Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2005-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.06/47.1 Հոդ.417
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2005
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2005 թվականի N 296-Ն
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների սահմանների նկարագրման աշխատանքները կարգավորող կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն N N 1 և 1ա հավելվածների.
ա) Ղարիբջանյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 6.17 հեկտար բնակավայրերի, 4.51 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 1.41 հեկտար հատուկ պահպանվող տարածքների հողերն ընդգրկել Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում.
բ) Ազատանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 276.77 հեկտար էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, 66.86 հեկտար բնակավայրերի, 42.79 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 3.58 հեկտար հատուկ նշանակության հողերն ընդգրկել Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում.
գ) Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող սելեկցիոն կայանի հողերը` բացառությամբ 17.44 հեկտար բնակավայրերի և 4.37 հեկտար էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի, ընդգրկել Ախուրյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում.
դ) Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պտղատնկարանի հողերը` բացառությամբ 20.02 հեկտար բնակավայրերի հողերի, ընդգրկել Ախուրյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում.
ե) Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` 35.1 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահողերը և 31.8 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերն ընդգրկել Քեթիի գյուղական համայնքի վարչական սահմաններում։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`
ա) Գյումրու, Ախուրյանի, Ազատանի, Քեթիի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռների և համայնքներին անհատույց սեփականության իրավունքով հողամասերի փոխանցմանը վերաբերող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան.
բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Գյումրու քաղաքային համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2005 թ. մարտի 16 Երևան
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 1ա ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 296-Ն որոշման |
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գյումրի քաղաքի ընդհանուր տարածությունը կազմում է 4441.3 հա:
Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքը հյուսիսից՝ «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վահրամաբերդ համայնքի II հատվածին, «Բ»-«Գ» հատվածով` Հովունի համայնքի II հատվածին, «Գ»-«Դ» հատվածով` Մայիսյան համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Քեթի համայնքի II հատվածին, «Ե»-«Զ» հատվածով` Կարմրաքար համայնքի II հատվածին, «Զ»-«Է» հատվածով` Մայիսյան համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Հացիկ համայնքին, արևելքից՝ «Ը»-«Թ» հատվածով` Կրաշեն համայնքի II հատվածին, «Թ»-«Ժ» հատվածով` Լեռնուտ համայնքի II հատվածին, «Ժ»-«Ի» հատվածով` Մ. Սարիար համայնքի II հատվածին, «Ի»-«Լ» հատվածով` Ախուրյան համայնքին, հարավ-արևելյան «Լ»-«Խ» հատվածով` Ազատան համայնքին, հարավ-արևմտյան «Խ»-«Ծ» հատվածով` Ղարիբջանյան համայնքին, արևմտյան «Ծ»-«Կ» հատվածով` Առափի համայնքին, «Կ»-«Ա» հատվածով` Մարմաշեն համայնքին:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ II ՀԱՏՎԱԾԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Ա»-«Բ»
Ձորի եզրին գտնվող «Ա» հանգուցային կետը, որը հանդիսանում է Գյումրի քաղաքի, Վահրամաբերդ համայնքի II հատվածի և Մարմաշեն համայնքի տարածքների բաժանման կետ, սահմանագիծը՝ անցնելով հարավ-արևելք դամբայի վրա գտնվող թիվ 1 կետով 948.2մ հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 կետին, որից հետո շարունակելով նույն ուղղությամբ, անցնելով դաշտային ճանապարհի եզրով 913.4մ հասնում է թիվ 3 կետին, այնուհետև, կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևելք ու նորից անցնելով դաշտային ճանապարհի եզրով թիվ 4 կետից մինչև թիվ 9 կետերով 390.4մ հասնում է սեփականաշնորհված վարելահողի եզրին գտնվող թիվ 10 կետին, ապա կտրուկ թեքվելով դեպի հարավ - արևելք սեփականաշնորհված վարելահողերի և Գյումրի քաղաքի սահմանով անցնելով 212.2մ հասնում է «Բ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գյումրի քաղաքի, Վահրամաբերդ և Հովունի համայնքների II հատվածների տարածքների բաժանման կետ:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀՈՎՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ II ՀԱՏՎԱԾԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Բ»-«Գ»
«Բ» հանգուցային կետից սահմանագիծն ուղղվելով դեպի արևելք՝ անցնելով թիվ 1, 2, 3 սահմանային կետերով 972.0մ հասնում է «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գյումրի քաղաքի, Հովունի համայնքի II հատվածի և Մայիսյան համայնքի տարածքների բաժանման կետ:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Գ»-«Դ»
«Գ» հանգուցային կետից սահմանագիծն անցնելով դեպի արևելք 447.4մ հասնում է «Դ» հանգուցային կետին, որը գտնվում է Գյումրի-Աշոցք միջհամայնքային ճանապարհի եզրին և հանդիսանում է Գյումրի քաղաքի, Մայիսյան համայնքի և Քեթի համայնքի II հատվածի տարածքների բաժանման կետ:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՔԵԹԻ ՀԱՄԱՅՆՔԻ II ՀԱՏՎԱԾԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Դ»-«Ե»
«Դ» հանգուցային կետը, որը գտնվում է Աշոցք-Գյումրի միջհամայնքային ճանապարհի եզրին, սահմանագիծն ուղղվելով դեպի արևելք՝ անցնելով 30.0մ հասնում է թիվ 1 կետին: Թիվ 1 կետից սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք՝ անցնելով Գյումրի քաղաքի եզրով թիվ 2, 3, 4, 5 կետերով 988.3մ հասնում է թիվ 6 կետին: Այդտեղից, սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի արևելք, նորից անցնելով Գյումրի քաղաքի եզրով և թիվ 7 կետով 216.3մ հասնում է թիվ 8 կետին: Թիվ 8 կետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, անցնելով 141.4մ հասնում է թիվ 9 կետին, ապա սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի արևելք՝ անցնելով 50.4մ հասնում է թիվ 10 կետին: Որից հետո, սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 11 կետով 58.2մ հասնում է թիվ 12 կետին: Այնուհետև, սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի արևելք նորից անցնելով Գյումրի քաղաքի եզրով 54.8մ հասնում է «Ե» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գյումրի քաղաքի, Քեթի և Կարմրաքար համայնքների II հատվածների տարածքների բաժանման կետ:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԿԱՐՄՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ II ՀԱՏՎԱԾԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Ե»-«Զ»
«Ե» հանգուցային կետը, որը գտնվում է Գյումրի քաղաքի եզրին, սահմանագիծն ուղղվելով դեպի արևելք՝ անցնելով 67.4մ հասնում է թիվ 1 կետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք՝ առվով, անցնելով 347.5մ հասնում է առվի եզրին գտնվող թիվ 2 կետին, այնուհետև, կտրուկ թեքվում է դեպի արևելք, անցնում քաղաքի եզրով 312.4մ, հասնում է «Զ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գյումրի քաղաքի, Կարմրաքար համայնքի II հատվածի և Մայիսյան համայնքի տարածքների բաժանման կետ:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Զ»-«Է»
«Զ» հանգուցային կետը, որը գտնվում է Գյումրի քաղաքի եզրին, սահմանագիծն ուղղվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով քաղաքի եզրով թիվ 1, 2, 3, 4 կետերով 445.3մ հասնում է թիվ 5 կետին, այդտեղից սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևելք՝ անցնելով 179.5մ հասնում է առվի եզրին գտնվող թիվ 6 կետին, այնուհետև, առվով սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք 517.3մ հասնում է առվի եզրին գտնվող «Է» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գյումրի քաղաքի, Մայիսյան և Հացիկ համայնքների տարածքների բաժանման կետ:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՑԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Է»-«Ը»
Առվի եզրին գտնվող «Է» հանգուցային կետից, սահմանագիծն իջնելով դեպի հարավ, անցնելով 255.2մ, հասնում է թիվ 1 կետին, քիչ թեքվելով հարավ-արևելք, անցնելով 374.5մ հասնում է սահմանային առվի եզրին գտնվող թիվ 2 կետին, որից հետո կտրուկ թեքվելով արևելք, առվով անցնելով 1550.0մ հասնում է Գյումրի-Սպիտակ երկաթուղուն, հատում այն, այնուհետև, շարունակվելով նույն ուղղությամբ, հատում Գյումրի-Հացիկ միջհամայնքային ճանապարհը և, անցնելով 1160.0մ, հասնում է «Ը» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գյումրի քաղաքի, Հացիկ համայնքի և Կրաշեն համայնքի II հատվածի տարածքների բաժանման կետ:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԿՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ II ՀԱՏՎԱԾԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Ը»-«Թ»
Ձորի և Գյումրի-Սպիտակ հանրապետական նշանակության ճանապարհի եզրի «Ը» հանգուցային կետից սահմանագիծը ճանապարհով 319.6մ անցնելով դեպի հարավ-արևմուտք հասնում է «Թ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գյումրի քաղաքի, Կրաշեն և Լեռնուտ համայնքների II հատվածների տարածքների բաժանման կետ:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԼԵՌՆՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ II ՀԱՏՎԱԾԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Թ»-«Ժ»
Հանգուցային «Թ» կետից սահմանագծը թեքվելով հարավ-արևմուտք Գյումրի-Սպիտակ միջհամայնքային ճանապարհով՝ անցնելով 293,6մ հասնում է «Ժ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գյումրի քաղաքի, Լեռնուտ և Մ. Սարիար համայնքների II հատվածների տարածքների բաժանման կետ:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ Մ. ՍԱՐԻԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ II ՀԱՏՎԱԾԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Ժ»-«Ի»
Գյումրի քաղաքի եզրին գտնվում է «Ժ» հանգուցային կետը սահմանագիծը Գյումրի քաղաքի եզրով ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 493,9մ, հասնում է թիվ 1 կետին, որից հետո սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 2,3,4,5 կետերով, որոնք գտնվում են Գյումրի քաղաքի եզրին 382,0մ հասնում է «Ի» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գյումրի քաղաքի Մ. Սարիար համայնքի II հատվածի և Ախուրյան համայնքի տարածքների բաժանման կետ:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Ի»-«Լ»
«Ի» հանգուցային կետը, որը գտնվում է Գյումրի քաղաքի եզրին, սահմանագիծն ուղղվելով դեպի հարավ-արևմուտք՝ անցնելով 505.2մ հասնում է թիվ 1 կետին, որից հետո կտրուկ թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 158.8մ հասնում է թիվ 2 կետին: Թիվ 2 կետից սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հարավ, անցնելով Գյումրի քաղաքի եզրով թիվ 3, 4, 5, 6, 7 կետերով՝ 704.7մ հասնում է թիվ 8 կետին: Այնուհետև, սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 9 կետով 186.8մ հասնում է թիվ 10 կետին: Ապա սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևմուտք՝ անցնելով 45.1մ հասնում է թիվ 11 կետին, որից հետո կտրուկ թեքվելով դեպի արևմուտք՝ անցնելով թիվ 12 կետով 253.7մ հասնում է թիվ 13 կետին: Թիվ 13 կետից սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հարավ՝ անցնելով 57.7մ հասնում է թիվ 14 կետին, այնուհետև, սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի արևելք անցնելով 59.4մ հասնում է թիվ 15 կետին: Ապա սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևմուտք անցնելով թիվ 16 կետից մինչև թիվ 22 կետերով 327.6մ հասնում է «Սալվինազ» կոչվող սելավատարի եզրին գտնվող թիվ 23 կետին: Այդտեղից սահմանագիծն անցնելով նույն ուղղությամբ սելավատարով 132.5մ, հասնում է սելավատարի եզրին գտնվող թիվ 24 կետին: Թիվ 24 կետից սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևելք՝ անցնելով 73.9մ հասնում է թիվ 25 կետին: Որից հետո սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի հյուսիս՝ անցնելով 67.7մ հասնում է թիվ 26 կետին, ապա փոխելով ուղղությունը դեպի արևելք՝ անցնելով 51.0մ հասնում է թիվ 27 կետին: Այնուհետև սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի հարավ՝ անցնելով թիվ 28 կետից մինչև թիվ 43 կետը 908.4մ հասնում է թիվ 44 կետին: Այդտեղից սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի արևմուտք նորից անցնելով Գյումրի քաղաքի եզրով թիվ 45 մինչև թիվ 49 կետերով 269.3մ հասնում է «Սալվինազ» կոչվող սելավատարի եզրին գտնվող թիվ 50 կետին: Ապա սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի հարավ անցնելով սելավատարով հատում է Գյումրի-Ախուրյան միջհամայնքային ճանապարհը 1194.9մ հասնում է Գյումրի-Արթիկ երկաթուղու և սելավատարի հատման տեղում գտնվող թիվ 51 կետին: Որից հետո սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևելք՝ անցնելով երկաթգծով 483.4մ հասնում է երկաթգծի եզրին գտնվող «Լ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գյումրի քաղաքի, Ախուրյան և Ազատան համայնքների տարածքների բաժանման կետ:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Լ»-«Խ»
Հանգուցային «Լ» կետը, որը գտնվում է Գյումրի-Արթիկ երկաթուղու եզրին սահմանագիծն ուղղվելով հարավ-արևմուտք՝ անցնելով 122.1մ հասնում է Գյումրի-Արթիկ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 կետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք՝ անցնելով ճանապարհով 159.0մ հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 կետին, այնուհետև, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք անցնում է Գյումրի քաղաքի եզրով թիվ 3,4,5 կետերով հատում է ջրագիծը, այնուհետև, թիվ 6 կետով 611.5մ հասնում է թիվ 7 կետին, ապա փոխում է ուղղությունը դեպի հարավ-արևելք անցնում է 72.0մ հասնում է թիվ 8 կետին, որից հետո նորից կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է 255.1մ, հասնում է թիվ 9 կետին, սահմանագիծը քիչ թեքվելով դեպի արևմուտք՝ անցնում 25.1մ հասնում է թիվ 10 կետին, այդտեղից փոխում է ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, անցնում է 195.9մ, հասնում է թիվ 11 կետին: Թիվ 11 կետից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է թիվ 12 կետով 95.9մ, հասնում է Ազատան-Ախուրյան միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 13 կետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում է միջհամայնքային ճանապարհով 321.6մ, հասնում է նույն ճանապարհի եզրին գտնվող թիվ 14 կետին, ապա հատում է այդ ճանապարհը, ուղղվում դեպի հարավ-արևելք, անցնում օդանավակայանի բանավանի եզրով 112.5մ, հասնում է թիվ 15 կետին, որից հետո անցնելով բանավանի եզրով թիվ 16,17 կետերով 158.1մ, հասնում է թիվ 18 կետին: Այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք անցնում Շիրակ օդանավակայանի եզրով թիվ 19,20,21,22 կետերով 778.0մ՝ հասնում է Գյումրի-Արթիկ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 23 կետին, ապա անցնում է այդ ճանապարհով դեպի հարավ-արևելք 299.2մ, հասնում է այդ ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 կետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք անցնում է թիվ 25,26,27,28,29,30 կետերով օդանավակայանի եզրով 4050.8մ, հասնում է թիվ 31 կետին, ապա թեքվում է դեպի արևմուտք անցնում է 64.0մ, հասնում է թիվ 32 կետին, այդտեղից թեքվում դեպի հարավ-արևմուտք՝ անցնում 270.4մ հասնում է թիվ 33 կետին, նորից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա՝ հարավ, անցնում թիվ 34,35,36 կետերով 519.6մ, հասնում է թիվ 37 կետին: Թիվ 37 կետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 134.9մ հասնում է թիվ 38 կետին: Այդտեղից կտրուկ թեքվում է սահմանագիծը դեպի հյուսիս-արևելք, ապա թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում օդանավակայանի եզրով թիվ 39 մինչև թիվ 61 կետերով 3059.1մ, հասնում է Գյումրի-օդանավակայան գնացող ճանապարհի եզրին գտնվող թիվ 62 կետին, որից հետո սահմանագիծն անցնելով այդ ճանապարհով դեպի հյուսիս-արևելք թիվ 63,64,65 կետերով 321.3մ հասնում է նույն ճանապարհի եզրին գտնվող թիվ 66 կետին, ապա հատում է այդ ճանապարհը, նորից անցնում է օդանավակայանի եզրով դեպի հյուսիս՝ թիվ 66 մինչև թիվ 82 կետերով 1784.7մ, հասնում է Ազատան-Ախուրյան միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 83 կետին, որից հետո սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում միջհամայնքային ճանապարհով թիվ 84 մինչև թիվ 88 կետերով 475.5մ, հասնում է միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 89 կետին, ապա սահմանագիծն ուղղվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում է երկաթգիծը, անցնում է թիվ 90 կետով 221.6մ հասնում է Գյումրի քաղաքի եզրին գտնվող թիվ 91 կետին: Թիվ 91 կետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք անցնում է Գյումրի քաղաքի եզրով թիվ 91 մինչև թիվ 99 կետերով 1531.7մ հասնում է շինբազայի եզրին գտնվող թիվ 100 կետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում է Երևան-Գյումրի հանրապ. նշ. ունեցող ճանապարհը, ապա Երևան-Գյումրի երկաթգիծն անցնում թիվ 101 կետով 218.6մ հասնում է երկաթգծի եզրին գտնվող թիվ 102 կետին, այնուհետև, սահմանագիծը կտրուկ թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում երկաթգծով 620.7մ հասնում է երկաթգծի եզրին գտնվող «Խ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Գյումրի քաղաքի, Ազատան և Ղարիբջանյան համայնքների տարածքների բաժանման կետ:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Խ»-«Ծ»
Գյումրի քաղաքի սահմանին գտնվող «Ծ» հանգուցային կետը, որը հանդիսանում է Ղարիբջանյան և Առափի համայնքների, Գյումրի քաղաքի տարածքների բաժանման կետ սահմանագիծն ուղղվելով դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 1, 2, 3 կետերով 65.3մ հասնում է թիվ 4 կետին, այնուհետև, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք և անցնելով 280.4մ հասնում է թիվ 5 կետին, որից հետո կտրուկ թեքվելով դեպի արևելք և անցնելով 162.4մ՝ հասնում է թիվ 6 կետին, ապա թիվ 6 կետից սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ անցնելով քաղաքի եզրով թիվ 7, 8 կետերով 514.8մ, հասնում է թիվ 9 կետին: Այնուհետև, սահմանագիծը նորից թեքվելով դեպի հարավ-արևելք՝ անցնելով 330.9մ հասնում է Գյումրի-Ղարիբջանյան ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 կետին, ապա սահմանագիծն անցնելով ճանապարհով դեպի հյուսիս-արևելք 179.8մ հասնում է նույն ճանապարհի եզրին գտնվող թիվ 11 կետին: Այդտեղից սահմանագիծն ուղղվում է դեպի հյուսիս՝ անցնելով թիվ 12 կետից մինչև թիվ 19 կետերով 571.3մ հասնում է Գյումրի-Ղարիբջանյան միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 20 կետին, թիվ 20 կետից սահմանագիծը թեքվելով դեպի արևելք՝ հատելով միջհամայնքային ճանապարհը, անցնելով 50.1մ, հասնում է թիվ 21 կետին, որից հետո սահմանագիծը փոխում է ուղղությունը դեպի հարավ անցնելով թիվ 22 կետով 168.0մ հասնում է միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 23 կետին, այնուհետև, փոխում է ուղղությունը դեպի արևելք, անցնելով 178.9մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 24 կետին, ապա սահմանագիծը կտրուկ փոխում է ուղղությունը դեպի հարավ՝ անցնելով առվով թիվ 25 կետից մինչև թիվ 28 կետերով 385.71մ հասնում է առվի եզրին գտնվող թիվ 29 կետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք՝ անցնելով 92.08մ հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 30 կետին: Այնուհետև, սահմանագիծն անցնելով նույն ուղղությամբ դաշտային ճանապարհով, թիվ 31 կետով 117.38մ հասնում է նույն ճանապարհի եզրին գտնվող թիվ 32 կետին, ապա սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 172.58մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 33 կետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հարավ՝ անցնելով առվով, թիվ 34 կետից մինչև թիվ 38 կետերով 395.32մ, հասնում է թիվ 39 կետին: Թիվ 39 կետից սահմանագիծն անցնելով նույն ուղղությամբ 228.19մ, հասնում է «Խ» հանգուցային կետին:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԱՌԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Ծ»-«Կ»
Գյումրի քաղաքի, Առափի և Մարմաշեն համայնքների «Կ» հանգուցային կետը, որը գտնվում է Ախուրյան գետի եզրին, սահմանագիծը գետով անցնելով դեպի հարավ-արևելք 2017.3մ հասնում է Ախուրյան գետի և նախկին ջրաղացի առվի հատման տեղում գտնվող թիվ 1 կետին, այնուհետև, քիչ թեքվելով արևելք, սահմանագիծը թափվածքի եզրով անցնելով թիվ 1 կետից մինչև թիվ 14 կետերը 799.27մ, հասնում է Ախուրյան գետի եզրին գտնվող թիվ 15 կետին: Շարունակվելով Ախուրյան գետով անցնելով 488.0մ հասնում է գետի եզրին գտնվող թիվ 16 կետին: Այնուհետև, թեքվելով հյուսիս-արևելք՝ անցնելով 149.1մ, հասնում է թիվ 17 կետին, որից հետո նորից թեքվելով հարավ - արևելք, անցնելով թիվ 18, 19 կետերով 160.37մ հասնում է թիվ 20 կետին: Այդտեղից սահմանագիծը քիչ թեքվելով դեպի արևելք 41.87մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 21 կետին, նորից կտրուկ թեքվելով դեպի հարավ՝ անցնելով առվով և Առափիի նոր բնակավայրի եզրով 1632.8մ հասնում է թիվ 22 կետին: Այդտեղից սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի արևմուտք՝ անցնելով 150.8մ հասնում է թիվ 23 կետին, և նորից կտրուկ թեքվելով դեպի հարավ 96.2մ հասնում է թիվ 24 կետին, որը գտնվում է զինվորական տեղամասի սահմանի եզրին: Այնուհետև, շարունակվելով թեքվել արևմուտք՝ զինվորական տեղամասի պարսպով անցնելով՝ 439.8մ հատում է նոր գյուղատեղից դուրս եկող ճանապարհը, հասնում է Ախուրյան գետի եզրին գտնվող թիվ 25 կետին, որից հետո գետով շարունակվում է դեպի հարավ-արևմուտք՝ անցնելով 863.0մ հասնում է գետի վրա գտնվող կամուրջի թիվ 26 կետին: Այնուհետև, կտրուկ թեքվելով դեպի արևելք Գյումրի-Առափի խճուղով անցնելով թիվ 27 կետից մինչև թիվ 31 կետերով 221.43մ հասնում է Գյումրի-Ախուրիկ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 32 կետին, ապա սահմանագիծն ուղղվելով նույն ուղղությամբ հատելով միջհամայնքային ճանապարհն անցնելով թիվ 33, 34 կետերով 392.17մ, հասնում է խճուղու եզրին գտնվող թիվ 35 կետին, որից հետո նորից թեքվելով դեպի հարավ, անցնելով վարելահողերի և Գյումրի քաղաքի կառուցապատված տարածքի եզրով 294.6մ, հասնում է թիվ 36 կետին, այնուհետև, թեքվելով արևելք և անցնելով 93.5մ հասնում է թիվ 37 կետին, որը գտնվում է թռչնաբուծական ֆաբրիկայի պարսպի տակ: Այնուհետև, պարսպով և վարելահողերի եզրով շարունակվելով դեպի հարավ, անցնելով թիվ 38, 39 կետերով 399.1մ հասնում է առվի եզրին գտնվող «Ծ» հանգուցային կետին:
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «Կ»-«Ա»
«Ա» հանգուցային կետից սահմանագիծն անցնելով դեպի հարավ-արևմուտք Գյումրի քաղաքի սահմանագծով թիվ 1 կետից մինչև թիվ 7 կետերով 723.6մ հասնում է Գյումրի-Ամասիա միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 կետին, այնուհետև, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով ճանապարհով 229.3մ հասնում է ճանապարհի և առվի հատման տեղում գտնվող թիվ 9 կետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, առվով անցնելով թիվ 10 կետից մինչև թիվ 21 կետերով 1684.7մ հասնում է թիվ 22 կետին, որից հետո քիչ թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով «Կոլինջա» կոչվող եռանկյունաչափական կետի մոտով թիվ 23 կետից մինչև թիվ 26 կետերով 527.1մ՝ հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրին գտնվող թիվ 27 կետին: Այդտեղից սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, վարելահողերի եզրով անցնելով թիվ 28, 29 կետերով 212.5մ հասնում է թիվ 30 կետին, ապա փոխում է ուղղությունը դեպի հարավ, անցնելով թիվ 31 կետից մինչև թիվ 35 կետերով 580.4մ հասնում է թիվ 36 կետին, կրկին փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք անցնելով գագաթների վրա գտնվող թիվ 37, 38 կետերով 759.4մ՝ հատելով դաշտային ճանապարհն իջնում հասնում է Ախուրյան գետի եզրին գտնվող «Կ» հանգուցային կետին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |