Գլխավոր տեղեկություն
Համար
N 235-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.30/20(392) Հոդ.368
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մարտի 2005 թվականի N 235-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾՂՈՒԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ծղուկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 3245.9 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 3244.6 հեկտարը, որից` 330.9 հեկտար վարելահող, 1938 հեկտար արոտավայր, 975.7 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 0.5 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.

գ) 0.8 հեկտարը, որից` 0.3 հեկտար վարելահող, 0.5 հեկտար այլ հողեր` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


 

2005 թ. մարտի 14
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 3-ի N 235-Ն որոշման




 Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾՂՈՒԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան