Գլխավոր տեղեկություն
Համար
N 355-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.08.20/52(642) Հոդ.455
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 355-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ  ծառայողների վերապատրաստման ծառայությունների ձեռքբերման գծով 2005 թվականի պետական պատվերի կատարման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 09 ենթախմբի «04. Լրացուցիչ կրթության ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել 165 ծառայողի վերապատրաստման ծառայություն:

2. Որպես վերապատրաստման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` սահմանել մեկ վերապատրաստվողի մեկ ժամվա արժեքը` 2005 թվականի համար` 495 դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 25
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան