Գլխավոր տեղեկություն
Համար
N 406-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.27/50(505) Հոդ.489
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 ապրիլի 2005 թվականի N 406-Ն

ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «09. Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 11
Երևան

 


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 7-ի N 406-Ն որոշման


2 0 0 5  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր`
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2005 թվականի պետական պատվերի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)

պետական պատվերով նախատեսված աշխատանքների`

 

նկարագիրը և փուլերը

վերջնական արդյունքը

1-ին կիսամյակ

ինն ամիս

տարի

Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման
և ցանկի հաստատման ծրագրի մշակման պետական պատվեր

Հայաստանի բնության հուշարձաններին վերաբերող նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն, նախնական տիպաբանական դասակարգում, դաշտային ուսումնասիրության երթուղիների և ժամանակացույցի մշակում

Հայաստանի տարածքի բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման, քարտեզագրման, դաշտային ուսումնասիրության երթուղիներ ու ժամանակացույց

     

Հայաստանի բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման, թվայնացված, թեմատիկ և սինթետիկ քարտեզների կազմման մասին տվյալների հավաքագրման համար դաշտային հետազոտական աշխատանքներ, բնության հուշարձանների թվայնացված, թեմատիկ և սինթետիկ քարտեզների կազմում

բնության հուշարձանների թվայնացված քարտեզներ

Հայաստանի բնության հուշարձանների անձնագրերի մշակում և ցանկի կազմում

բնության հուշարձանների անձնագրեր և ցանկ

Աշխատանքների ծավալը

x

1 (ամփոփ հաշվետվություն)

x

x

x

Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ)

x

6150.0

x

x

x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ)

x

6150.0

2767.5

4612.5

6150.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան