Գլխավոր տեղեկություն
Համար
N 343-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.13/66.1 Հոդ.438
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 6 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2005 թվականի N 343-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ԸՍՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայոց ցեղասպանության 90-ամյակին և Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված գրականության հրատարակման սուբսիդավորման համար Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 13502.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):

4. Հաստատել սույն որոշման 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 40-Ն որոշմամբ Հայոց ցեղասպանության 90-ամյակին և Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված գրականության հրատարակման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված ընդհանուր գումարի բաշխումն ըստ կազմակերպությունների՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 5
Երևան

          

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 31-ի N 343-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը

Ենթա-խումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի

N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)

1-ին եռամսյակ

1-ին կիսամյակ

9 ամիս

տարի

07

11

03. Մանկական գրականության հրատարակման գծով պետական պատվեր

(5830.1)

(13117.7)

(13502.0)

(13502.0)

   

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

(5830.1)

(13117.7)

(13502.0)

(13502.0)

   

       այդ թվում՝
բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով

(5830.1)

(13117.7)

(13502.0)

(13502.0)

14

06

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

5830.1

13117.7

13502.0

13502.0

   

ՀՀ կառավարություն

5830.1

13117.7

13502.0

13502.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 31-ի N 343-Ն որոշման


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ 1600-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN
ը/կ

 Հեղինակը

Անվանումը

Ծավալը
(տպագրական մամուլ)

Տպաքանակը
(օրինակ)

Գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

     

1.

Արթուր Պեյլերյան

«Մեծ տերությունները, Օսմանյան կայսրությունը և հայերը ֆրանսիական արխիվներում (1914-1948)», փաստաթղթերի ժողովածու, հատոր Բ

25

300

800.0

2.

Տիգրան Մաթոսյան

«Հայոց ցեղասպանությունը և հրեական  հոլոքոստը. համեմատության փորձ»

11.5

500

330.0

3.

Ռուբեն Սահակյան

«Արևմտահայերի ցեղասպանությունը և ինքնապաշտպանական կռիվները, 1915 թ.»

23

500

575.0

4.

Վարուժան Պողոսյան

«Հայոց ցեղասպանության լուսաբանում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ֆրանսիական պատմագիտության և հասարակական մտքի կողմից»

16

500

450.0

5.

Ռուբեն Գասպարյան

«Հայերի կոտորածները Կիլիկիայում»

11

500

455.0

6.

Մկրտիչ Ներսիսյան

«Հայոց ցեղասպանության անհերքելի փաստաթղթեր»

(հայերեն, ռուսերեն)

20

500

1250.0

7.

Անուշ Հովհաննիսյան

«Թուրքիա. մշակութային ցեղասպանություն» (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն)

5

500

655.0

8.

Նյութերի ժողովածու

«Աշխարհի պետությունները, ազգային խորհրդարանները և միջազգային կազմակերպությունները դատապարտում են և ճանաչում»

40

 

1260.0

 

«Տիգրան Մեծ» հրատարակչություն

 

 

 

9.

Նյութերի ժողովածու

«Հայոց ցեղասպանություն»  ժամանակավոր ցուցահանդես-ների կազմակերպման նյութեր)

100

1000

7000.0

 

«Զանգակ-97» հրատարակչություն

 

 

 

10.

Նիկոլայ Հովհաննիսյան

«Հայոց ցեղասպանությունն արաբական պատմագիտական քննական լույսի ներքո» (անգլերեն)

16

500

1500.0

11.

«Հայոց ցեղասպանությունը» քարտեզ (հայերեն, ռուսերեն, անգլերեն)

 

700

500.0

12.

Նիկոլայ Հովհաննիսյան

«Հայոց  ցեղասպանություն»

(ռուսերեն, անգլերեն,

ֆրանսերեն, գերմաներեն)

2.5

1000

2500.0

 

«Հայաստան» հրատարակչություն

 

 

 

13.

Վոլֆգանգ Գուստ

«Գերմանական արխիվները հայոց ցեղասպանության մասին» (գերմաներեն)

30

500

1102.0

 

«Ոսկան Երևանցի» հրատարակչություն

 

 

 

14.

Քեմալ Եալչն

«Հոգիս քեզնով է խայտում»

30

500

1116.8

 

«Նշանակ» հրատարակչություն

 

 

 

15.

Վերժինե Սվազլյան

«Հայոց ցեղասպանությունը և պատմական հիշողությունը»

(ռուսերեն, անգլերեն,

ֆրանսերեն, գերմաներեն)

10

500

2280.0

16.

Մատենագիտական ժողովածու

«Հայկական հարց, Հայոց ցեղասպանություն»
(2 հատորով)

100

500

6745.0

17.

Հիրոյոսի Սեգավա

«Հայերի մոռացված ցեղասպանությունը»

15

500

1700.0

18.

Գևորգ Բարդակչյան

«Հիտլերը և հայոց ցեղասպանությունը»

(հայերեն   և անգլերեն)

5

500

1700.0

19.

Թաներ Ակչամ

«Երկխոսություն անդունդի վրայով. հայ-թուրքական երկխոսություն»

8

500

1100.0

20.

Թաներ Ակչամ

«Կայսրությունից դեպի հանրապետություն. թուրքական ազգայնություն և Հայոց ցեղասպանություն»

15

500

2150.0

21.

Վահագն Դադրյան

«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքող կարևոր տարրերը. կեղծարարությունների ուսումնասիրություն»

6

500

1250.0

22.

Սամանթա Փաուեր

«Խնդիր դժոխքից. Ամերիկա և ցեղասպանության  դար»

30

500

2100.0

 

Հայաստանի գրողների միություն

 

 

 

23.

Ժողովածու

«Ձոն հայոց լեզվին» (բանաստեղծություններ)

10

1500

1500.0

 

Երևանի պետական համալսարան

 

 

 

24.

Կորյուն

«Վարք Մաշտոցի» (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)

28

1500

3500.0

 

«Էդիթ պրինտ» հրատարակչություն

 

 

 

25.

Հուշանվերային բացիկների հավաքածու

 

1000

3000.0

 

«Գիտություն» հրատարակչություն

 

 

 

26.

«Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը Հայաստանում» (քարտեզ)

 

1000

1200.0

 

«Տերյան» մշակութային կենտրոն

 

 

 

27.

Վահան Տերյան

«Նամականի, հրապարակագրություն, հուշապատում»

50

500

2000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան