«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2005 թվականի N 419-Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «01. Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքների գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2005 թվականի պետական պատվերի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ) պետական պատվերով նախատեսված աշխատանքների` մշակման ենթակա տեխնիկական կանոնակարգի անվանումը վերջնական արդյունքը 1-ին կիսամյակ ինն ամիս տարի Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքներ «Հողի բերրի շերտի հանման նորմերը որոշելու պահանջները և հողի բերրի շերտի պահպանման պահանջները` հողային աշխատանքները կատարելիս» տեխնիկական կանոնակարգի նախագիծ «Բնապահպանության համակարգում մթնոլորտ արտանետումների կազմի նորմերը, հսկման մեթոդները» տեխնիկական կանոնակարգի նախագիծ «Ջրային ռեսուրսների օգտագործման դասակարգումն ըստ օգտագործման նպատակների, որակի ցուցանիշները, ջրային ռեսուրսների և դրանք աղտոտումից պահպանելու կանոնները» տեխնիկական կանոնակարգի նախագիծ «Հողերի ռեկուլտիվացիային ներկայացվող պահանջները և ռեկուլտիվացիայի ենթարկվող խախտված հողերի դասակարգումը» տեխնիկական կանոնակարգի նախագիծ «Հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկը և դրանց սահմանային թույլատրելի չափաքանակները» տեխնիկական կանոնակարգի նախագիծ Աշխատանքների ծավալը x («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ) x x x Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) x 2650.0 x x x Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) x 2650.0 1192.5 1987.5 2650.0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.11.2005, N 1884-Ն | 01.12.2005, N 419-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|