«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2005 թվականի N 1004-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 3-ի «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 338 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգին կից NN 1 և 6 ձևերից հանել «, ՌԴ-ի ռուբլի, ԱՄՆ-ի դոլար» և «, RF Rouble, US Dollar» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրք վճարելու միջազգային փոխադրումներով փոխադրվող 20 կգ ընդհանուր քաշը և 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի մաքսային արժեքը չգերազանցող ապրանքների տեղափոխման կարգը հաստատելու մասին» N 4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրում «100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի» բառերը փոխարինել «50 հազ. դրամի» բառերով.
բ) որոշման 1-ին կետում, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում, 10-րդ կետում «100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «50 հազ. դրամ» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում ներմուծվող ապրանքների համար նմուշային քանակներ սահմանելու մասին» N 177 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետում «500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը» բառերը փոխարինել «250 հազ. դրամը» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետություն ժամանող յուրաքանչյուր քաղաքացու կողմից առանց մաքսային վճարների վճարման «Զվարթնոց» օդանավակայանի անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1043-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի աղյուսակի «Չափերի սահմանափակումը» սյունակում`
ա) «մինչև 100 ԱՄՆ-ի դոլար» բառերը փոխարինել «մինչև 50 հազ. դրամ» բառերով.
բ) «մինչև 150 ԱՄՆ-ի դոլար» բառերը փոխարինել «մինչև 75 հազ. դրամ» բառերով.
գ) «մինչև 3000 ԱՄՆ-ի դոլար» բառերը փոխարինել «մինչև 1.5 մլն դրամ» բառերով.
դ) «մինչև 2000 ԱՄՆ-ի դոլար» բառերը փոխարինել «մինչև 1 մլն դրամ» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը հաստատելու մասին» N 1927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգին կից ձևում «300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը» բառերը փոխարինել «150 հազ. դրամը» բառերով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հուլիսի 19 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|