Գլխավոր տեղեկություն
Համար
N 1682-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2004-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.27/31(97) Հոդ.1417
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1682-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1522-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 6.10-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 17 նիստի արձանագրային որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի` «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`

ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կանոնադրության 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3».

բ) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքի` «1 Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը լրացնել «Հասարակայնության հետ կապերի բաժին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում`

ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ձևավորման աշխատանքների իրականացումը,

հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի կանոնադրությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 17 նիստի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` հանրապետական գործադիր մարմնի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման օրինակելի կանոնադրության.

բ) մինչև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի քաղաքացիական ծառայության պաշտոններում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակումներ կատարելը` ապահովել համապատասխան ժամանակավոր թափուր պաշտոններում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 7
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան