Գլխավոր տեղեկություն
Համար
N 1679-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.27/71(370) Հոդ.1414
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1679-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1673-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2004 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1673-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2004 թվականի ծրագրի`

ա) III գլխի 1.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

 

«1.2. Բիզնես ինկուբատորի ստեղծման ծրագրի մշակում

 

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ձեռնարկատիրության, մասնավորապես, ՓՄՁ-ի պետական աջակցության առավել արդյունավետ և հեռանկարային ուղղություններից է բիզնես ինկուբատորների ստեղծումը` հատկապես տնտեսական զարգացման ցածր մակարդակ ունեցող տարածաշրջաններում:

Բիզնես ինկուբատորները նոր ստեղծվող և զարգացող ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրում են տարածք և կենտրոնացված գործարար ծառայություններ, շուկայական ենթակառուցվածքներից օգտվելու առավել բարենպաստ պայմաններ և տեխնիկական այլ աջակցություն:

Բիզնես ինկուբատորներում ընդգրկված ՓՄՁ-ի սուբյեկտների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ և միացյալ ուժերով գործելու հնարավորություն, ինչն զգալիորեն հեշտացնում է դրանց կայացումն ու հետագա արդյունավետ գործունեությունը:

Գործարար աջակցության նման մեխանիզմի կիրառմանը կարող են օժանդակել տեղական ինքնակառավարման մարմինները` բիզնես ինկուբատորի ստեղծման համար տրամադրելով չօգտագործվող տարածքները` դրանով իսկ նպաստելով մարզային և համայնքային ՓՄՁ-ի սուբյեկտների միջև կոոպերացիայի զարգացմանը:

Ծրագրով նախատեսվում է 2004 թվականի ընթացքում իրականացնել բիզնես ինկուբատորի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ` մշակել բիզնես ինկուբատորի ստեղծման ծրագիրը».

բ) հավելվածի փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2004 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ցանկի 2-րդ կետում «Որպես ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող այլ ենթակառույցներ` բիզնես ինկուբատորի ստեղծում Գյումրիում» բառերը փոխարինել «Բիզնես ինկուբատորի ստեղծման ծրագրի մշակում» բառերով, իսկ «2004 թվականի 3-րդ եռամսյակ» բառերը` «2004 թվականի 4-րդ եռամսյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. դեկտեմբերի 8
Երևան