«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2005 թվականի N 353-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և մարզական կազմակերպություններին խրախուսելու մասին» N 462 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
ա) որոշման վերնագիրը «մարզիչներին» բառից հետո լրացնել «, բժիշկներին» բառով.
բ) որոշման 1-ին կետը «մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների» բառերից հետո լրացնել «, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչների ու բժիշկների» բառերով.
գ) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Սպորտային միջոցառումներ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի «Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարում» բառերով.
դ) որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված | |
|
1. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ
(հազ. դրամ) |
Մարզիկները |
Ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները |
Հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և բժիշկները |
Մարզական կազմակերպությունները |
1 |
2 |
3 |
4 |
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ | |||
1-ին տեղ` 20000.0 2-րդ տեղ` 15000.0 3-րդ տեղ` 10000.0 |
10000.0 |
4000.0 |
2000.0 |
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 5000.0 2-րդ տեղ` 3500.0 3-րդ տեղ` 2000.0 |
2500.0 |
1000.0 |
500.0 |
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 3000.0 2-րդ տեղ` 1500.0 3-րդ տեղ` 1000.0 |
1500.0 |
600.0 |
300.0 |
ԱՇԽԱՐՀԻ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 1000.0 2-րդ տեղ` 500.0 3-րդ տեղ` 250.0 |
500.0 |
200.0 |
100.0 |
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ | |||
1-ին տեղ` 1000.0 2-րդ տեղ` 500.0 3-րդ տեղ` 250.0 |
500.0 |
200.0 |
100.0 |
ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 500.0 2-րդ տեղ` 300.0 3-րդ տեղ` 150.0 |
250.0 |
100.0 |
100.0 |
1 |
2 |
3 |
4 |
ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ | |||
1-ին տեղ` 250.0 2-րդ տեղ` 150.0 3-րդ տեղ` 100.0 |
125.0 |
50.0 |
100.0 |
ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ | |||
1-ին տեղ` 150.0 2-րդ տեղ` 100.0 3-րդ տեղ` 50.0 |
75.0 |
30.0 |
1000 |
ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
1-ին տեղ` 2500.0 2-րդ տեղ` 2000.0 3-րդ տեղ` 1500.0 |
1250.0 |
550.0 |
275.0 |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ, ՍԱՄԲՈ, ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|