«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2005 թվականի N 342-Ն
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՏԱՎԱՆԻ ՈՒ ՎԱՂԱՏՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՒՐԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
2005 թվականի ապրիլին կայանալիք` Արմավիրի մարզի Շահումյանի, Կոտայքի մարզի Հատիսի, Շիրակի մարզի Վահրամաբերդի, Սյունիքի մարզի Աշոտավանի ու Վաղատուրի գյուղական համայնքների ղեկավարների և Սյունիքի մարզի Կուրիսի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 338050 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին` Արմավիրի մարզի Շահումյանի, Կոտայքի մարզի Հատիսի, Շիրակի մարզի Վահրամաբերդի և Սյունիքի մարզի Աշոտավանի, Վաղատուրի ու Կուրիսի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՏԱՎԱՆԻ ՈՒ ՎԱՂԱՏՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՒՐԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________ | ||
NN |
Ծախսերը |
Գումարը |
___________________________________________________________ | ||
1. |
Աշխատանքի վարձատրության ֆոնդ |
30000 |
|
այդ թվում՝ |
|
|
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, |
30000 |
|
|
|
2. |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
15000 |
|
|
|
3. |
Տրանսպորտի ծառայության վճարներ |
5000 |
|
|
|
4. |
Կապի ծառայության վճարներ |
1000 |
|
|
|
5. |
Գրասենյակային ծախսեր |
3000 |
___________________________________________________________ | ||
ընդամենը | 54000 | |
6 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (6 x 54000) | 324000 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (2676 ընտրող + 2676 x 0,05) x 5 դրամ |
14050 | |
_______________________________________________________ | ||
Ընդամենը | 338050 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|