«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2004 թվականի N 1377-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՐ «2005» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ալկոհոլային խմիչքը և ծխախոտի արտադրանքը «2005» թվագրմամբ «Ալկոհոլային խմիչք» ու «Ծխախոտ` ֆիլտրով» տեսակների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորելու համար անհրաժեշտ ակցիզային դրոշմանիշերի ամբողջ խմբաքանակի գնման պայմանագիրը (համաձայնագիրը)` 100070,9 հազ. դրամի չափով, կնքվում է 2004 թվականի ընթացքում.
բ) սույն որոշման համաձայն կնքվող պայմանագրով (համաձայնագրով) նախատեսվում է, որ նշված պայմանագրի շրջանակներում 2004 թվականի ընթացքում վճարումները (որպես կանխավճար)` կատարվում են Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից` 31777,8 հազ. դրամ, իսկ պայմանագրով նախատեսվելիք գումարի մնացած մասը` 68293,1 հազ. դրամ, վճարվում է 2005 թվականին` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նախատեսել սույն որոշման հիման վրա կնքվելիք պայմանագրի համաձայն 2005 թվականին վճարման ենթակա գումարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|