Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2005-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.27/50(505) Հոդ.490
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2005
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2005 թվականի N 407-Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «07. Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի ստեղծում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2005 թ. ապրիլի 11 Երևան
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 407-Ն որոշման
|
2 0 0 5 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր`
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
Գնման ենթակա սարքավորումների և ծառայությունների անվանումները |
Չափի միավորը |
Ձեռքբերումների ծավալը |
Միավորի գինը (հազ. դրամ) |
Ֆինանսավորման ծավալը |
1-ին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
1. Համակարգչային տեխնիկայի գնում` |
|
|
|
|
|
1350.0 |
1.1. սկաներ (HP 5550 C / կամ համարժեքը) |
հատ |
1 |
400.0 |
160.0 |
280.0 |
400.0 |
1.2. պատճենահանման մեքենա (Canon NP 7161 կամ համարժեքը) |
հատ |
1 |
950.0 |
380.0 |
665.0 |
950.0 |
2. Կադաստրի ստեղծման նպատակով բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող արխիվային նյութերի և քարտեզների ուսումնասիրում, դրանց պատճենների ձեռքբերում |
x |
x |
x |
180.0 |
300.0 |
400.0 |
3. Բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հրատարակված նյութերի ուսումնասիրում, դրանց ձեռքբերում |
x |
x |
x |
135.0 |
225.0 |
300.0 |
4. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և բուսաբանության ինստիտուտներում բնության հատուկ պահպանվող տարածքների ֆլորային և ֆաունային վերաբերող նյութերի ուսումնասիրում (խորհրդատվություն), դրանց պատճենների ձեռքբերում |
x |
x |
x |
292.5 |
487.5 |
650.0 |
Ընդամենը |
|
|
|
1147.5 |
1957.5 |
2700.0 | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |