռադիոկապի ծառայության աշխատանքը:

1004. Հասարակական թղթակցություն` էլեկտրակապի ցանկացած հաղորդում, որը բնակչության սպասարկման համար նախատեսված ձեռնարկությունները և կայանները պետք է ընդունեն՝ փոխանցման համար:

1005. Պատվիրակություն` բոլոր պատվիրակները, իսկ որոշ դեպքերում՝ ներկայացուցիչները, խորհրդականները, կցորդները կամ թարգմանիչները, որոնք ուղարկված են Միության միևնույն Անդամի կողմից:

Յուրաքանչյուր Միության Անդամ ազատ է իր պատվիրակության կազմն իր հայեցողությամբ ընտրելու մեջ: Մասնավորապես, այն կարող է որպես պատվիրակների, խորհրդականների կամ կցորդների դրանում ընդգրկել, կոնվենցիայի պատշաճ դրույթներին համապատասխան, դրա իրավունքն ունեցող ցանկացած միավորմանը կամ կազմակերպությանը պատկանող անձանց:

1006. Պատգամավոր` Միության Անդամի կառավարության կողմից Լիազոր համաժողով ուղարկված անձ, կամ Միության համաժողովում կամ ժողովում Միության Անդամի կառավարությունը կամ վարչությունը ներկայացնող անձ:

1007. Շահագործող կազմակերպություն` ցանկացած մասնավոր անձ, ընկերություն, ընկերակցություն կամ կառավարական կազմակերպություն, որը շահագործում է էլեկտրակապի միջազգային ծառայության ապահովման համար նախատեսված, կամ այդպիսի ծառայությանը վնասակար խանգարումներ պատճառելու ընդունակ էլեկտրակապի սարքավորում:

1008. Ճանաչված շահագործող կազմակերպություն` վերոնշյալ սահմանմանը համապատասխանող ցանկացած շահագործող կազմակերպություն, որը շահագործում է հասարակական թղթակցության կամ ռադիոհաղորդումների ծառայությունը և որի վրա սույն Կանոնադրության 6-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները դրվում են Միության այն Անդամի կողմից, որի տարածքում տեղակայված է այդ կազմակերպության կառավարման մարմինը, կամ որին Միության Անդամը թույլատրել իր տարածքում էլեկտրակապի ծառայություն տեղակայել և շահագործել:

1009. Ռադիոկապ` էլեկտրակապ, որը իրականացվում է ռադիոսարքերի միջոցով:

1010. Ռադիոհաղորդման ծառայություն` ռադիոկապի ծառայություն, որի հաղորդումները նախատեսված են բնակչության անմիջական ընդունման համար: Այդ ծառայությունը կարող է իրականացնել հնչյունների հաղորդում, հեռուստատեսային հաղորդում և հաղորդման այլ ձևեր:

1011. Էլեկտրակապի միջազգային ծառայություն` էլեկտրակապի ծառայություն՝ ցանկացած տիպի էլեկտրակապի ձեռնարկությունների կամ կայանների միջև, որոնք գտնվում են տարբեր երկրներում կամ պատկանում են տարբեր երկրների:

1012. Էլեկտրակապ` ցանկացած հաղորդում, ճառագայթում կամ նշանների, ազդանշանների, գրավոր տեքստի, պատկերների և հնչյունների ընդունման կամ ցանկացած ծագման հաղորդում՝ գծային, ռադիո, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական համակարգերով:

1013. Հեռագիր` գրավոր տեքստ՝ նախատեսված հեռագրատնով փոխանցման համար՝ հասցեատիրոջը հասցնելու նպատակով: Այս հասկացությունը ներառում է նաև ռադիոհեռագրերը, եթե այլ բան հատկապես չի վերապահված:

1014. Էլեկտրակապի կառավարական հաղորդումներ` էլեկտրակապի հաղորդումներ, որոնք ծագում են՝

պետության ղեկավարից,

կառավարության ղեկավարից կամ կառավարության անդամներից,

ցամաքային, ծովային կամ օդային զինված ուժերի գլխավոր հրամանատարներից,

դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչներից,

 Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարից, Միավորված ազգերի կազմակերպության հիմնական մարմինների ղեկավարներից,

Միջազգային դատարանից,

կամ վերը հիշատակված էլեկտրակապի կառավարական հաղորդումների պատասխանները:

1015. Մասնավոր հեռագրեր` բացի կառավարական կամ ծառայական հեռագրերից, մնացած հեռագրերը:

1016. Հեռագրություն` էլեկտրակապի տեսակ, որի դեպքում փոխանցվող տեղեկատվությունն ընդունման ժամանակ նախատեսված է գրանցման համար գրավոր փաստաթղթի տեսքով: Հաղորդված տեղեկատվությունն առանձին դեպքերում կարող է ներկայացվել այլ տեսքով կամ կարող է գրանցվել՝ հետագա օգտագործման համար:

Ծանոթություն` Տեղեկատվության կրող հանդիսացող գրավոր փաստաթուղթ, որի վրա մնայուն տեսքով արձանագրվում է տպագիր կամ ձեռագիր տեքստ կամ անհրաժեշտ պատկեր, որը կարող է կարվել և որին կարելի է անդրադառնալ հետագայում:

1017. Հեռախոսություն` էլեկտրակապի տեսակ՝ նախատեսված հիմնականում խոսքի տեսքով տեղեկատվության փոխանակման համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան